Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

      1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի N 80 որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքների անվանացանկը: Փոփոխությամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերը սահմանող օրենսդրության շրջանակներում գործող իրավական ակտում կատարել փոփոխություն:

     2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշմամբ սահմանվել է, արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքների անվանացանկը, հետևաբար  անհրաժեշտություն է  առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի  21-ի N 1442-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն:

    3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

   4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

   5. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

   6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

   7.  Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, որի արդյունքում ներմուծման և արտահանման հետ կապված՝ մեկ պատուհան էլեկտրոնային համակարգի գործարկման ընթացքում խոչընդոտներ չեն առաջանա:

 

  • Քննարկվել է

    06.06.2022 - 22.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3283

Տպել