Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1533-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 18.06.2022 22:43:55 Քանի որ սոցիալական ոլորտին վերաբերող այլ նախագիծ չկա, այստեղ եմ թողնում առաջարկս Տարեց կամ հաշմանդամ անձանց սոցիալական նպաստը ընդամենը 18000 դրամ է,խոսքս Անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների մասին է(ընտանեկան, սոցիալական նպաստ) Սոցիալական նպաստ ստացողներից շատերը միայնակ կենսաթոշակառու են,ու իրենց ստացած թոշակից ու այդ սոցիալական նպաստից(18000) բացի,այլ եկամուտ չունեն Առաջարկում եմ 1.ավելացնել սոցիալական նպաստը,գոնե հասցնել նվազագույն չափին(28.600) 2.անապահով միայնակ կենսաթոշակառուներին կոմունալ վճարումների գծով զեղչ տրամադրել Առաջարկությունը սույն նախագծի կարգավորման տիրույթում չէ:
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:49:14 Ծառայությունների իրականացման գնահատումը պետք է հիմնվի մի քանի աղբյուրների՝ մշտադիտարկման քանակական և որակական ցուցանիշների, այլընտրանքային հետազոտությունների, պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, ստացված հաշվետվությունների (տարեկան և եռամսյակային) և կատարված ուսումնասիրությունների վրա, Առաջարկվում է սահմանել հաշվետվությունների հանրային հասանելիություն՝ ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով Ընդունելի առաջարկ է, գործնականում հենց այդպես էլ արվում է։ Հաշվետվությունները հասանելի են և մշտապես տեղադրվում են նախարարության պաշտոնական կայքէջում։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:49:35 Ցերեկային կենտրոնը պետք է ունենա սանհանգույց՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով մեկը և ևս մեկը՝ աշխատակազմի համար: Առաջարկվում է փոխարինել- «սանհանգույց՝ յուրաքանչյուր 25 շահառուի հաշվարկով» բառերից հետո ավելացնել առնվազն երկուսը Ընդունելի է մասամբ։ Քանի որ սույն որոշմամբ սահմանված են նվազագույն չափորոշիչներ, ապա ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իրենց հնարավորությունների սահմաններում, կարող են ապահովել չափորոշիչից ավելին։
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:50:02 Շուրջօրյա խնամքի կենտրոնների և փոքր տների շահառուներին բժշկական կազմակերպություններ տեղափոխելու, մշակութային միջոցառումներին մասնակից դարձնելու, էքսկուրսիաների կամ այլ նպատակների համար կազմակերպությունը պետք է ապահովի շահառուների տեղափոխումը՝ իր սեփական կամ վարձակալած տրանսպորտի միջոցով: Առաջարկվում է- կազմակերպությունը պետք է ապահովի շահառուների տեղափոխումը՝ իր սեփական կամ վարձակալած տրանսպորտի միջոցով, բառերից հետո լրացնել «որն անհրաժեշտության դեպում պետք է մատչելի լինի սայլակ օգտագործող անձանց համար» Առաջարկությունն ընդունվել է։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:50:33 Տնային պայմաններում տրամադրվող խնամքի ծառայությունների վերաբերյալ ․․․․․․․․․․հատուկ (մասնագիտացված) խնամքի տրամադրման դեպքում նաև՝ շաբաթական առնվազն մեկ անգամ հոգեբույժի այցելություն. Առաջարկվում է- հոգեբույժի բառից հետո լրացնել «և/կամ հոգեբանի» բառերը Չի ընդունվել, քանի որ Որոշման հավելվածի 85-րդ կետով՝ տնային պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող մասնագետների հաստիքային միավորների չափորոշիչում սահմանված է հոգեբանի այց շաբաթական 2-3 անգամ՝ որպես ինքնուրույն ծառայություն։
6 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:50:49 Սննդամթերքի անվանումների «Բանջարեղեն և կանաչեղեն» վերաբերյալ Առաջարկվում է փոխարինել և գրել հայերեն ճիշտ անվանումը- 3․2 բադրջան-ի փոխարեն բադրիջան կամ սմբուկ։ Ընդունվել է։
7 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:51:06 Սննդամթերքի անվանումների «Կաթնամթերք»-ի վերաբերյալ” Առաջարկվում է հավելված 1-ի 98-րդ կետի 5.5 տողում «Կարագ» բառից հետո լրացնել «՝ բացառելով սպրեդի օգտագործումը» բառերը։ Միաժամանակ նույն լրացումն անել յոթերորդ բաժնում։ Ընդունվել է։
8 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:51:31 Պարագաների կամ նյութի անվանումների «կանացի իր»-ի վերաբերյալ Առաջարկվում է հավելված 9-ի 76-րդ կետի «Կանացի իր-յուրաքանչյուր կնոջն ամսական 15 հատ» փոխարինել՝«Կանացի իր-յուրաքանչյուր կնոջն ամսական առնվազն 20 հատ՝ ըստ կարիքի» բառերով։ Չի ընդունվել, հաստատությունների կողմից շահառուներին կատարած հարցումների արդյունքում՝ սահմանված չափաքանակը լիովին բավարար է։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 22.06.2022 21:52:05 Խնամքի տրամադրումը մերժելու վերաբերյալ Խնամքի տրամադրում հայցող անձին տարածքային կենտրոնը մերժում է խնամքի տրամադրումը, եթե՝ 1) անձի մոտ առկա է սույն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը՝ մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա (բացառությամբ՝ շուրջօրյա խնամքի հատուկ կենտրոնում ու մասնագիտացված փոքր տանը, տնային պայմաններում հատուկ խնամքի և մասնագիտացված ցերեկային կենտրոններում խնամքի կարիք ունեցող անձանց դեպքում՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրները). Առաջարկվում է- հավելված 3-ից հանել 1-ին մասն ամբողջությամբ, քանի հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման մերժումը խտրական է։ Չի ընդունվել։ 1-ին կետում նշված անձանց մատուցվում են մասնագիտացված ծառայություններ՝ ըստ իրենց գնահատված կարիքների։ Հարցը բազմիցս քննարկվել է և ընդունվել է փոխհամաձայնեցված որոշում։