Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը օրենքի պահանջներին համապատասխան սահմանելու հանգամանքով։
Ներկայիս կարգավորմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը իրականացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և ՀՀ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշմամբ հաստատված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 08.12.2021թ. կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում (որն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո՝ 25.06.2022թ.) ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունք է վերապահվել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններում եւև հյուպատոսական հիմնարկներում:
Օրենքի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման մեջ՝ այն օրենքի կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին անձին ծանուցում ուղարկելու և երդման արարողակարգն անցացնելու իրավունք վերապահվել է նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններին կամ հյուպատոսական հիմնարկներին, ինչով պայմանավորված սահմանվել է նաև ծանուցման նոր ձև։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը կհամապատասխանեցվի «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի կարգավորումներին և օտարերկրյա պետություններում գոծող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն և ընթացակարգ։
-
Քննարկվել է
03.06.2022 - 18.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3371
Տպել