Հիշել նախագիծը

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒ­ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ­Ն ԲՆԱԿ­ՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 ՀԱՍ­ՏԱ­ՏԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի Արտակարգ իրավիճակների նախարարության բաժնի 6.3 կետով: Միջոցառման նպատակն է ունենալ սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսուցանված, ուժեղ երկրաշարժերի դեպքում վարվելակերպի կանոններին տիրապետող բնակչություն։

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանը գտնվում են բարձր սեյսմաակտիվության գոտում: Աշխարհի ավերիչ երկրաշարժերի և մասնավորապես Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց մարդկանց ուսուցանված լինելու կարևորությունը, քանի որ ուսուցանված բնակչությունը ի վիճակի է իր արդյունավետ գործողություններով զգալիորեն նվազեցնել ուժեղ երկրաշարժից հնարավոր կորուստները: Բնակչության ուսուցումը և իրազեկության բարձրացումը աղետին նախապատրաստվելու կարևոր տարրերից մեկն է: Այն ընդգրկում է բնակչության բոլոր շերտերը` սկսած երիտասարդ սերնդից մինչև ավագ սերունդ, հաշվի առնելով նաև խոցելի խմբերին։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավմամբ ուսումնական հաստատություններում, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների միջոցով կկազմակերպվի բնակչության ուսուցում:

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմամբ բնակչության իրազեկության բարձրացում:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Արդյունքում կունենանք ուսուցանված և իրազեկված բնակչություն: Ինչպես նաև ակնկալվում է սեյսմիկ պաշտպանության ոլորտում շահագրգիռ մարմինների համակարգված աշխատանքներ:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Հայաստանի Հանրապետության կառավարության «Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում Հայաս­տանի Հանրա­պե­տությա­ն բնակ­չության ուսուցման կարգը հաստատելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

6Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   Միջոցառումը բխում  է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացումը.» բաժնում.

«Աղետներին դիմակայելու տեսանկյունից բնակչության իրազեկվածության և պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով կրթական համակարգում պարբերաբար մշակվելու, թարմացվելու և ներդրվելու են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության հարցերով կրթական ծրագրեր»:

Միջոցառումը բխում  է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 «02. Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»՝ ըստ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»-ի գնահատված մասնագիտական ցուցանիշների և ըստ «2.4.2 Տեխնածին և մարդածին աղետների հետևանքով քաղաքացիական զոհերի թվի» ինդեքսավորված ցուցանիշի:

 

 

  • Քննարկվել է

    08.06.2022 - 23.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2968

Տպել