ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N --------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «(այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «(այսուհետև` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ)» բառերով, իսկ նույն կետի 2-րդ նախադասությունը ուժը կորցրած ճանաչել,

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` ձև 1-ի համաձայն, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և եթե տվել է իր համաձայնությունը՝ ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:»,

3) 3-րդ կետով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

         ՎԱՐՉԱՊԵՏ                                                                        « » ________ 2022թ.
                                                                                                         ք. Երևան  

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2022 թվականի

  ---------------ի N ------Ն որոշման

 

 

« Ձև 1

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ

 

 

Հարգելի ______________________________________________________________

(ծանուցվողի անունը, ազգանունը)

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ  շնորհվել է ՀՀ քաղաքացիությունուն։ Երդման արարողությանը մասնակցելու և ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը _______ը կարող եք ներկայանալ՝

 

  • Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն __________________________________________, թիվ

/Հասցե/

 _________________ աշխատասենյակ.

 

  • օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ___________________________________________________________________

/անվանումը, հասցեն/

թիվ  _________________ աշխատասենյակ։

 

___________________________________ ______________________

Ծանուցումն ուղարկող ծառայության անվանումը օր, ամիս, տարեթիվ  »:

  • Քննարկվել է

    03.06.2022 - 18.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2687

Տպել