Հիշել նախագիծը

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2022 թվականի ______________ «_____»-ի N ____- Ն

 

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒ­ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ­Ն ԲՆԱԿ­ՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 ՀԱՍ­ՏԱ­ՏԵ­ԼՈՒ ՄԱ­ՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.  

  1. Հաստատել Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում Հայաս­տանի Հանրա­պե­տությա­ն բնակ­չության ուսուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հանրային հեռարձակողի խորհրդին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում Հայաս­տանի Հանրա­պե­տությա­ն բնակ­չության ուսուցման նպատակով տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալի վերաբերյալ` ընդգրկելով սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին կամ օգտագործելով նրանց կողմից տրամադրված նյութերը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված
ՀՀ Կառավարության 2022 թվականի
___________  ____-ի N ____Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒ­ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ­Ն ԲՆԱԿ­ՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառի հիմնահարցերով Հայաս­տանի Հանրա­պե­տությա­ն բնակ­չության ուսուցման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
  2. Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում Հայաս­տանի Հանրա­պե­տությա­ն բնակ­չության ուսուցման հիմնական նպատակը նրանց վարվելակերպի կանոնների իմացության մակարդակի բարձրացումն է:
  3. Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում բնակ­չության ուսուցման հիմնախնդիրներն են`
  • իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին ուսուցումը.
  • երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների մասին ուսուցումը.
  • ուժեղ երկրաշարժով կամ նրա սպառնալիքներով պայմանավորված հետևանքների վերացման ուսուցումը.
  1. Սույն կարգով սահմանվում են «Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում Հայաս­տանի Հանրա­պե­տությա­ն բնակ­չության ուսուցողական ծրագրերին ներկայացվող պահանջները և դրանց ընդունման ընթացակարգը:
  2. Սույն կարգի դրույթները նախատեսվում են Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում Հայաս­տանի Հանրա­պե­տությա­ն բնակ­չության ուսուցողական ծրագրերի աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների համար:
  3. Ուսուցողական ծրագրերի աշխատանքների կատարման համակարգող մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

 

  1. ԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Սույն կարգում գործածվող հիմնական հասկացություներն են.
  • բնակչության ուսուցում` սեյսմիկ պաշտպանության բնագավառում բնակչությանն անհրաժեշտ նվազագույն գիտելիքների ու վարվելակերպի կանոնների իմացության և իրականացման ապահովմանն ուղղված գործընթաց, մասնավորապես երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների և բնակչության տարբեր շերտերի սեյսմիկ պաշտպանության հիմնադրույթների ուսուցում.
  • դասախոսություն` ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողներին ներկայացվում է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ, երկրաշարժի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, երկ­րաշարժից ա­ռաջ, ըն­թաց­­քում և հետո բնակ­չության գործողություն­ների վերա­բերյալ տեղեկատվություն, սեյսմիկ պաշտպանության բնագավառին առնչվող իրավական ակտեր, գիտական նյութեր, հարցեր, խնդիրներ, միջազգային փորձ.
  • սեմինար` գործնական ուսուցման ձև, որի ընթացքում ուսուցանվողները` համապատասխան դասախոսի ղեկավարությամբ քննարկում են սեյսմիկ պաշտպանության բնագավառին առնչվող հիմնահարցերը և երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները.
  • խաղ-վիկտորինա` սեյսմիկ պաշտպանության ոլորտի վերաբերյալ գիտելիքների բանավոր կամ գրավոր հարցերին պատասխանելու խաղ.
  • սպորտային և շարժական խաղ-վիկտորինաներ՝ ուսուցման մրցակցային գործնական-կիրառական մեթոդով (պաստառներ, դիդակտիկ նյութեր) հարց-պատասխաններով իրականացվող խաղ, իրավիճակային իրադարձությունների արհեստական նմանակումների (իմիտացիաների) միջոցով, երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնների թեմայի շրջանակներում (բնակչության տարբեր շերտերի համար).
  • հեռուստառադիոհաղորդում` հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ և (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տևողությամբ նյութ, որը բովանդակության և կազմակերպչական իմաստով ինքնուրույն և ավարտուն է, համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.
  • տարհանում վարժանք` վարժանքների ձևով գործնական պարապունքների կազմակերպում: Երկ­րաշարժի դեպքում բնակ­չության շրջանում անհրաժեշտ գործողություն­ների վերաբերյալ փորձ և հմտություն ձեռք բերելու գործնական պարապմունք:
  • սոցիալ-հոգեբանական նախապատրաստում` բնակչության իրազեկվածության, կրթության, պատրաստվածության, սոցիալական և անձնային պատասխանատվության մակարդակի բարձրացում արտակարգ իրավիճակում:

 

  • ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒ­ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԲՆԱԿ­ՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

 

  1. Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում բնակ­չության ուսուցման ձևերն են`
  • դասախոսություն.
  • սեմինար.
  • տարհանում վարժանք.
  • խաղ-վիկտորինա.
  • սպորտային և շարժական խաղ-վիկտորինաներ.
  • հեռուստառադիոհաղորդում.
  • զանգվածային լրատվության միոցներով հրապարակումներ.
  • սոցիալ-հոգեբանական նախապատրաստում:
  1. Բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացումն ապահովվում է ուսուցման պետական համակարգերի միջոցով:

Ուսուցման պետական համակարգն ընդգրկում է հետևյալ ենթահամակարգերը.

  • բնակչության տարբեր շերտերի անմիջական ուսուցում՝ սկսած հանրակրթական դպրոցից (հրահանգիչների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների և այլոց միջոցով).
  • ուսումնական ծրագրեր, մեթոդական ձեռնարկներ, համապատասխան ցուցադրական նյութեր, պաստառներ, ծալաթերթիկներ.
  • հեռուստառադիոհաղորդումներ և հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում.
  • սոցիալ-հոգեբանական նախապատրաստում տեսագործնական դասընթացների, թեմատիկ քննարկումների ու թեմային առնչվող դիրքորոշումների վերլուծության միջոցով:

Ուսուցման պետական համակարգն ապահովում է տրամադրվող տեղեկատվության հավաստիությունը և մատչելիությունը:

 

  1. ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒ­ԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ­Ն ԲՆԱԿ­ՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում Հայաս­տանի Հանրապետությա­ն բնակ­չության ուսուցմանն ներկայացվող պահանջներն են.
  • սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության նախապատրաստման համար ուսուցողական ծրագրերը մշակվում են հիմնվելով տեղական և միջազգային փորձի վրա.
  • ուսուցողական ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում թիրախային խմբերի տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները.
  • իմացական գիտելիքները համադրվում են պրակտիկ-վարքային վարժանքների հետ.
  1. Ուսուցողական ծրագրերը պետք է պարունակեն.
  • երկրաշարժի, սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն.
  • ուժեղ երկրաշարժի և դրա սպառնալիքի դեպքում բնակչության վարքականոնների մասին տեղեկատվություն.
  • երկրաշարժից տուժած բնակչությանն առաջին օգնության և հոգեբանական օգնության ցուցաբերման վերաբերյալ տեղեկատվություն.
  • երկ­րաշարժից ա­ռաջ, ըն­թաց­­քում և հետո բնակ­չության գործողություն­ների վերա­բերյալ տեղեկատվություն.
  • տար­հան­ման վար­ժանքների կազմա­կերպման վերաբերյալ տեղեկատվություն.
  • իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին տեղեկատվություն:

 

  1. ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

  • Ուսուցողական ծրագրերը պետք է համաձայնեցվեն լիազոր մարմնի կողմից: Հայսատանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը ըստ տարվա հիմնական միջոցառումների պլանի անցկացնում է բնակչության ուսուցումը ընդգրկելով բնակչության տարբեր շերտերին:
  1. Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը իրենց ուսումնական և զարգացման ծրագրերի ամենամյա պլաններում ներառում են ուժեղ երկրաշարժից պաշտպանվելու իրազեկվածության բարձրացմանն ուղղված ուսուցողական ծրագրեր, ինչպես նաև համատեղ միջոցառումներ Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
  2. Ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական և օրենքով չարգելված այլ միջոցներով:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.06.2022 - 23.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3003

Տպել