Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

… ……… 2022 թվականի N …-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N2206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 3-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» N2206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.շ

1)որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N1 հավելվածի» բառերով.

2)որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1 կետով.

 «1.1 Հաստատել հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (այսուհետ՝ Կառուցապատող) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից երկրորդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը` համաձայն N2 հավելվածի:».

3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «1000» թվերը փոխարինել «826» թվերով.

4) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «522» թվերը փոխարինել «348» թվերով.

5) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը հանել.

6) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով. «3) սույն որոշմամբ սահմանված կարգերով վաճառքի ենթակա է թվով 826 բնակարան, յուրաքանչյուր բնակարանի հետ, որպես մեկ գույքային միավոր, մեկ ավտոկայանատեղի:».

7) որոշման 2.1-րդ կետի 1-ին ենթակետում ««ա» պարբերությունում նշված 478» բառերը և թվերը հանել.

8) որոշման 2.1-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն որոշմամբ հաստատված կարգով» բառերը փոխարինել «սույն որոշմամբ հաստատված կարգերով» բառերով.

9) որոշման 3-րդ կետում «ելքերն իրականացնել» բառերից հետո ավելացնել «յուրաքանչյուր փուլի համար առանձին» բառերը:

10) որոշման 4-րդ կետում «ստացված տոկոսները» բառերից հետո ավելացնել «(1-ին փուլի դեպքում)» բառերը.

11) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն որոշմամբ հաստատված կարգերով սահմանված՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվող տուգանքի գումարները,

բ. գրավի առարկայի (հետգնման) գծով փոխանցումները».

12) որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «սույն որոշմամբ հաստատված կարգով» բառերը փոխարինել «սույն որոշմամբ հաստատված կարգերով» բառերով.

13) որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ գլխի «Արտաքին հարդարման, հարթ տանիքի կառուցման և բարեկարգման աշխատանքները» մասի 1-ին կետի 2-րդ սյունակով ներկայացված նկարագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Շենքի ճակատային մասի երեսապատում՝ տուֆի, բազալտի սալիկներով, իսկ ոչ ճակատային (բակային) մասերը՝ բարձրակարգ սվաղով` ներկված ճակատային ներկով կամ շենքի բոլոր ճակատների և ոչ ճակատային (բակային) մասերի երեսապատում տրավերտինապեմզային սալով՝ ջերմամեկուսիչ շերտով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    25.05.2022 - 09.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4375

Տպել