Հիշել նախագիծը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորումների համաձայն Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից: Միևնույն ժամանակ, օրենքով չի ամրագրվում, թե ում կողմից է սահմանվում աուդիտորական ծառայությունների ներգրավման կարգը և դրան ներկայացվող պահանջները, որից ելնելով ծագել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություն կատարել Օրենքում՝ լիազորությունները պատվիրակելով Երևան քաղաքի ավագանուն:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ավագանին պարտավոր է ներգրավել աուդիտորական ծառայություններ՝ սակայն օրենքով հստակ չեն այդ ծառայությունների ներգրավվման կարգը և դրան ներկայացվող պահանջները, ինչը ստեղծում է հավելյալ դժվարություններ աուդիտորական ծառայությունների ձեռք բերման պրոցեսում։ Առկա չեն աուդիտորական ծառայությունների ներգրավվման և անցկացման մասով պահանջներ, որը թույլ կտա սահմանելով որոշակի պահանջներ՝ ներգրավվել որակյալ աուդիտորական ծառայություններ՝ նոր մակարդակի բարձրացնելով Երևանի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ենթարկելու գործընթացը:

3.Կարգավորման նպատակը

Սույն նախագծով առաջարկվում է հաշվի առնելով Երևանի կարգավիճակը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակում Ավագանուն լիազորել սահմանելու աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև Բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ իրավախախտումների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում համապատասխան իրավասու մարմինների դիմելու լիազորություն։

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում, օրենքով հստակ ամրագրված կլինի, որ աուդիտորական ծառայությունների ներգրավմանը և դրանց ներկայացվող պահանջներին վերաբերող հարաբերությունները կանոնակարգվում են Երևան քաղաքի ավագանու որոշմամբ։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.6/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

Մասնավորապես, hամայնքային ծառայության ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում՝ ուղղված համայնքային ծառայության ինստիտուտի դերի և տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

  • Քննարկվել է

    02.06.2022 - 17.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2618

Տպել