Հիշել նախագիծը

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2022      N…

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման  9-րդ գլխի 1.5 ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը»` համաձայն հավելվածի:
  2. Հանձնարարել սույն որոշման հավելվածի 9-րդ գլխում նախատեսված միջոցառումների իրակա­նացման համար պատասխանատու պետական մարմինների ղեկավարներին` վեցամսյա պար­բերականությամբ հաշվետվություն ներկայացնել ՀՀ վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված` Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթ­ների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին` համապատասխան միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ վարչապետ                                                                            Նիկոլ Փաշինյան


 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

«    » ______________   N… որոշման

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ 2022-2026 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.. 4

ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ.. 5

1.1 Զբոսաշրջության ոլորտի և իրավիճակի համառոտ նկարագրություն 5

1.2. Կլիմայի փոփոխության մարտահրավերները 7

1.3 Զբոսաշրջության ոլորտի խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո 9

1.4 Զբոսաշրջության ոլորտում ԿՓ սոցիալ-տնտեսական հետևանքները 15

ԳԼՈՒԽ 2.  ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ. 17

ԳԼՈՒԽ 3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. 20

ԳԼՈՒԽ 4. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ. 21

ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ.. 23

ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ.. 23

ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ.. 24

ԳԼՈՒԽ 8. ՌԻՍԿԵՐ. 26

ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹԹ. ՑԱՆԿ. 30

 


 

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԱՍԳՆ

Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ

ԲՀՊՏ

բնության հատուկ պահպանվող տարածքներ

ԵՄ

Եվրոպական Միություն

ԶԿ

Զբոսաշրջության կոմիտե

ԶՈՀԾ

Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության ծրագիր

ԷՆ

Էկոնոմիկայի նախարարություն

ԿԿՀ

Կանաչ կլիմայի հիմնադրամ

ԿՌԽԳ

կլիմայական ռիսկերի ու խոցելիության գնահատում

ԿՓ

կլիմայի փոփոխություն

ԿՓԱՀ

կլիմայի փոփոխության մասին ազգային հաղորդագրություն

ԿՓՀ

կլիմայի փոփոխության հարմարվողականություն

ԿՓՓՄԽ

կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ

ԿՓՇԿ

կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա

ՀԱԾ

հարմարվողականության ազգային ծրագիր

ՀՎԵ

հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ

ՀՀ ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

ՀՀ ԷՆ ԶԿ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե

ՀՀ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարա­րություն

ՄԱԶԾ

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն

ՊՈԱԿ

պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՊՄԳ

պետություն-մասնավոր գործընկերություն

ՏԻՄ

տեղական ինքնակառավարման մարմին

 


 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Հարմարվողականության ազգային ծրագրի (ՀԱԾ) գործընթացը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) շրջանակներում մշակված պլանավորման պարբերական, երկրի սեփական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկրի բացահայտել, լուծել և վերանայել իր փոփոխվող հարմարվողականության կարիքները, խնդիրները, բացերը, առաջնահերթությունները և համա­պատասխան ռեսուրսների կարիքները՝ ազգային հարմարվողականության ծրագրերի համա­տեքստում[1]։ Այն նաև դիտարկվում է որպես Ազգային մակարդակով սահմանված գործողու­թյունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն։ Այս գործընթացն օգնում է կանխորոշել և նվազեցնել ոլորտի խոցելիության մակարդակը, զար­գացնել հարմարվողականության կարողությունները և բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության (ԿՓ) ներկայիս և ապագա ռիսկերի նկատմամբ։ ՀԱԾ-ով առաջարկվող մոտե­ցումների կիրառմամբ հնարավոր է մշակել միջոցառումներ, ծրագրեր և գործողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով արձագանքել ԿՓ ազդեցությանը։
  2. ՀՀ կառավարության 2021թ․ ապրիլի 22-ի N610-Լ որոշմամբ կարևորվել են հարմար­վողա­կանության սկզբունքները և հարմարվողականության առաջնահերթ կարիք ունեցող վեց ոլորտ, այդ թվում՝ զբոսաշրջությունը, որոնց զարգացման պլանավորման գործընթացում պետք է հաշվի առնել ԿՓ գործոնը՝ հարմարվողականության գործողու­թյուն­ների արդյունավետ իրա­գործման առավել մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապա­հովելու նպատա­կով:
  3. Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության ծրագիրը (ԶՈՀԾ) մշակվել է համա­ձայն Հայաստանի կողմից վավերացված Փարիզյան համաձայնագրի 7-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2021թ․ մայիսի 13-ի N749-Լ որոշման, ինչպես նաև հիմնվելով ոլորտային հար­մար­վողակա­նության մշակման միջազգային ուղեցույցների և լավագույն փորձի ուսումնա­սիրու­թյան վրա։
  4. ԶՈՀԾ-ն մշակվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի զար­գաց­ման ծրագրի (ՄԱԶԾ) օժանդակությամբ իրականացվող «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավոր­ման առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում: ԶՈՀԾ-ի նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերը, դրանց նկատմամբ խո­ցե­լիությունը, բարելավել կլի­մայի փոփոխության բացասական ազդեցություններին դիմա­կայելու և հարմար­վողակա­նու­թյան կարողու­թյուն­ները:
  5. ԶՈՀԾ-ի հիմքում ընկած են ՀԱԾ-ի նպատակները, ժամկետները, ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ միջազգային պարտավորությունները, ինչպես նաև զբո­սա­­շրջության ոլորտը կարգավորող ռազմավարական հիմնական փաստաթղթերը և ոլորտի շահառուների կարծիքները:
  6. ԶՈՀԾ-ի ընդունումը և 2022-2026թթ. առաջարկվող միջոցառումների իրականացումը մեծապես կնպաստեն զբոսաշրջության ոլորտում գիտելիքների և հարմարվողականության կարողությունների զարգացմանը, պլանավորման քաղաքականության պատշաճ իրականաց­մանը և համակարգմանը, ինչպես նաև կխթանեն զբոսաշրջության ոլորտի կայուն զար­գա­ցումը՝ համաձայն պետության կողմից սահմանված առաջնահերթությունների: ԶՈՀԾ-ի և զարգացման պլանավորման գործընթացների համակարգումը կնպաստի զբոսաշրջությանը սպառնացող ԿՓ ռիսկերին պատշաճ և ժամանակին արձագանքմանը։ Վերջինս, իր հերթին, կապահովի զբոսա­շրջության ոլորտի համընդհանուր և համակարգված զարգացում, այդ թվում՝ մարզային մակար­դակում։
  7. ԶՈՀԾ-ի մշակումն իրականացվել է սահմանափակ տվյալների առկայության պայման­ներում, ինչը որոշակիորեն կարող էր ազդել խոցելիության գնահատման արդյունքների և պլանա­վորված հարմարվողականության միջոցառումների արդյունավետության վրա։ Այդ պատճառով, կարևոր­­վել է տվյալների և տեղեկատվության հավաքագրման «վերից-վար» և «վարից-վեր» մոտե­ցում­ների զուգակցումը՝ տվյալների բացը լրացնելու նպատակով։ «Վերից-վար» տվյալների աղբյուր­ները ներառել են պաշտոնական ազգային և միջազգային տվյալներ, հաշվետվություններ և հետազոտական ու վերլուծական աշխատություններ, իսկ «վարից-վեր» տվյալների աղ­բյուր­ները՝ հարցումներ, հարցազրույցներ, թիրախային խմբերի և շահագրգիռ կողմերի հետ քննար­­կում­ներ։ Միևնույն ժամանակ, ԶՈՀԾ-ի միջոցառումների ծրագիրը ներառում է տվյալների հա­վաքագրման համակարգերի արդիականացման միջոցառումներ, որոնք ԶՈՀԾ-ի հաջորդ շրջա­փու­լե­րում հնարավորություն կտան իրականացնել խոցելիության գնահատում և հարմար­վողակ­անության միջոցառումների պլանավորում առավել արժանահավատ տվյալների հիման վրա։

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.1   Զբոսաշրջության ոլորտի և իրավիճակի համառոտ նկարագրություն

  1. Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության գերակա ոլորտներից է, որը 2019թ․ դրությամբ ապա­հովել է երկրի ՀՆԱ-ի 14․1%-ը և զբաղվածության 13․8%-ը։ Զբոսաշրջային և հարակից ծա­ռա­­յությունների արտահանումը 2019թ․ կազմել է ընդհանուր արտահանման մոտ մեկ երրորդը։ Մինչև 2019թ․-ը զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան դրսևորել են դրական միտում։ Ամենա­բարձր աճը գրանցվել է 2017թ․-ին՝ 19%։ Ժամանող զբոսաշրջիկների 9%-ը եկել են Իրա­նից, 6%-ը՝ ԱՄՆ-ից, 2%-ը՝ Հնդկաստանից, 2%-ը՝ Ֆրանսիայից և 2%-ը՝ Գերմանիայից, իսկ մնացած 79%-ը՝ այլ երկրներից։ 2020թ․-ին զբոսաշրջային հոսքերը կրճատվել են 81%-ով՝ պայմանավորված COVID-19 համա­վա­րակի սահմանափակումներով։
  2. Զբոսաշրջության ոլորտի զարգացման հիմքերը դրվել են 1990-ականների վերջին՝ «Զբո­սա­շրջության զարգացման հայեցակարգի» ընդունմամբ։ Այնուհետև, 2003թ․-ին ընդունվել է Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքը, որով ամրագրվել են ոլորտի քաղաքականության ու զարգացման գերակա ուղղությունները ու միջոցները։
  3. 2008թ․-ին վերանայվել են զբոսաշրջության ոլորտում պետական ​​քաղաքականությունը և զբոսաշրջության զարգացման ազգային ռազմավարությունը, և ՀՀ կառավարությունն ընդունել է զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգ: Հայաստանի զբոսաշրջության ոլորտում պետական ​​քաղաքականության ընդհանուր նպատակն է եղել մեծացնել ոլորտի ներդրումը ազգային տնտեսության մեջ և ապահովել տարածաշրջանային հավասար տնտեսական աճ՝ միևնույն ժամանակ բարելավելով բնակչության կենսամակարդակը և նվազեցնելով աղքա­տության մակարդակը։ Այդ նպատակով կառավարությունը նախատեսել է բացահայտել բարձր ներուժ ունեցող զբոսաշրջության ենթաճյուղերը, ինչպիսիք են էկոտուրիզմը, գաստրոտուրիզմը, էքստրեմալ տուրիզմը, էթնոտուրիզմը՝ համաշխարհային շուկայում Հայաստանի նպատակային դիրքավորման և երկիրը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնելու համար։
  4. ՀՀ 2014-2025թթ․ «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով» (2014թ․) նպատա­կադրվել է մինչև 2025թ․-ը ապահովել միջազգային զբոսաշրջային հոսքերի տարեկան 8-9% աճ՝ հասցնելով զբոսաշրջիկների թիվը 2․7 միլիոնի։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել զբոսաշրջային մի շարք կենտրոնների, այդ թվում՝ Ջերմուկի, Ծաղկաձորի, Դիլիջանի զարգացման ծրագրերին։ ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարել «բաց երկնքի» քաղաքականությունը, ծրագրել է ներգրավել ցածր բյուջետային ավիաընկերություններ, ապա­մոնոպոլիզացնել երկաթուղային տրանսպորտը և բարձրացնել դրա մրցունակությունը, ինչպես նաև զար­գացնել և արդիականացնել ենթակառուցվածքները տարածաշրջանում ու խթանել միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը շուկա:
  5. Համաձայն «2020-2030թթ․ ՀՀ զբոսաշրջության զարգացման ռազմավարության»՝ ոլորտը կարող է զարգանալ երկու սցենարով՝ իրատեսական (տարեկան 8% աճ) և լավատեսա­կան (տարեկան 13% աճ)։ Երկու սցենարի հիմքում էլ ընկած է մինչև 2030թ․ ՀՆԱ-ի տարեկան 8% աճի նախապայմանը։ Այս առումով, ՀՆԱ-ի աճը չափազանց կարևոր գործոն է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, առկա ենթակառուցվածքների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, դրանց բազմատեսակացման, զբոսաշրջային վայրերի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում կրթության ու որակավորման մակարդակի բարձ­րացման, ինչպես նաև ոլորտային տվյալների որակի բարելավման համար։
  6. 2022-2024թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է պետական ​​միջոցներ ուղղել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ էկոտուրիզմին, գաստրոտուրիզմին, էթնոտուրիզմին, էքստրեմալ տուրիզմին և ժողովրդական տուրիզմին՝ Հայաստանը միջազգային շուկայում դիրքավորելու և բրենդավորելու համար։ Կառավարությունը մտադիր է շարունա­կա­կան աջակցություն ցուցաբերել ավանդական փառատոների, տոնակատարու­թյուն­ների և զբոսաշրջային այլ միջոցառումների կազմակերպմանը։

 

1.2. Կլիմայի փոփոխության մարտահրավերները

  1. Հայաստանում իրականացվել են կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրու­թյանն ուղղված մի շարք աշխատանքներ և պատրաստվել են հաշվետվություններ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության մասին Հայաստանի չորս ազգային հաղոր­դա­­գրությունները, Դրանցում վեր են հանվել ԿՓ միտումները և խոցելի ոլորտների վրա ԿՓ ազդեցությունները: ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի N610-Լ որոշման համաձայն, զբոսաշրջության ոլորտը ճանաչվել է որպես կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ առավել խոցելի յոթ ոլորտներից մեկը։ Հաշվի առնելով կլիմայի փոփոխության բացասական միտումները և կանխա­տեսվող սցենարները՝ անհրաժեշտ է որդեգրել այնպիսի քաղաքա­կանություն, որը կնպաստի կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ զբոսա­շրջու­թյան ոլորտի դիմակայուն զարգաց­մանը:
  2. Կլիմայի փոփոխությունը բացասական ազդեցություն է ունենում պետական կառավար­ման ​​և տեղական ինքնակառավարման մարմինների, բիզնեսի, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտի և, ընդհանուր առմամբ, բնականոն ձեռնարկատիրական գործունեության վրա: Այն հան­գեցնում է զբոսաշրջային միջավայրի, առկա բնական ռեսուրսների և էկոհամակարգերի վատ­թա­րացմանը, ոլորտային ներուժի կորստին և տնտեսական, սոցիալական, մշակութային արժեք­ների ու ենթակառուցվածքների վնասմանը:
  3. Ջերմաստիճանի բարձրացումը զբոսաշրջության ոլորտի առջև ծառացող առանցքային հիմնախնդիրներից է։ Հայաստանում օդի ջերմաստիճանի պատմական դիտարկումներն արձա­նա­գրել են ջերմաստիճանի զգալի աճ վերջին տասնամյակների ընթացքում։ Օդերևութաբա­նական դիտարկումների վրա հիմնված գնահատականները, ցույց են տալիս, որ 1929-1996թթ. ընթացքում միջին տարեկան ջերմաստիճանը 1961-1990թթ․ նորմայի (5.5°C) նկատմամբ աճել է 0․4°C-ով, իսկ 1929-2016թթ. աճը կազմել է 1․23°C։ Վերջին 28 տարիներին տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները եղել են միայն դրական (բացառությամբ 2011թ., երբ բացասական շեղումը կազմել է 1․0°C): Ամենատաք տարի­ները եղել են 2010թ.-ը (ΔT=2.8°C) և 2018թ.-ը (ΔT=2.6°C), իսկ ամենատաք հինգ տարիները՝ 2010, 2014, 2015, 2016, 2018 թվականները: Սեզոնային միջին ջերմաստիճանի ամենամեծ աճը դիտվում է գարնանը և ամռանը,  համապատասխանաբար՝ 1.59°C և 1.47°C շեղումներով, այնու­հետև ձմռանը՝ 0․93°C շեղումով, իսկ ամենակայուն սեզոնը աշունն է՝ 0․76°C շեղումով:  Ներսեզո­նային ամենամեծ տատա­նումները դիտվում են ձմռանը: Ամռանը դիտվում է ջերմաստիճանի կայուն դրական շեղում։  Վերջին 28 տարիներին միայն մեկ անգամ է միջին ամառային ջերմաստիճանի շեղումը եղել բացասական (2009թ՝ -1․2°C)։ Կանխատեսվում է, որ մինչև 2040թ․ տարե­կան միջին ջերմաս­տիճանը կբարձրանա 1.6°C-ով, մինչև 2070թ.՝ 3.3°C-ով, և մինչև 2100թ.՝ 4.7°C-ով (ԿՓ մասին  Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրություն)։
  4. Միևնույն ժամանակ, գնահատվել է, որ 1935-1996թթ. ընթացքում տա­րեկան տեղումների միջին քանակը 1961-1990թթ․ նորմայի (592 մմ) նկատմամբ նվազել է 6%-ով, 1935-2016թթ. ըն­թաց­քում` մոտ 9%-ով։ Կանխատեսվում է, որ ապագա տարիներին տեղումները կշարունակեն նվազել։
  5. Զբոսաշրջության վրա էական ազդեցություն են ունենում նաև հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (ՀՎԵ), ինչպիսիք են ուժեղ քամիները, հորդառատ տեղումները, վարա­րումները, երաշտը և ջերմային ալիքները։ Վերջին տասնամյակներում Հայաստանում ՀՎԵ-ների հաճախականությունը, ուժգնությունը (ինտենսիվությունը) և տևողությունն զգալիորեն աճել են: Մեծացել է տաք ալիքների տևողությունը և ինտենսիվությունը, ընդլայնվել է երաշտի գոտին՝ տարածվելով դեպի լեռնային և բարձր լեռնային շրջաններ, հաճախակիացել են հորդառատ անձրևները, մեծացել է դրանց ինտենսիվությունը։ Կրճատվել է  ցուրտ սեզոնի տևո­ղությունը, նվազել է ձյան տեսքով տեղումների քանակը՝ ի օգուտ անձրևների։ ՀՎԵ-ները, իրենց հերթին, կարող են նպաստել բնական աղետների, այդ թվում՝ սողանքների, սելավների, քարաթափումների, ձնահյուսերի, անտառային հրդեհների առաջացմանը կամ ուժգնացմանը։
  6. Կանխատեսվում է, որ մինչև 2100թ․ Հայաստանում գետային հոսքը կնվազի մինչև 39%-ով, ենթալպյան և ալպյան գոտիների մակերեսը կկրճատվի 21-22%-ով, տափաստանային գոտին կընդլայնվի։ Տեղումների քանակի նվազման և սպասվող ցածր խոնավության պատճառով անտառային էկոհամակարգեր կսկսեն ներթափանցել անապատային բուսատեսակներ, ինչը կհանգեցնի անտառային էկոհամակարգերի՝ նոսր անտառներով փոխարինման և նույնիսկ անա­պատացման երևույթների սաստկացման ու կենսաբազմազանության փոփոխության։ Կանխա­տես­վում է, որ այս փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան զբոսա­շրջության առան­ձին ենթաոլորտների և վայրերի վրա։

 

     

Նկար 1. Ջերմաստիճանի, տեղումների և գետային հոսքի կանխատեսումները տուրիստական գործունեության գոտիներում` մինչև 2070թ

 

13 Զբոսաշրջության ոլորտի կլիմայական ռիսկերի խոցելիության գնահատումը  

  1. Կլիմայի փոփոխության նկատմամբ ոլորտի խոցելիությունը, ենթակա­յու­թյունը, զգայու­նու­թյունը և հարմարվելու կարողությունը հանդիսանում են կլիմայական ռիս­կերի ու խոցելիու­թյան գնահատման (ԿՌԽԳ) առանցքային տարրեր: Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցե­լիու­թյան գնահատման համար օգտագործվել են խոցելիության և դրա բաղադրիչների միջազ­գայնորեն ընդունված, մասնավորապես, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձա­գետների միջկա­ռա­վարական խորհրդի կողմից առաջարկած սահմա­նումները. [2]

1) խոցելիություն ԿՓ նկատմամբ․ որևէ համակարգի՝ ԿՓ վնասակար ազդեցություններին, այդ թվում՝ կլիմայի փոփոխականությանը և արտակարգ երևույթներին, ենթակա լինելու աս­տիճանը։ Խոցելիությունը կախված է համակարգի վրա ազդող կլիմայի փոփոխության ու տատանումների բնույթից, մեծությունից, արագությունից և դրանց նկատմամբ համակարգի զգայունությունից ու հարմարվելու կարողությունից,

2) ենթակայություն ԿՓ ազդեցությանը․ կլիմայի տատանումներին տվյալ համակարգի ենթա­կայության բնույթը և աստիճանը, այսինքն՝ ի՞նչ կլիմայական երևույթների է ենթակա տվյալ ճյուղը և ի՞նչ չափով,

3) զգայունություն ԿՓ ազդեցության նկատմամբ, այսինքն՝ ինչպիսի՞ն է կլիմայի փոփո­խու­թյունից բխող դրական կամ բացասական ազդեցության աստիճանը։ ԿՓ ազդե­ցությունը կարող է լինել ուղղակի և անուղղակի,   

4) հարմարվելու կարողություն, այսինքն՝ որքանո՞վ է տվյալ համակարգը ունակ հարմարվել կլիմայի տատանումներին և ծայրահեղ երևույթներին, մեղմացնել հնարավոր վնասները, օգտվել հնարավորություններից և հասցեագրել հետևանքները։

  1. ԿՌԽԳ-ի մեթոդաբանությամբ բացահայտվել են զբոսաշրջության ոլորտում ԿՓ առկա և կանխատեսվող ազդեցությունները, հատկորոշվել են ԿՓ-ի նկատմամբ առավել ռիսկային վայրերը և ենթաոլորտները, որոնք հաշվի են առնվել հարմարվողականության պլանավորման ընթացքում:
  2. ԿՌԽԳ-ի գնահատման կշիռներն ու գնահատականները տրվել են ըստ կլիմայական էքստրե­մալ երևույթի հավանականության, խոցելիության, որը հաշվարկվում է զգայունության, արձագանքման ու հարմարվողականության կարողությունների միջոցով: Որքան բարձր է գնա­հատականը, այդքան ավելի բարձր է խոցելիությունը, այսինքն՝ բարձր զգայունությունը պահան­ջում է արձա­գանքման կամ հարմարվելու ավելի բարձր կարողություններ։ Կլիմայական ռիսկն, իր հերթին, վերոնշյալ բաղադրիչների համակցումն է։
  3. ԿՌԽԳ-ի շրջանակում վեր են հանվել Հայաստանին բնորոշ կլիմայական ռիսկերը, հիմ­նա­կան էքստրեմալ երևույթներն ու վտանգները, բացահայտվել են դրանց միտումները և ազդե­ցությունը զբոսաշրջության ոլորտի վրա: Կլիմայական ռիսկը կամ հիդրոօդերևութա­բա­նա­կան վտանգավոր երևույթը հիդրոօդերևութաբանական այնպիսի երևույթներ են, որոնք իրենց չափե­րով, ինտենսիվությամբ, տևողությամբ և առաջացման ժամանակաշրջանում վտանգ են ներկա­յացնում մարդկանց կյանքի համար, զգալի վնաս հասցնում տնտեսությանը և շրջակա բնական միջավայրին։[3] Հայաստանին բնորոշ կլիմայական հիմնական էքստրեմալ երևույթներն ու վտանգ­ները ներառում են՝ ջերմային ալիքները, երաշտները, հորդառատ անձրևները, ձնա­բուքը, ուժեղ քամի­­ները, հեղեղում­ները, սելավները, կարկուտը, անտառային հրդեհները, սո­ղանքները և քա­րա­­թափումները։
  4. Ընդհանուր մոտեցման համաձայն, ջերմային ալիքների (տաք և սառը) դեպքում ջեր­մաստիճանը աճում կամ նվազում է որոշակի շեմից (հիմնված բացարձակ արժեքի կամ տոկոս­ների վրա) և պահպանվում է ավելի երկար, քան օրերի որոշակի քանակությունը։ Ջերմային ալիք­ները վտանգավոր են մարդկանց առողջության, ինչպես նաև ազգային պարկերի, անտառների և կանաչ տարածքների համար՝ պայմանավորված հիվանդությունների առա­ջաց­ման, էկոհամա­կարգերի սթրեսի, անտառային հրդեհների բռնկման և այլ ռիսկերով։ Միևնույն ժամանակ, հետա­­զոտությունները ցույց են տալիս, որ ջերմային ալիքները հատկապես ուժգին են արտա­հայտ­վում ուրբանիզացման բարձր մակարդակ ունեցող վայրերում՝ խիտ բազմահարկ կառու­ցապատված, ընդարձակ ասֆալտապատ տարածքներում և այլն։ Ջերմային ալիքների նկատ­մամբ առավել բարձր խոցելիության գնահատական են ստացել Ջերմուկի և Աշոցքի շրջանները։
  5. Տաք ալիքներ Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կիրառվող մեթոդաբանության՝ տաք ալիք է համարվում այն երևույթը, երբ 3 և ավելի օր անընդմեջ օրական առավելագույն ջերմաստիճանը գերազանցում է իր նորման 5OC-ով, իսկ օրական միջին ջերմաստիճանը՝ 2σ-ով (σ - միջին քառակուսային շեղում)։ Հայաս­տանում դիտվում է տաք ալիքով դեպքերի թվի և տևողության էական աճ: Այս միտումը նկատ­վում է բոլոր կլիմայական գոտիներում, դեպքերի և տևողության տարբերությամբ: Վերջին 10 տարիներին հով­տային և նախալեռնային շրջաններում տաք ալիքների տևողությունը 1961-1990թթ. միջինի նկատմամբ աճել է 30 օրով, լեռնային շրջաններում՝ շուրջ 20 օրով, 2000մ ավել բարձրու­թյուն­ներում (Ամբերդ, Աշոցք, Արագած բ/լ, Ջերմուկ)՝ 12 – 15 օրով: Տաք ալիքներով օրերի թիվը հատ­կապես մեծացել է հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում: Ավելի տաք ձմեռների հաճախակիացումը, ձյան տեսքով տեղումների կրճատումը, ձմռան սեզոնի կար­ճացումը մեծ բացասա­կան ազդեցություն են թողնում ձմեռային սպորտային արդյու­նա­բերության (լեռնադա­հուկային սպորտ, ձնագնացներ և այլն) վրա։
  6. Սառը ալիքներ Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կիրառվող մեթոդաբանության՝ սառը (ցուրտ) ալիք է համարվում այն երևույթը, երբ 3 և ավելի օր անընդմեջ օրական նվազագույն ջերմաստիճանը ցածր է իր նորմայից 5OC-ով, իսկ օրական միջին ջերմաստիճանը ցածր է բազմամյա միջինից 2σ-ով (σ-միջին քառակուսային շեղում)։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի շատացել են տաք ձմեռները և վերջին շրջանում գրանցվել է սառը ալիքների դեպքերի էական նվազում հատկապես տաք սեզոնին, այնուամե­նայնիվ, դրանք կարող են վտանգ ներկայացնել ոլորտի համար։ Պայմանավորված ալիքի դիտ­ման սեզոնից՝ ազդեցությունը և պահանջվող միջոցառումները տարբեր կարող են լինել։ Զբոսա­շրջային գործակալները, կացության ծառա­յություններ մատուցող հաստատու­թյունները, զբոսա­շրջային ​​տրանսպորտային ընկերություն­ները և արկածային կամ էքստրեմալ զվարճանքի ծառա­յու­թյուններ առաջարկող գործակալները սեզոնային բարձր հոսքերի ընթացքում երբեմն ենթակա են սառը ալիքների որոշակի ազդեցության։ Առավել խոցելի են Շիրակի և Սյունիքի մարզերը։
  7. Կլիմայի փոփոխության միտումների ուսումնասիրությունը 1935-2016թթ․ ժամանակա­հատ­վածի համար ցույց է տալիս, որ Հայաստանի կլիման դարձել է էլ ավելի չորային։ Վերջին քսան տարի­ներին երաշ­տա­յին պայմանները հիմնականում դիտվում են ամեն տարի, սակայն տարբեր են դրանց մեկնարկի ժամկետ­ները, տևողությունը և ինտենսիվությունը: Դիտվել է երաշտի սկզբի տեղաշարժ դեպի առավել վաղ ժամկետներ՝ երկու տասնօրյակով: Երաշտային գոտին ընդլայնվել է՝ ընդգրկելով նախա­լեռնային, իսկ կարճ տևողությամբ՝ նաև լեռնային գոտին: Այս վտանգների հետևանքով առա­ջացող հիմնական ռիսկերն են էկոհամա­կարգերին հասցվող վնասը, որը հանգեցնում է էկոտու­րիզմի ռեսուրսների կորստի, գետերում և ջրամբարներում ջրա­յին ժամանցի (կայակով նավար­կում, ռաֆթինգ, սապբորդինգ), էնոտուրիզմի և ագրոտուրիզ­մի վատթարացման: Առավել խոցելի է Շիրակի մարզը։
  8. Ձնաբուք․ ձմռանը գրանցվում է ձնաբքի ռիսկի նկատմամբ ենթակայության միջին և խոցելիության բարձր մակարդակ։ Այն իր ազդեցությունն է ունենում լեռնադահուկային սպորտի (քամին կարող է սրբել տանել ձյունը որոշակի տարածքից, կուտակելով այն մեկ այլ տարածքում՝ առաջացնելով անհարմարություն ձմեռային սպորտով զբաղվողների համար) օբյեկտների և, առհասարակ, զբոսաշրջության վրա։ Ձնաբուքը կարող է, այսպիսով, հանգեցնել սնոուբորդերի վազքուղիների վատթա­րաց­ման, դահուկուղիների առանձին հատվածների ձնազրկման։ Այն մյուս կողմից, կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել անխա­փան ծառայությունների համար։ Ընդ որում, այս երևույթը հատկապես մեծ ազդեցություն է ունենում լեռնանցքներում, մասնավորա­պես՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղի, Վայոց ձորի մարզի Սելիմի, Սյունիքի մարզի Սիսիանի և Արարատի մարզի Անանուն լեռնանցքներում: Ձնաբուքը բացասական ազդեցություն է ունենում նաև զբոսաշրջային օպերատորների, այդ թվում՝ տրանս­պորտային օպերա­տորների, հյուրանոց­ների և ոլորտում այլ ծառայություններ մատուցողների վրա։
  9. Հեղեղումներ․ Կլիմայական ծայրահեղ սույն երևույթը հանդիպում է մի շարք բնակա­վայրերում, այդ թվում՝ Գառնի, Գեղարդ, Երևան, Գորիս, Դիլիջան, Թումանյան, Ջերմուկ, որոնք հանդիսանում են զբոսաշրջային գոտիներ։ Հեղեղումները հիմնականում լինում են գարնանը ինտեսիվ տեղումների և արագ ձնհալքի հետևանքով, ինչպես նաև ամռանը՝ ինտեսիվ տեղում­ների հետևանքով։ Հեղեղումների ժամանակ գետերով անցնում են առավելագույն ելքեր, որոնք մեծ վնասներ կարող են հասցնել տնտեսական ու ինժեներական ենթակառուցվածքներին՝ հիդրո­­­տեխնիկական կառուցվածքներին, կամուրջներին, ճանապարհներին, ինչպես նաև գյուղա­տնտե­սական հողահանդակներին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կլիմա­յական այս ռիսկին ենթակայությունը և խոցելիությունը բարձր է հատկապես լեռ­նային շրջան­ներում։ Այն վայրերում, որտեղ գետնի մակերևույթը (հողը)  քայքայված է, հեղեղումները կարող են վերած­վել սելավի։ Հեղեղումները բնութագրական են հանրապետության ամբողջ տարածքին, սակայն համեմատաբար բարձր խոցելի են Վայոց Ձորի և Տավուշի մարզերը։
  10. Սելավներ․ սելավային հոսք է կոչվում այն երևույթը, երբ ջրի ծավալների հետ միասին գետերը տանում եմ մեծ քանակի կոշտ նյութեր։ Սելավային հոսքերն առաջանում են կարճ ժամանակահատվածում՝ մի քանի ժամում, ինտեսիվ տեղումների ընթացքում՝ գարնանային և ամառային ամիսներին։ Սելավները, ըստ հոսքի տիպի, լինում են ջրա­ցեխային, ցեխային, քարացեխային և քարային։ Հանրապետության տարածքում գրեթե բոլոր սելավային տիպերը արտահայտված են։ Չորային շրջանների գետերում հիմնականում արտա­հայտված են քարա­ցեխային և քարային սելավային տիպերը։ Սելավները վնասում են ենթակառուցվածքները և դառնում բնական էկոհամակարգերի դեգրադացիայի պատճառ, հան­գեցնում են զգալի նյութական կորուստների, մասնավորապես զբոսաշրջային ենթա­կա­ռուցվածք­ների պարա­գայում։ Սելավ­ները բնութագրական են երկրի ամբողջ տարածքին, սակայն հատկա­պես ուժգին են արտա­հայտված Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզե­րում։
  11. Գետային հոսքի նվազումը և վերջինիս ազդեցությունը ջրային ռեսուրսների հետ առնչվող զբոսաշրջության ճյուղերի վրա. շրջակա միջավայրի բաղադրիչները՝ մթնոլորտային օդը, ջրային ռեսուրսները, բուսական ու կենդանական աշխարհը, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներն ու անտառները, հողերը և բնության այլ օբյեկտները փոխկա­պակց­ված են, և հետևաբար՝ զգայուն են համակարգի տարրերի փոփոխության նկատմամբ։ Ակնկալ­վում է, որ գետային հոսքի նվազումը բացասաբար կանդրադառնա վերոնշյալ սեկտոր­ների վրա, որոնք հանդիսանում են զբոսաշրջության կազմակերպման կարևոր բաղադրիչներ։ Մաս­նա­­վորապես գետային հոսքի նվազումը բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության մի շարք ուղղությունների վրա, այդ թվում՝ գետերում և ջրամբար­ներում ջրա­յին ժամանցի (կա­յա­կով նավար­կում, ռաֆթինգ, սապբորդինգ) սպորտաձևերի կազմակերպման, ջրային և ցամա­քային էկոհամակարգերի վատթարացմամբ պայմանավորված էկոտուրիզմի, գյուղա­տնտե­սա­կան ար­տա­դ­րու­թյան վատթարացման հետևանքով՝ ագրոտուրիզմի, էնոտուրիզմի և այլ ուղղու­թյուն­ների վրա։
  12. Անտառային հրդեհներ․ 2010-2018թթ․ արձանագրված անտառային հրդեհների թիվը (419 դեպք) մոտ վեց անգամ ավելին է 2001-2009թթ․ արձանագրված անտառային հրդեհների թվից (72 դեպք)։[4] Այս վտանգի հիմնական հետևանքները ներառում են բնական էկոհամա­կար­գերի դեգրադացիան, զբոսաշրջային ենթակառուցվածքներին հասցված վնասը, զբոսա­շրջային առանցքային վայրերի կորուստը կամ վատթարացումը, կենսաբազմազանության կորուստը, մթնոլորտային օդի որակի վատթարացումը և այլն: Լոռու և Տավուշի մարզերն ամենա­վտանգվածն են անտառային հրդեհների տեսանկյունից։  
  13. Սողանքներ․ սողանքավտանգ տարածքները հիմնականում գտնվում են լեռնային շրջան­ներում և լեռների ստորոտում, որտեղ, թեք լանջերի վրա ձգողականության ուժի ազդե­ցության տակ տեղի են ունենում լեռնային ապարների սահաշարժեր։ Սողանքները տեղի են ունենում հիմնականում ամռանը և բնորոշ են հանրապետության ողջ տարածքին։ Դրանց առաջացմանը հաճախ նպաստում են առատ մթնոլորտային տեղումները, հողի ջրով գերհագեց­վա­ծությունը և լանջերի գերխոնավությունը: Սողանքների ռիսկի նկատմամբ զբոսաշրջության ոլորտի բարձր ենթակա­յություն և խոցե­լիու­թյուն է արձանագրվել հատկապես Կոտայքի մարզի Գառնի-Գեղարդ երթուղու վրա՝ Ողջաբերդ բնակավայրում, Երևանում՝ Նուբարաշենում, Աղստևի հովտում, Տավու­շի մարզում՝ Հաղարծինի շրջակայքում, Լոռու մարզում՝ Վանաձորում։ Սողանքները վնասում են ենթակառուցվածքները, մասնավորապես, ճանապարհները՝ խաթարելով զբոսաշրջային գործա­կալների ու տրանսպորտային ընկերությունների գործունեությունը, ինչպես նաև վտանգ ներ­կայացնելով մարդկային կյանքի համար։
  14. Քարաթափումներ․ քարաթափումները, որոնց առաջացման համար նպաստավոր պայ­մաններ են ստեղծում նաև կլիմայական պայմանները, մասնավորապես, հորդառատ տեղում­ները, վտանգ են ներկայացնում ճանապարհներով երթևեկող տրանս­պոր­տային միջոց­ների հա­մար, խոչընդո­տում երթևեկությունը ու վնասում ճանապարհային ենթակառուց­վածքը: 2012-2018թթ․ նախորդ տարիների համեմատ արձանագրվել է քարաթափումների դեպ­քերի աճ։ Քա­րա­թափումների դեպքերը հիմնականում գրանցվել են Լոռու և Սյունիքի մարզերում (ավելի քան 30 դեպք), Երևանում (ավելի քան 20 դեպք)[5], ինչպես նաև Տավուշի և Կոտայքի մարզերում։ Զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքային օբյեկտները՝ մայրուղի­ները, փողոցները, ճա­նա­պարհները, ջրամատակարարման ենթակառուցվածքները, կամուրջ­ները և այլն, ինչպես նաև տրանսպորտային ընկերություններն ամռանը հաճախ կանգնում են քարա­թափումների ռիսկի առաջ և դառնում դրանց նկատմամբ խոցելի։
  15. Ուժեղ քամիներ․ ուժեղ քամիները հանդիպում են ինչպես ամռանը, այնպես էլ՝ ձմռանը և, առավելապես, բնորոշ են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին։ Ուժեղ քամիների մեծ վտանգի առաջ կանգնած են ու դրանց նկատմամբ խիստ խոցելի են զբոսաշրջային գործա­կալներն ու ենթակառուցվածքային համակարգերը: Մասնավորապես, այս վտանգին ենթակայու­թյուն և դրա նկատմամբ խոցելիություն է գրանցվել Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։

 

   

Նկար 2.Կլիմայական էքստրեմալ երևույթների ռիսկերը տուրիստական գործունեության գոտիներում

 

1.4 Ուսումնասիրության ընթացքում վեր հանված բացեր ու սահմանափակումներ

  1. Ներկա իրավիճակի ուսումնասիրության ընթացքում վերհանված բացերն ու սահմա­նա­փա­­կումները ներառում են․

1) զբոսաշրջության և հարակից ոլորտներում որոշումների կայացման գործընթացի ան­կա­­տարություն․

ա. կայացվող որոշումների անբավարար զգայունություն ԿՓ նկատմամբ, մասնա­վո­րապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներում երկարա­ժամ­կետ ներդրում­ների իրականացմանն ուղղված որոշումներում ԿՓ կանխա­տե­սումների, խոցե­լիու­թյան գնահատման և ԿՓ ռիսկերը հաշվի առնելու ընթա­ցա­կարգերի բացակայություն,

բ.   գենդերային առումով անհավասար մասնակցություն,

գ.   խոցելի խմբերի ներառականության ցածր մակարդակ,

դ.   որոշ վայրերում զբոսաշրջության զարգացման ցածր մակարդակի պատճառով կլիմայի փոփոխության ազդեցությունը դեռևս սահմանափակ է, ինչը սակայն կարող է փոխվել ոլորտի զարգացմանը զուգընթաց,

ե.   մարզերում և մարզային ռազմավարական ծրագրերում սպասվող վտանգներին արձագանքելու պլանի բացակայություն,

2) անբավարար կարողություններ և ոչ ուղղորդված վարքագիծ․

ա. զբոսաշրջության և հարակից ոլորտներում զբաղված տնտեսվարող սուբյեկտ­ների ոչ բավարար պատրաստվածություն՝ կլիմայի փոփոխության հետևանք­ներին արձագանքելու համար,

բ.   տվյալների անբավարար հասանելիություն և տվյալների բազաների սահմա­նա­փակ ընդգրկունություն,

գ.   քանակական և որակական ուսումնասիրությունների անբավարար մակարդակ,

ե.   ոչ ուղղորդված վարքագիծ,

3) անբարենպաստ միջավայր․

ա. ենթակառուցվածքների անբավարար զարգացվածություն,

բ.   ֆինանսական, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսների անբավարա­րու­թյուն և սահմանափակ հասանելիություն։

 

1.5 Զբոսաշրջության ոլորտում ԿՓ սոցիալ-տնտեսական հետևանքները

  1. Զբոսաշրջության ոլորտը հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգաց­ման հիմքերից մեկը, որը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ձևավորմանը, ներգրավել ներքին և արտաքին ներդրումներ, կրճատել աղքատության մակարդակը, բարելավել երկրի ճա­նա­չումը և դիրքը զբոսաշրջության համաշխարհային քարտեզի վրա և այլն։
  2. 2019թ․-ին զբոսաշրջության ոլորտը ապահովել է Հայաստանում զբաղվածության 13․8%-ը։ Ընդ որում, հանրային սննդի կազմակերպություններն ապահովել են զբոսաշրջության ոլոր­տում զբաղվածության ամենաբարձր մակարդակը (20,650 աշխատող, 58%), իսկ զբոսաշրջային ​​գոր­ծա­կալու­թյունները, տուրօպերատորները, ամրագրումների և զբոսաշրջային այլ ծառայու­թյուն­ներ մատուցող ընկերությունները՝ առավել ցածր մակարդակ (2,360 աշխատող, 7%): Տրանս­պոր­տային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները ապահովել են զբաղվածության մոտ 17%-ը (6,275 աշխատող), իսկ հյուրանոցները՝ 18%-ը (6,498 աշխատող)։ 2020թ․ COVID-19 համավարակի արդյունքում ոլորտի աշխատողների թիվը նվազել է 9.6%-ով։ Հանրային սննդի կազմակերպություններում աշխատողների թիվը կազմել է ~20,100 աշխատող (62%), իսկ տուրիստական ​​գործակալությունների, տուրօպերատորների, ամրագրումների և զբոսաշրջային այլ ծառայություններով զբաղվող աշխատակիցների թիվը՝ 1,850 աշխատող (6%)։ Տրանս­պորտային փոխադրումներ իրականացնող և հյուրընկալման ծառայություններ մատուցող կազ­մա­կերպություններն ապահովել են ոլորտում զբաղվածության համապատասխանաբար 16%-ը (5,040 աշխատող) և 16%-ը (5,348 աշխատող)։ 
  3. 2020թ․ դրությամբ տուրիստական ​​գործակալությունների, տուրօպերատորների, ամրա­գրում­­ների և զբոսաշրջային այլ ծառայությունների աշխատակիցների միջին ամսական անվանա­կան աշխատավարձը կազմել է 129,400 ՀՀ դրամ, իսկ հանրային սննդի կազմակերպու­թյուն­ներինը՝ 85,500 ՀՀ դրամ։ Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները խոցելի են կլիմայի փոփոխության վտանգի նկատմամբ, քանի որ ցածր վարձատրության պայմաններում չեն կարող պատշաճ արձագանքել կլիմայի փոփոխություններին: Շիրակը և Լոռին, լինելով բավականին կարևոր զբոսաշրջային ուղղություններ, ունեն աշխատավարձի ամենացածր մակարդակը և, հետևաբար, ամենաբարձր խոցելիությունը զբաղվածության տեսանկյունից:
  4. Երևանը ամենախիտ բնակեցված զբոսաշրջային ուղղությունն է Հայաստանում, որտեղ աշխատում է կացարանային ծառայությունների բոլոր աշխատակիցների 65%-ը (մոտ 3500 աշխա­­­տակից) և միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 115,000 ՀՀ դրամ:
  5. Զբոսաշրջության ոլորտի զարգացման համար չափազանց կարևոր է հիմնական ենթա­կառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների վիճակը։ Ճանապարհների ոչ պատշաճ պայմանները խնդիրներ են առաջացնում, առաջին հերթին, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև խոչընդոտներ են ստեղծում ուղևորների և բեռնափոխադրումների համար: Դրանց անբավարար վիճակն առավելապես ազդում է ագրոտուրիզմի և մշա­կու­թային տուրիզմի վրա։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Հայաստանում իրա­կանացվել են ճանապարհների վերանորոգման ակտիվ աշխատանքներ։ 2017թ․ վերանորոգված 52․7կմ-ի համեմատ՝ 2020թթ․ Հայաստանում վերանորոգված ճանապարհների երկարությունը կազմել է 401․9կմ։
  6. Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է նաև պարենային անապահովության, ավան­դական սննդի աղբյուրների կամ ակտիվների, այդ թվում՝ հողերի բերրիու­թյան, կերհան­դակ­ների, գյու­ղա­տնտեսական արտադրանքի, ֆինանսական և սոցիալական կապիտալի կորստի, ինչպես նաև ջրի որակի վատթարացման, որոնք, իրենց հերթին, առաջ են բերում առողջա­պահական, սոցիա­լական և ֆինան­սական ռիսկեր, ինչպես նաև ազդում ագրո­տուրիզմի վրա:
  7. Կլիմայի փոփոխության հիմնական հետևանքներից են շոգ օրերի քանակի ավելացումը և ջերմային ալիքները, որոնք վտանգում են հատկապես տարեց, մանուկ, հղի և հաշմանդամ զբոսա­շրջիկների առողջությունը։ Ջերմային ալիքներով թվի աճով պայմանավորված մեծանում է ընդ­հա­նուր հի­վան­դա­ցութ­յունների, այդ թվում՝ մա­հա­ցութ­յան ռիս­կը: Այս վտանգը հատկապես խիստ է արտա­հայտված Վայոց ձորում, Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում, մասնա­վորապես՝ Երևան, Արմավիր, Էջմիածին, Եղեգնաձոր, Արենի, Մեղրի, Գյումրի քաղաք­ներում։ Սա մի կողմից խոչնդոտում է խոցելի խմբերի շրջագայությանը, մյուս կողմից նվազեցնում է շոգ օրերով բնակավայրերի՝ զբոսաշրջության ծառայությունների մատուցման ներուժը։
  • Միգրացիան, որպես սոցիալ-տնտեսական երևույթ, ունի և՛ դրական, և՛ բացասական ազդե­­ցու­թյուն զբոսաշրջության ոլորտի վրա։ Մասնավորապես, դրական ազդեցություն է մշակու­թային բազմազանությունը և նոր զբոսաշրջային ապրանքների ստեղծումը, աշխատուժին նոր հնարա­վորությունների ընձեռումը, և որպես արդյունք՝ զբոսաշրջության և հարակից այլ ոլորտ­ների աշխատաշուկայի ակտիվացումը։ Բացասական հետևանք է «ուղեղների արտահոսքը», հարկա­յին եկամուտների նվազումը, աշխատավարձերի արժեզրկումը, սոցիալական լարվա­ծու­թյան աճը և այլն։ 2017-2018թթ․ միգրացիոն դրական մնացորդ է արձանագրվել միայն Տավուշում (295), Արագածոտնում (200), Կոտայքում (194) ու Վայոց ձորում (30)։[6]
  1. Զբոսաշրջության ոլորտի սոցիալ-տնտեսական բնութագիրը, մեծ հաշվով, կախված է նաև հարակից ոլորտներից։ Այսպես, օրինակ, մեծ է զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտ­ների փոխկապակցվածությունը, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ գյուղատնտեսական հողերի մշակման ավելացման, տեղական արտադրության խթանման, ինչպես նաև բնական միջա­վայրի և զբոսաշրջության վայրերի որակի բարելավման համար: Այնուամենայնիվ, այս երկու ոլորտներն էլ փոխկապակցված կերպով նաև կախված են ԿՓ-ից, որը կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն տվյալ ոլորտների զարգացման վրա։ Արդյունքում կարող են ավե­­լանալ զբոսաշրջության ոլորտի եկամուտները՝ բարելավելով զբոսաշրջության տնտեսա­կան օգուտների բաշխումը գյուղական բնակչության միջև։ Սա լավ հիմք է ներառական տնտեսա­կան աճի, տնտեսական նոր հնարավորությունների, գյուղական համայնքների ավելի բարձր դիմա­կայունության և կայուն զարգացման համար:
  2. Հայաստանում, ինչպես նաև այլ զարգացող տնտեսություններում, որոնք բնութագրվում են աղքատության բարձր մակարդակով, չնայած որոշ բնակավայրերի կլիմայական պայմանների վատթարացման, մարդիկ նախապատվություն են տալիս ոչ բարենպաստ կլիմայական պայման­ներ ունեցող բնակավայրերին՝ ավելի լավ աշխա­տատեղեր և բարձր կենսամակարդակ ունենալու համար։ Սա ցույց է տալիս, որ եկամուտը հան­դի­սանում է բնակության վայրի ընտրության հիմնական չափանիշը, մինչդեռ ԿՓ գոր­ծոն­ները հաշվի չեն առնվում, ինչը պայմանա­վորված է նաև ԿՓ խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության և գիտելիքների անբավարար մակար­դակով։

 

ԳԼՈՒԽ 2.  ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. ԶՈՀԾ-ի գերակա նպատակն է օժանդակել ԿՓ բացասական ազդեցությունների և դրանց նկատմամբ զբոսաշրջության ոլորտի զգայունության և խոցելիության մեղմմանը` բարձրացնելով ԿՓ բացասական ազդեցությունների նկատմամբ ոլորտի դիմակայունությունը, ինչպես նաև կա­ռա­վարելով և ընդլայնելով այն գործոնները, որոնք նպաստում են դիմակայունության և հարմար­վո­­ղականության ապահովմանը:
  2. Գերակա նպատակից բխող ռազմավարական նպատակները ներառում են.

1) կլիմայի փոփոխությանը հասցեագրող քաղաքականության մշակում, որը ենթադրում է արդյունավետ պլանավորում, այսինքն՝ քաղաքականություն մշակող և իրականացնող պետական մարմինների գործառույթների հստակ սահմանում, ռեսուրսների բաշխման մոտե­ցումների հստակեցում՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության առկա և հնարավոր ազդեցությունները, լիազոր մարմնի կողմից գործառույթների արդյունավետ համա­կար­գում, առավել արդյունավետ համագործակցություն ոլորտային այլ շահա­գրգիռ կողմերի հետ, ինչպես նաև քաղաքականության իրականացման մշտադիտարկում և վերա­հսկում՝ բացթողումները բացահայտելու և ձեռք բերված ու ցանկալի արդյունք­ները համեմատելու նպատակով,

2) տվյալների և փաստերի վրա հիմնված հարմարվողականության պլանավորում, որը ենթադրում է արդիական, ճշգրիտ և մատչելի տվյալների շտեմարանների առկայություն, ինչը թույլ կտա բացահայտել առկա հիմնախնդիրներն ու դրանց միտումները,

3) հարմարվողականության ճկուն գործընթաց, որն արձագանքում է անընդհատ փո­փոխ­վող կլիմայական պայմաններին և առաջացող կարիքներին, ներառում է հարմարվողա­կա­նության ճկուն գործիքների մշակում ու կիրառում՝ հաշվի առնելով արտաքին միջա­վայրի արագ և անընդհատ փոփոխվող պայմանները, դրանց հիման վրա օրակարգերի թարմացում և իրավիճակից բխող առաջնահերթությունների սահմանում,

4) զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության կառավարման համակարգված մոտեցում, որը ենթադրում է սիներգիա այլ ոլորտների հետ և մեղմման գործողություններ՝ առավելագույնս համապատասխանեցնելով ոլորտային օրակարգը արտանետումների նվա­զեցմանն ուղղված գործողություններին ու մեծացնելով ճկունությունը,

5) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ բիզնեսի և, ընդհանրապես, բնակ­չության իրազեկվածության մակարդակի բարձրացում և կարողությունների զարգա­ցում,

6) հարմարվողականության ֆինանսավորման կայուն մեխանիզմների մշակում՝ կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններին արձագանքելու համար:

  1. Վերը նշված նպատակների իրագործումը կապահովի հետևյալ արդյունքները.

1) զբոսաշրջության օբյեկտների և ենթակառուցվածքների՝  կլիմայի փոփոխության բացա­սական ազդեցությունների նկատմամբ դիմակայունության բարձրացում,

2) մշակվող քաղաքականություններում, ռազմավարություններում ու ծրագրերում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված էքստրեմալ երևույթների, ՀՎԵ-ների ազդեցության, խո­ցե­լիության և ռիսկերի մեղմմանը և հարմարվո­ղակա­նու­թյանը միտված միջոցառում­ների ներառում,

3) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության ու գիտելիք­ների բավարար մակարդակի ապահովում, ինչպես նաև կլիմայի փոփոխությանը պատ­շաճ արձագանքելու պետական և մասնավոր հատվածների կարողությունների բարելա­վում,

4) ԿՓ հիմնախնդիրները լուծելու կայուն ֆինանսավորման գործիք­ների հասանելիության ընդլայնում,

5) որոշումների կայացման գործընթացներում գենդերային հավասարության, ներառա­կանության մոտեցումների ներդրում,

6) զբոսաշրջության և հարակից ոլորտներում գենդերային տեսանկյունից հավասար վար­ձատ­րության սկզբունքի ներդրում,

7) հասարակության խոցելի խմբերի համար ԿՓ ռիսկերից և բացասական ազդեցու­թյուն­ներից ավելի բարձր պաշտ­պանվածություն,

8) զբոսաշրջության և  հարակից ոլորտներում մարդկանց կայուն զբաղվածության ապա­հովում:

  1. Վերոշարադրյալ արդյունքների ապահովման նպատակով անհրաժեշտ են հետևյալ պայ­մանները․
    • Ինստիտուցիոնալ արդյունավետ համակարգ․ կարգավորման, վերահսկման և մշտա­դի­տարկման գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանում, որոնք կներառեն զբոսաշրջության և զբոսաշրջությանն առնչվող հանրային ու մասնավոր սուբյեկտների գոր­ծունեությունը, իրավունքներն ու պարտականությունները,
    • գիտելիքի հասանելիություն․ հասարակության տեղեկացվածության բարձրացում, տվյալ­ների, տեղեկատվության և գիտելիքների բազայի կատարելագործում, արդյունքում՝ վար­քագծի փոփոխության ու տվյալահեն արձագանքման միջոցառումների առկայություն, ինչպես նաև տուր-, տրանսպորտային- և այլ օպերատորների հրահանգավորում,
    • ֆինանսական ռեսուրսների հասանելիություն․ կարող է վերաբերել վարկերին, երաշխիք­ներին, «կանաչ» պարտատոմսերին, ապահովագրական ծառայություններին և այլն,
    • տեխնոլոգիաների հասանելիություն․ այդ թվում համացանցի, կապի հիմնական միջոց­ների, համապատասխան հարթակների և տվյալների շտեմարանների, վաղ ազդա­րար­ման համակարգերի հասանելիություն, ներառյալ՝ նորարարական տեխնո­լոգիաներն ու թվային լուծումները:

 

 

ԳԼՈՒԽ 3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  1. ԶՈՀԾ-ի գործընթացը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա․
    • պլանավորման շարունակական գործընթաց ազգային մակարդակում. կլիմայական ռիսկերի շարունակական գնահատում և կանխատեսումներ՝ հիմնված տվյալների պար­­բերական թարմացումների ու գնահատումների վրա,
    • երկրի շահերից բխող նախաձեռնություն․ հարմարվողականության յուրաքանչյուր գործ­ընթաց պետք է մշակվի և իրականացվի՝ հիմք ընդունելով երկրի տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական, մշակութային և այլ առանձնահատ­կու­թյուն­ները,
    • ճկուն և երկրի կարիքներից բխող ծրագիր․ այն պետք է մշտապես համապատաս­խանի ընթացիկ իրավիճակին և տվյալ ժամանակահատվածում երկրի կարիքներին, ներդաշնակ լինի սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականությանն ու առաջ­նա­հերթություններին,
    • մասնակցայնություն և թափանցիկություն․ պետական և մասնավոր հատվածների շահառուների հնարավորինս լայն ներգրավվածություն հարմարվողականության պլա­նավորման և իրականացման գործընթացում՝ սիներգիա, թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով,
    • հարմարվողականության և կայուն զարգացման գործընթացների համահունչ պլա­նա­վորման ամրապնդում․ ակնկալվում է, որ հարմարվողականության ու զար­գաց­ման գործընթացները կլրացնեն և կուժեղացնեն միմյանց,
    • մշտադիտարկում, գնահատում և թարմացում․ սա ենթադրում է գործընթացի շարու­նա­կական վերահսկողություն, առկա թերությունների ու խնդիրների բացահայտում, դրա հիման վրա փաստաթղթի թարմացում, կրկնօրինակումների վերացում և որդե­գրված մոտեցումների ու գործողությունների հղկում,
    • խոցելի խմբերի, համայնքների և էկոհամակարգերի առաջնահերթություն․ հարմար­վողականության ներդրումների նպատակով առավել խոցելի տարածքների ու խմբերի թիրախավորում, որոնց շարքում կարող են լինել, օրինակ, զբոսաշրջության ոլորտի աշխա­տակիցները, սոցիալապես անապահով բնակչությունը, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, գյու­ղական բնակչությունը, վտանգված էկոհամակարգերը, վնաս­ված ենթակառուց­վածք­ները և այլն,
    • լավագույն փորձի ու գիտական տվյալների կիրառություն․ սա ենթադրում է էմպիրիկ մոտեցման կիրառում հարմարվողականության ողջ գործընթացի ընթացքում, այ­սինքն՝ լավագույն փորձի դիտարկում,
    • ավանդական գիտելիքի և տարածաշրջանային փորձառության ներդրում․ այս համա­տեքստում կիրառվում են արդի, վստահելի, վավեր, ճշգրիտ և ամբողջական տեղեկու­թյուններ ու տվյալներ՝ անորոշություններից ու սահմանափակումներից հնարավորինս խուսափելու համար,
    • գենդերային զգայունություն․ սա ենթադրում է գենդերային ներառականության ապա­հովում հարմարվողականության գործընթացում, որը թույլ կտա օգտագործել կլիմայի փոփոխության ազդեցությունները նվազեցնելու և հասցեագրելու ներուժը՝ անկախ գեն­դերային գործոնից։

 

ԳԼՈՒԽ 4. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

  1. Զբոսաշրջության ոլորտում պետական ​​քաղաքականության մշակման և իրականացման լիազորված պետական մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն է։ Կոմիտեի լիազորությունները սահմանված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործու­նեու­թյան մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքը լիազորում է Զբոսաշրջության կոմիտեին կայացնել զբոսաշրջության ոլորտի քաղաքականության տեսանկյունից նպաստավոր որոշում­ներ: Բացի այդ, Զբոսաշրջության կոմիտեի մանդատը ներառում է նաև մի շարք այլ լիա­զո­րություններ՝ ներկայացնել ՀՀ կառավարությունը համաշխարհային զբոսաշրջային հարթակում, ներկայացնել առաջարկներ առաջնահերթ ենթաոլորտների վերաբերյալ, որոնք պետք է ձևա­վորվեն որպես զբոսաշրջային կլաստերներ, սահմանել զբոսաշրջության զար­գաց­ման միջոցա­ռումների առաջնահերթություններ կառավարության գործողությունների ծրագ­րերում, հանդես գալ զբոսաշրջության ոլորտի շահերը պաշտպանող օրենսդրական նախաձեռ­նություն­ներով և խթանել դրանք:
  2. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լիազորված է Հայաստանում վարել կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունը, մասնավորապես՝ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման, ներառյալ՝ մեղմման, հարմարվողականության և միջազգային համագոր­ծակ­ցության տեսանկյունից: Այն նաև պատասխանատու է Հայաստանի՝ կլիմայի և շրջակա միջա­վայրի հետ կապված միջազգային հանձնառությունների կատարման համար: Շրջակա միջա­վայրի նախարարությունը Հայաստանում ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի իրակա­նացման համակարգման, այդ թվում՝ Հայաստանի ազգային հաղոր­դա­գրությունների մշակման և երկամյա առաջընթացի զեկույցների կազմման համար պատաս­խանատու ազգային մարմինն է: Նախարարության ներքո գործող Կլիմայական քաղաքա­կանության վարչությունը պատաս­խանատու է կլիմայի փոփոխության ոլորտում կայուն զարգաց­ման սկզբունքին համահունչ պետական ​​քաղաքականության մշակման և իրականացման համար:
  3. ԶՈՀԾ-ի միջոցառումների իրականացման մասով ոլորտային լիազորություններ վերա­պահված են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ առող­ջա­պահության նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ՀՀ ֆի­նանս­ների նախարարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, և ենթադրում են պե­տա­կան ​​քաղաքականության և ռազմավարությունների մշակում ու ներդրում խոցելի ոլորտներում, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, ենթակա­ռուց­վածքների զարգաց­ման, մարդու առողջությանն առնչվող ոլորտներում՝ հոգ տանելով արտակարգ իրա­վիճակներում քաղաքացիների պաշտպանության և պետական ֆի­նանսների կառավարման մասին։
  4. ՀՀ վարչապետի 2021թ. հուլիսի 6-ի N719-Ա որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդն իրականացնում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվո­ղա­կանության ազգային գործընթացների համակարգումը և հսկողությունը, այդ թվում՝ ԶՈՀԾ-ի համապատասխան ծրագրերի իրականացման արդյունքների գնահատումը: Միջգերատես­չական խորհրդին կից ստեղծված են 3 մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք մասնագիտական և խորհրդատվական օժանդակություն են տրամադրում Խորհրդին ԿՓ մեղմման և հարմարվողականության, երկրի հաշվետվայնության և ֆինանսավորման հարցերի առնչությամբ:
  5. Մարզպետարանները լիազորված են իրականացնել կառավարության մարզային քաղա­քականությունը։ Մարզպետարաններում կան մասնագիտացված բաժիններ (ստորաբաժա­նում­ներ) և պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզի տնտեսական զարգացման (մշակութային հարցերի) համար:
  6. Տեղական ինքնակառավարման մակարդակում համայնքապետարանները լիազորված են ինքնուրույն լուծել տեղական նշանակության խնդիրները՝ ելնելով համայնքի բարօրության առաջ­նահերթություններից` ՀՀ Սահմանադրությանը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համաձայն։ Կառավարությունը կարող է տեղական իշխանություններին առաջարկել հա­մայնքներում իրականացնել զարգացման նախաձեռնություններ, ներառյալ՝ զբոսաշրջության զար­գացման նախաձեռնություններ՝ տրամադրելով անհրաժեշտ (համա)ֆինանսավորում: Ընդ­հանուր առմամբ, տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են համայնքի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմական, մշակութային և մարդկային) գույքագրում։ Զբոսաշրջության պետական ​​քաղաքականության իրականացման ու զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման շրջանակում համագործակցում են պետական ​​մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության հետ։
  7. Զբոսաշրջության քաղաքականության մշակման աշխատանքներում մասնավոր հատ­վածը հիմնականում մասնակցում է զբոսաշրջության ոլորտի ընկերակցությունների, ասոցիա­ցիաների և մասնա­գիտական ​​միությունների (ՀԿ-ների) միջոցով: Բացի մասնագիտական ​​և ենթաոլորտային շա­հերը խթանելուց, քաղաքականության մշակման աշխատանքների ընթաց­քում մաս­նավոր հատվ­ածը որոշ չափով նաև ներգրավվում է կառավարության հետ խորհրդակ­ցություններում:

 

ԳԼՈՒԽ 5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

  1. ԶՈՀԾ-ի իրականացման ժամկետը 5 տարի է․ միջոցառումները նախանշված են 2022-2026թթ․ համար և վերաբերում են հետևյալ ժամանակահատվածներին՝ կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (2-3 տարի) և երկարաժամկետ (4-5 տարի):
  2. ԶՈՀԾ-ի 9-րդ գլխում ներառված յուրաքանչյուր միջոցառման համար ներկայացված է ծախսերի գնահատում, ինչպես նաև առաջնահերթություններ, որոնք սահմանվել են՝ հիմք ընդու­նելով միջոցառումների իրականացման ժամկետներն ու անհրաժեշտ ռեսուրսները։ Միջոցառում­ների իրականացման ֆինանսական աղբյուր են հանդիսանում պետական, համայնքային բյու­ջեները, դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրողների հատկացրած ֆինան­սա­վո­րումը։ Եթե տվյալ միջոցառումը հնարավոր է իրականացնել նախարարության (պետական լիա­զոր մարմնի) մասնագիտական ու տեխնիկական ռեսուրսներով, ապա նշվել է, որ այդ միջո­ցա­ռումը ֆինանսավորում չի պահանջում։ Գնահատվել է նաև միջոցառումների արտապատ­վիր­ման դեպքում պահանջվող ծախսերը:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  1. ԶՈՀԾ-ի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով ան­հրա­ժեշտ է ապահովել հաշ­վետ­վո­ղա­կա­նութ­յուն, մշտա­դի­տարկու­­մ և միջոցառումների իրականացման գնահատում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. մայիսի 13-ի 749-Լ որոշմամբ հաստատված ՀԱԾ-ում ամրագրված մոտեցումները: Հաշվի առնելով կլիմայի շարունակական փոփոխության մի­տումը՝ հար­մար­վո­ղակա­նության միջոցառումների մշտադիտարկումը և գնահատումը պետք է լի­նեն ճկուն ու համապատասխանեն միջազգային պահանջներին ու երկրի առանձնահատկու­թյուն­ներին։ Դրանք պետք է հնարավորություն տան իրականացնել առկա բացթողումների ու խնդիր­­ների ընթացիկ վերհանում։
  2. ԶՈՀԾ իրականացման վերաբերյալ հաշ­­­­վետ­վո­­ղականության մեխանիզմ­նե­րի ներդրման, միջոցառումների ծրագրի իրականացման և դրանց արդ­­­­յու­նա­վետության մշտա­դի­տարկ­ման և վերահսկողության գործառույթը վերապահված է ՄԱԿ ԿՓՇԿ-ի և Փարիզյան համաձայնագրի պա­հանջների ու դրույթների կա­տար­ման միջգերատեսչական համա­կարգման խորհրդին՝ իր լիազորությունների շրջանակներում:
  3. Յուրաքանչյուր միջոցառման իրականացման մշտադիտարկումը պետք է հիմնված լինի ցուցանիշների պլանավորված և փաստացի արժեքների համեմատման սկզբունքի վրա։ Այսպես, իրականացված միջոցառումների արդյունավետությունը գնահատվում է հետևյալ գործա­կից­նե­րով․

1) պլանավորված (փաստացի) բյուջեների հարաբերակցություն.

2) պլանավորված (փաստացի) գործողությունների արդյունքների որակական և քանա­կական հարաբերակցություն (յուրաքանչյուր միջոցառման գծով մշակվում են լրացուցիչ նպա­տա­կային գործակիցներ՝ դրանց մասով պայմանագրի առկայության ժամանակ, արդյու­նավետությունը չափելիս կիրառվում է մասնագիտական դատողություն և քանա­կական վերլուծություն).

3) պլանավորված (փաստացի) իրականացման ժամկետի համեմատում (յուրաքանչյուր միջոցառման գործարկման ժամանակ սահմանվում են ժամկետները և թույլատրելի շեղումը՝ համաձայն գնման պահանջների)։

  1. Վերհանված շեղումների հիման վրա կատարող հաստատության կողմից, ըստ անհրա­ժեշտության, մշակվելու, հիմնավորվելու ու իրագործվելու են ճշգրտող աշխատանքներ՝ միտված սույն փաստաթղթում ներկայացված ռազմավարական նպատակների իրականացմանը։ Ճշգրտող աշխատանքների նկատմամբ մշտադիտարկումն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
  2. Զբոսաշրջության ոլորտի՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության ու դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ սույն փաստաթղթի 9-րդ գլխում ներկայացված միջոցառումների իրականացման թափանցիկության ապահովման համար յուրաքանչյուր միջո­ցառ­ման իրականացումից հետո կատարող մարմնի կայքում ներկայացվելու է հաշվետվություն՝ իրականացված միջոցառման, դրա ժամկետների, բյուջեի, իրականացնող մարմնի, ապահովված արդյունքի և այլ մանրամասների վերաբերյալ։

 

ԳԼՈՒԽ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ

  1. ՀԱԾ գործընթացի հաջող իրականացումը կախված է մի շարք բարենպաստ գործոն­ներից, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, ինստիտուցիոնալ միջոցառումները, տեղե­կատվության փոխանակումը և ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը։ Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության ծրագրերը չեն կարող արդյունավետ լինել առանց արդյունա­վետ ֆինանսական գործիքների, ինչպիսիք են, օրինակ, կանաչ վարկերը, երաշխիքները, «կանաչ» պարտատոմսերը, ապահովագրական ծառայությունները և այլն: Զբոսաշրջության՝ որպես զարգացման թիրախային ոլորտի կլիմայական ֆինանսավորման առանձին հոսքի ապա­հովումը կնպաստի կայուն զբոսաշրջության խթանմանը՝ միտված տարբեր ծրագրերի իրա­կա­նացմանը:
  2. ԶՈՀԾ-ի շրջանակներում մշակվել է 18 միջոցառում, որոնց նախնական գնահատված ֆինան­սական արժեքը կազմում է շուրջ 302 մլն ՀՀ դրամ։
  3. 2022թ. Հայաստանի պետական ծախսային բյուջեն կազմել է մոտ 2,184 մլրդ դրամ՝ 10% կա­­պիտալ և 90% ընթացիկ ծախսեր կառուցվածքով: Հասանելի բյուջետային միջոցները սահ­մանափակ են` երկրի առջև ծառացած կարիքների և մարտահրավերների համեմատ։ Պատմա­կանորեն Հայաստանում կանաչ ծրագրերի ֆինանսավորումը իրականացվում է պետության և համայնքային բյուջեների, միջազգային դոնոր կազմակերպությունների և այլ պետությունների աջակցությամբ։
  4. Պետական ֆինանսավորում առաջարկվող միջոցառումների ֆինանսավորման հիմնա­կան աղբյուրներն են պետական և համայնքային բյուջեների, միջազգային դոնոր կազմակերպու­թյունների, մասնավոր ներդրողների միջոցները։ Սրանք դիտարկվում են որպես կարճաժամկետ հատվածում առավել նպատակահարմար և անմիջականորեն հասանելի աղբյուրներ։ Պետական ​​և համայնքների բյուջեները դիտարկվում են որպես ԶՈՀԾ-ի իրականացման առաջնահերթ աղ­բյուր­նե­ր, սակայն առավել նպատակահարմար է համակցել ֆինանսավորման տարբեր աղբյուրները՝ կրճատելով բյուջետային բեռը։
  5. Այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ հաջորդիվ, կարող են դիտարկվել նաև այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները։ Դրանք թերևս դեռևս ներդրված չեն Հա­յաս­տանում, և ժամանակ կպահանջվի մինչև այս գործիքները լիարժեք կերպով ուսումնասիրվեն և մշակվեն՝ Հայաստանում ներդնելու նպատակով։ Ուստի, այս գործիքները առաջիկա 3 տարի­ների համար չեն դիտարկվում, իսկ 4-5-րդ տարիների ընթացքում ներդրումը պետք է դիտարկվի լրացուցիչ՝ առավել համապարփակ տեղեկատվության առկայության դեպքում։
  6. Միջազգային ֆինանսական հաստատություններ Հայաստանն ունի մեծ փորձ՝ աշխա­տելու միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որոնց հիմնական աջակցությունը լինում է դրամաշնորհների, վարկային միջոցների և տեխնիկական աջակցության տեսքով։ Հիմնական միջոցները Հայաստան են ուղղվում Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի հետ երկկողմանի համաձայնագրերի միջոցով։ Նշված երկրների ֆինանսավորմամբ ՀՀ-ում ԿՓ ուղղված միջոցառումներ են իրականացնում Գերմանական զարգացման բանկը (KfW), Զար­գացման ֆրանսիական գործակալությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազ­գային զարգացման գործակալությունը, ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտա­սահ­մանում մաս­­նավոր կապիտալ ներդրումների կորպորացիան (OPIC) և այլ կազմակեր­պու­թյուններ: Որպես ԿՓ հարմարվողականության աջակցության ֆինանսավորման հնարավոր աղբյուրներ պետք է դի­տար­կել Կանաչ կլիմայի հիմնադրամը, Գլո­բալ էկոլոգիական հիմնադրամը, Հարմարվողականու­թյան հիմնադրամը, որոնց աջակցությամբ Հայաստանում արդեն իսկ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված ԿՓ-ի նկատմամբ հար­մար­վողա­կա­նության բարձրացմանը։
  7. Մասնավոր ներդրողներ մասնավոր ներդրողների ներգրավվածությունը կարևորվում է ԿՓ հարմարվողականության բարձրացման տեսանկյունից։ Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր լինելուց բացի, ներդրողները նաև կորպորատիվ մշակույթի կրողներ և տարածողներ են, ինչը կարող է լավ հիմք ստեղծել կլիմայական պատասխանատու գործունեության համար։ Մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը կարևոր քայլ է հարմարվողականության միջոցա­ռումների շարքում։ Մասնավոր ներդրողների մոտ պետք է ձևավորել ընկալում առ այն, որ հար­մար­վողականության միջոցառումների ձեռնարկումը կարևոր պայման է կայուն զբոսա­շրջային ծառայությունների մատուցման համար։
  8. Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) ՀՀ էկոնոմիկայի նախարարու­թյունը 2017թ․ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պետություն-մաս­նա­վոր գործըն­կե­րության քաղաքականություն» փաստաթղթի ընդունմանը: 2019թ․ հունիսի 28-ին ընդուն­վել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում են ՊՄԳ հա­րա­բերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավար­ման ինստի­տու­ցիոնալ շրջանակներն ու կիրառելի սկզբունքները: Այս գործողություններն ուղղված են Հա­յաս­տանում արդյունավետ ՊՄԳ ծրագրերի իրագործմանը և լավագույն միջազ­գային ՊՄԳ պրակ­տիկայի ներդրմանը։

 

ԳԼՈՒԽ 8. ՌԻՍԿԵՐ

  1. ԶՈՀԾ-ի շրջանակներում դիտարկվել են հարմարվողականության հնարավոր ռիսկերը, որոնք կարելի է խմբավորել ըստ ստորև բերված աղյուսակում ներկայացված դասակարգման․

Աղյուսակ 1. Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականությանը սպառնացող ռիսկերի պայմանական կատե­գորիաները և հավանական ռիսկերի տեսակները

ԿԱՏԵԳՈՐԻԱ

ՆԿԱՐԱԳԻՐ

ՌԻՍԿԵՐ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

ՌԻՍԿԵՐԻ ՄԵՂՄՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ինստիտուցիոնալ

Ինստիտուցիոնալ ռիսկը վերաբերում է զբոսաշրջության ոլորտում լիազորված պետա­կան կառավարման մարմնի կարողությանը կազմակերպ­չական և քաղաքականության մշակման/ կիրառման միջոցով արձագանքել առկա կարիք­ներին։

Մասնավորապես, սա վերա­բերում է զբոսաշրջության ոլորտում լիազորված պետա­կան կառավարման մարմնի և այդ ոլորտին առնչվող լիազո­րու­թյուններ ունեցող այլ մար­մին­ների՝ ԿՓ խնդիրները ներառող կառավարման գործառույթների ամրագրմանը և հստակեցմանը, ինչպես նաև համապատասխան ռազմավա­րական և իրավակարգավորող փաստաթղթերի ընդունմանը և կիրառմանը, ինչը կարող է զգա­լիորեն նվազեցնել առկա ռեսուրս­ների բաշխման, որո­շում­ների կա­յաց­ման, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման, վերլու­ծու­թյան, փոխանցման և այլ գործա­ռույթ­ների արդյունավետու­թյունը:

·   պետական կառավարման և լիազոր մարմինների կարո­ղու­թյունների ոչ բավարար մա­կար­դակ, այդ թվում՝ գիտելիք­ների և հմտությունների բաց,

·   հարմարվողականության միջոցառումների համար ոչ բավարար իրավական հիմքեր,

·   հարմարվողականության միջոցառումների թերի ներառ­վածություն ռազմավարական փաստաթղթերում,

·   մշակված միջոցառումների անարդյունավետ հա­մա­կար­գում և իրականացում․

·   միջոցառումների իրակա­նաց­ման համար պետական կա­ռավարման մարմինների գործառույթների իրավական սահմանափակումներ,

·   տարբեր լիազոր մարմին­ների գործառույթների թերի համակարգում,

·   պլանավորման, իրակա­նաց­ման, մշտադիտարկման, վերա­հսկողության և գնա­հատման սահմանափակ ռե­սուրս­ներ։

·   բարձրացնել հարմարվո­ղա­կա­նության միջոցա­ռում­ների իրականացման՝ պետա­կան կառավարման և լիազոր մարմինների կարողու­թյուն­ները դասընթացների և իրազեկման արշավների միջոցով,

·   ձևավորել հարմարվողա­կա­նու­թյան միջոցառումների իրականացման իրավական հիմքեր,

·   ներառել հարմարվողա­կա­նության միջոցառումները ռազմավարական պլանա­վորման փաստաթղթերում և ապահովել դրանց իրագոր­ծումը,

·   ձևավորել և ներդնել ար­դյունավետ համակարգման մե­խանիզմ,

·   բարելավել զբոսաշրջու­թյան ոլորտի վրա ԿՓ ազ­դե­ցութ­յան վերաբերյալ տեղե­կատվության հավաքա­գրման և հարմարվողակա­նության միջոցառումների մշակման, հա­մա­կարգ­ման, մշտադի­տարկ­ման ու վերա­հսկո­ղու­թյան մեթոդներն ու մեխա­նիզմ­ները։

Ֆինանսատնտեսական

Տնտեսական ռիսկը վերաբերում է հարմարվողականության միջո­ցա­ռումներ իրականաց­նելու կարո­ղությանը՝ փոփոխ­վող տնտե­սա­կան պայմանների և ֆինանսական ռեսուրսների առկայության պայ­մաններում։ Մասնավորապես, դա վերա­բերում է ֆինանսական ռե­սուրս­­ների կամ տնտեսական զար­գացման անբավարար մակար­դակին։

·   զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության միջո­ցառումնե­րի իրականաց­ման համար ֆի­նանսա­կան անբա­վարար ռեսուրսներ,

·   հարմարվողականության միջոցառումների ծա­վալ­նե­րի ընդլայնման համար անհրա­ժեշտ ռեսուրսների ան­բա­վա­րարություն,

·   զբոսաշրջությանն առնչվող հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հետևանքների վերացման հա­մար պահուստային ֆոնդերի անբավարարություն,

·   զբոսաշրջության ոլորտում ներգրավված շահառուների ֆինանսական գրագիտության ոչ բավարար մակարդակ,

·   ֆինանսական միջոցների և ֆինանսական ծառայություն­ների սահմանափակ հասա­նելիություն։

·   ԿՓ` զբոսաշրջության ոլորտի վրա ազդեցության հետ կապ­ված առաջնահերթ գործողություն­ների համար մշակել ֆինանսավորման ռազմավարական մո­տեցում­ներ,

·   իրականացնել կլիմայի բյուջեի նշագրում, ինչը թույլ կտա ապահովել կլիմայի հետ կապված գոր­ծողու­թյուն­­նե­րին ուղղված ռեսուրս­ների բաշխ­ման գործընթացներն ավելի լավ վերահսկելու հնա­րա­վորու­թյուն,

·   ԿՓ հետ կապված ապա­հո­­վագրական և հեջավոր­ման համակարգերի ամբող­ջական ներդրում,

·   զբոսաշրջության ոլորտի ԿՓ ազդեցության հարմար­վո­ղականության միջոցա­ռումների այլընտրանքային և դիվերսիֆիկացված ֆի­նան­­սավորման աղբյուրների բացահայտում,

·   պահուստային ֆոնդերի ձևավորում,

·   շահառուների ֆինանսա­կան գրագիտության և իրա­զեկման մակարդակի բարձ­րացում,

·   ֆինանսական միջոցների և ծառայությունների ընդ­լայ­նում և հասանելիության ապահովում հանրապետ­տու­թյան ողջ տարածքում:

Տեխնոլոգիական

Տեխնոլոգիական ռիսկերը վերա­բերում են առաջատար տեխնո­լոգիական լուծումների ոչ արդյու­նավետ ներդրմանը կամ դրանց ներդրման արդյունքում բացա­սական հետևանքների առաջաց­մանը։

Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխությանն արդյունավետ հարմարվելու համար անհրաժեշտ տեխնո­լոգիաների բացակայու­թյուն, որը նվազեցնում է կլիմայա­կան փոփոխությանն արձագանք­ման արդյունավետությունը, ինչպես նաև կիրառվող տեխնոլո­գիա­կան լուծումների տնտեսապես ոչ արդյունավետ կիրառում:

·   զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության առա­­վել արդյունավետ տեխ­նո­լո­գիա­ների բացահայտման և ներ­դրման համար համա­պա­­տաս­խան տե­ղե­կատ­վու­թյան և կարողու­թյունների անբավա­րա­րու­թյուն,

·   կլիմայի փոփոխության  ազդեցությունից և զբոսա­շրջության ոլորտին առնչվող հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից պաշտպանություն ապահո­վելու արդ­յու­նա­վետ կամ մատ­չելի տեխնոլոգիաների ան­բա­վա­րա­րութ­յուն,

·   էկոհամակարգերի համա­տարած դեգրադացումը կան­­խելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակա­յություն,

·   տեխնոլոգիաների ներդրման համար տնտեսա­կան ոչ բավարար հիմնավոր­վածություն:

·   Ավելացնել զբոսաշրջու­թյան ոլորտի հարմարվո­ղա­կա­նութ­յանը և մեղմմանն առնչվող տեխնոլոգիաների ներդրումը` միևնույն ժամա­նակ ապահովելով ֆինան­սական  ռեսուրսների հասա­նելիություն, որպեսզի հնա­րավոր լի­նի ապահովել տեխ­­նո­լոգիաների արդյու­նավետ կիրառությունը,

·   դոնոր կազմակերպու­թյուն­­ների համաֆինանսա­վոր­մամբ ներգրավել դրա­մա­շնորհ­­ներ` զբոսաշրջային ոլորտի հարմար­վո­ղա­կանու­թ­յան առավել արդյունավետ տեխ­նոլոգիաների բացա­հայտ­ման և ներդրման հա­մար հա­մա­պա­տաս­խան տե­ղե­կություններ հավաքելու ու կա­րո­ղությունների բացե­րը հաղթահարելու նպա­տա­կով,

·   պետական միջոցների հաշվին սուբսիդիաների տրամադրում մասնավոր հատվածի ներկայացու­ցիչ­ներին՝ տեխնոլոգիական զինվածության և դրանց կիրառման կարողություն­ների բարելավման նպա­տակով:

Կենսաֆիզիկական

Կենսաֆիզիկական ռիսկերը վերաբերում են կենսաբազմա­զանության, էկոհամակարգերի և բնական ռեսուրսների փո­փո­խությանը, որոնք կարող են ստեղ­ծել սահմանափակումներ, այդ թվում՝ օրգանիզմների հարմարվո­ղականության, աշ­խար­հագրական և երկրաբա­նական սահմա­նափա­կումներ:

·   Կենսաֆիզիկական, էկոհա­մակարգերի և բնական ռե­սուրս­ների զգայունության բարձր աստիճան կլիմայական բացասական ու վտանգավոր երևույթների հանդեպ,

·   աշխարհագրական և երկ­րաբանական առանձնահատ­կություններից ելնելով՝ տեխ­նոլոգիական առկա հնարավո­րությունների ամբողջական օգտագործման անհնարի­նու­թյուն կամ օգտագործման սահմանափակում։

·   Հարմարվողականության  միջոցառումների հարմա­րեցում ըստ զբոսաշրջային վայրերի առանձնահատկու­թյունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմա­յական վտանգավոր երևույթ­ները տարբեր են՝ կախված տարածական առանձնահատկու­թյուն­ներից,

·   տարածական խորը և անընդհատ ուսումնասիրու­թյունների իրականացում, խնդիրների վերհանում և կատարված հետազոտու­թյուն­ների հիման վրա հարմարվողականության միջոցառումների մշակում:

Սոցիալական, մշակու­թային

Սոցիալական և մշակութային ռիսկերը վերաբերում են տար­բեր շահառուների՝ կառավար­ման մար­մինների, մասնավոր հատ­վածի և բնակչության արժեքների, գիտե­լիքների և մշակութային նորմերի առանձնահատկու­թյուն­ների պատճառով հարմարվողա­կանու­թյան միջոցառումների ոչ լիարժեք իրականացմանը:

·   Կլիմայի փոփոխության նկատմամբ ոչ ուղղորդված վերաբերմունք՝ կախված մշակութային առանձնահատ­կություններից, որոնք կանխո­րոշում են գործողությունները շրջակա միջավայրի պահպա­նության ոլորտում,

·   կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվա­ծու­թյան անբավարար մակար­դակ, որն էլ պայմանավորում է կլիմայական երևույթների նկատմամբ ոչ ուղղորդված վերաբերմունք, ինչպես նաև դրանց հանդես գալու պարագայում վարքագծային անորոշություն։

·   ԿՓ վերաբերյալ բնակ­չու­թյան իրազեկում, տեղեկաց­վածության մակարդակի բարձրացում, օրինակ՝ հե­ռուս­տատեսության, մա­մուլի, սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով, 

·   ԿՓ թեմայով ուսուցո­ղա­կան արշավների, դասըն­թաց­ների, սեմինարների իրականացում,

·   ԿՓ առնչվող թեմաների ներառում դպրոցական ուսում­նական ծրագրում, ինչը կնպաստի շրջակա միջա­վայ­րի նկատմամբ պատասխա­նատու վերաբերմունքի ձևավորմանը։

 

  1. ԿՓ հարմարվողականության միջոցառումների ռիսկերի արձագանքմանն ուղղված մեխա­նիզմ­ները կարող են ներառել․
    • շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում ԿՓ խնդիր­ները հաշվի առնելու համար անհրա­ժեշտ ընթացակարգերի ապահովում,
    • պետական հատվածի ներկայացուցիչների վերապատրաստում զբոսաշրջության ոլորտում հարմար­վողակա­նության ծրագրերի մշտադի­տարկման վերաբերյալ,
    • զբոսաշրջության զարգացման գոտիների ռազմավարական պլանավորում,
    • տվյալների հավաքագրման համակարգերի բարելավում,
    • զբոսաշրջության ոլորտի կառավարմանն ուղղված տեխնիկական և վարչական կարողությունների զարգացում,
    • ԿՓ հարմարվողականության միջոցառումների չափելիությունը ապահովող չափո­րո­շիչների մշակում և ներդրում,
    • ոլորտի ներկայացուցիչների համար վաղ ազդարարման համակարգերի և սարքա­վո­րումների մշակում ու ներդրում,
    • եղանակի կանխատեսման համակարգերի բարելավում,
    • աղետների ռիսկերի կառավարում,
    • աջակցություն արտակարգ իրավիճակների պլանավորման և ռիսկի կառավարման հարցում,
    • զբոսաշրջության ոլորտի ԿՓ հարմարվողականությանն ուղղված ֆինանսական այլընտրանքային մեխանիզմների ձևավորում,
    • այլ մեխանիզմներ։

                   

 

 ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹԹ. ՑԱՆԿ

 

Զբոսաշրջության ոլորտի՝ կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված միջոցառումների ցանկ

Հ/Հ

միջոցառում

Ակնկալվող արդյունք (ՆԵՐ)

Կատարման ժամկետ

ԿԱՏԱ­ՐՈՂ

համակատա­րողներ

ֆինանսա­վորման աղբյուր

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

(ՀՀ դրամ)

1.

Զբոսաշրջության ոլորտում օրենսդրական, ռազմավարական և ինստիտուցիոնալ դաշտի բարելավում

1․1․

 «Զբոսաշրջության և զբոսա­շրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքը ներառում է ԿՓ ազդեցությունների նկատմամբ ոլորտի հարմարվողականության և դիմա­կայունության բարձրացմանն ուղղված կարգավորումներ:

2. Հստակեցված են զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմնի և այլ մարմինների գործառույթները:

3. Ամրագրված են անհրաժեշտ հասկացություններ,  զբոսաշրջության ոլորտի՝ ԿՓ հարմարվողականությանը և ԿՓ նկատմամբ խոցելիության նվազեցմանն ուղղված կառուցակարգեր, գործունեության  որոշակի տեսակների իրականացման պահանջներ:

2022թ.

4-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

ՀՀ ՇՄՆ

ՀՀ ԱԻՆ

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 1․5 մլն դրամ

1․2․

ՀՀ կառավարության, մարզպե­տա­րանների, ՏԻՄ-երի  զար­գաց­ման ծրագրերի, ռազմավարու­թյունների շրջանակներում զբոսաշրջության և հարակից ոլորտներում ԿՓ հարմարվո­ղա­կանության հիմնախնդիրների վերաբերյալ ուղեցույցների մշակում`  համաշխարհային լավագույն փորձի օրինակով։

Մշակված և հրապարակված են ինֆորմատիվ արդի ԿՓ հարմարվողականության ուղեցույցներ ոլորտի հիմնախնդիրների նկարագրու­թյամբ՝ պետական մարմինների, մարզպետարանների ու ՏԻՄ-երի կայքերում, որոնք վերանայվում են պարբե­րաբար իրականացվող՝ մշակվող զարգացման ծրագրերի ու ռազմավարությունների շրջանակներում։

2023թ․

3-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ ԱՆ

ՀՀ ՇՄՆ

ՀՀ ԱԻՆ

 

Պետական բյուջե, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 

 

15 մլն դրամ

1․3․

«Զբոսաշրջության և տնտեսու­թյան հարակից ոլորտների վրա ԿՓ ազդեցության հասցեագրման համար փորձագիտական աշխա­տանքային խումբ ստեղծելու և դրա աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Ձևավորված է ոլորտի շահառուների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ համագործակցության հարթակ, որն ապահովում է  ԿՓ ազդեցությունների հասցեագրմանն ուղղված մոտեցումների մշակում և խորհրդատվություն:

2023թ․

2-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

Զբոսաշրջու­թյան  և հարակից ոլորտների  ասոցիացիա­ներ (համաձայնու­թյամբ)

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 7 մլն դրամ

2.

Զբոսաշրջության ոլորտում ԿՓ ազդեցությունների և հարմարվողականության վերաբերյալ հմտությունների և գիտելիքների զարգացում

2․1․

Զբոսաշրջության ոլորտում  քաղաքականություն մշակողների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների շրջանում ոլորտի վրա ԿՓ ազդեցության և հարմարվողականության խնդիրների վերաբերյալ դասընթացների կազմակերպում

Զբոսաշրջության ոլորտում յուրաքանչյուր եռամսյակ քաղաքականություն մշակողների (15-20 շահառու) և մասնավոր հատվածի (15-20 շահառու)  շրջանում անց են կացվում հմտությունների և գիտելիքների զարգացման դասընթացներ՝ հաշվի առնելով ԿՓՀ նկատառումները։

2024թ.

 

ՀՀ ՇՄՆ

 

ՀՀ ԿԳՄՍՆ

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

25 մլն դրամ

2․2․

Զբոսաշրջության ոլորտի հարմարվողականության միջոցառումների պլանավորման և իրականացման նպատակով առցանց հարթակի ստեղծում՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար։

1. Ստեղծվել և գործում է միասնական տվյալների բազա (առցանց հարթակ) և կենտրոնական կառավարման համակարգ, որում ներկայացվում են ԿՓ, զբոսաշրջու­թյան, գենդերային, սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող տվյալներ և տեղեկատվություն: Հարթակը ներառում է նաև ԿՓՀ ռազմավարությունների, ծրագրերի և նախագծերի համակարգման մեխանիզմ։

2. Մշակվել է «Զբոսաշրջության ոլորտի հարմարվողա­կանության միջոցառումների պլանավորման և իրակա­նացման առցանց հարթակի օպերատոր ճանաչելու և հարթակի տեղեկատվական հոսքերի կառավարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ և ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։

2023թ․

3-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

ՀՀ ՏԿԵՆ

Մարզպետա­րաններ

ՏԻՄ-եր (համաձայնու­թյամբ)

Ասոցիացիա­ներ (համաձայնու­թյամբ)

ՀԿ-ներ (համաձայնու­թյամբ)

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 

 

9 մլն դրամ (առցանց հարթակ)

1․5 մլն դրամ (տարեկան սպասարկման վճար հարթակի գործունեության ժամանակահատվածում)

3.

Տեղական ինքնակառավարման մարմինների՝ ԿՓ նկատմամբ դիմակայունության և հարմարվողականության բարձրացման իրավական հիմքի ստեղծում

3․1․

Պատմամշակութային հուշարձանների համար կառավարման և գործառնական ծրագրերի (ներառյալ բնապահպանական և ֆիզիկական հզորությունները) մշակում և իրականացում՝ հաշվի առնելով ԿՓ հիմնախնդիրները։

1. Զբոսաշրջային առաջնահերթ նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձանները գույքագրված են և դրանց համար մշակված են «զբոսաշրջային անձնագրեր»:

2. Ընտրված 3 պատմամշակութային հուշարձանների (Հաղպատ-Սանահին, Էջմիածին և հարակից եկեղեցիներ, Գառնի հեթանոսական տաճար) համար իրականացվում են կառավարման պիլոտային ծրագրեր՝ հիմք ընդունելով գույքագրման տվյալները, զբոսաշրջային անձնագրերը։

2023թ․

3-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

ՀՀ ԿԳՄՍՆ

 

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

13.5 մլն դրամ

3.2․

«Զբոսաշրջության զարգացման պետական, համայնքային և մասնավոր ծրագրերի՝ կլիմայի փոփոխության ազդեցության տեսանկյունից փորձագիտական ուսումնասիրության իրակա­նացման և եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Ստեղծված են իրավական հիմքեր զբոսաշրջության ոլորտի վրա ԿՓ ազդեցության տեսանկյունից զբոսաշրջության զարգացման պետական, համայնքային և մասնավոր ներդրումային ծրագրերի փորձագիտական գնահատման համար։

2024թ․

1-ին եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

ՀՀ ՇՄՆ

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 

 

5 մլն դրամ

4.

Զբոսաշրջության ոլորտում մասնավոր հատվածի դիմակայունության և հարմարվողականության կարողությունների բարձրացում

4․1․

Հյուրանոցների, հյուրատների, զբոսաշրջային գոտիներում գործող սննդի օբյեկտների, ենթակառուցվածքային գործակալների և փոխադրումներ իրականացնող կազմակերպու­թյունների համար պետության կողմից սուբսիդավորվող ապահովագրական ծրագրերի ներդրման տեխնիկատնտե­սական ուսումնասիրությունների իրականացում՝ ուղղված ԿՓ ռիսկերի նվազեցմանը  և հարմարվողականության կարողությունների զարգացմանը

1. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ թվարկված ոլորտներում գործող կազմակերպությունների ապահովագրական կարիքների բացահայտման և գույքագրման նպատակով։

2. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից ստացվել են առաջարկներ հնարավոր փաթեթների տեսակների և բովանդակության, ինչպես նաև պետության հետ համագործակցության տարբերակների վերաբերյալ։

2025թ․

2-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

 

ՀՀ ՖՆ

ՀՀ կենտրոնա­կան բանկ

Ապահովա­գրական շուկայի մասնակից­ների ասոցիացիա (համաձայնու­թյամբ)

Հայաստանի զբոսաշրջային օպերատոր­ների և զբոսաշրջային գործակալ­ների ասոցիացիա (համաձայնու­թյամբ)

Հայաստանի հյուրանոց­ների ասոցիացիա (համաձայնու­թյամբ)

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 

 

 

7 մլն դրամ

4․2․

Ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտե­սական ուսումնասիրություններ ընտրված զբոսաշրջային գոտիներում

1. Իրականացվել է Արենի  զբոսաշրջային գոտու՝ ջերմային և սառը ալիքների, ծայրահեղ ջերմաս­տիճանային դրսևորումների, տեղումների նվազման, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։

2.  Իրականացվել է Գյումրու զբոսաշրջային գոտու ՝ սառը ալիքների, ծայրահեղ ջերմաստիճանային դրսևորումների, տեղումների նվազման, սելավների,  սողանքների դեմ  դիմակայունության բարձրացմանն ուղղված ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։

3.  Իրականացվել է Նորատուսի  զբոսաշրջային գոտու՝ սելավների դեմ  դիմակայունության բարձրացման նպատակով ճանապարհային և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման  տեխնիկա­տնտեսական ուսումնասիրություն։

4.  Իրականացվել է Աշոցքի  զբոսաշրջային գոտու՝ սելավների, տեղումների նվազման, ձնաբքերի դեմ  դիմակայունության բարձրացման նպատակով ճանապարհային, դահուկային զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման  տեխնիկա­տնտեսական ուսումնասիրություն։

5.  Իրականացվել է Ջերմուկի  զբոսաշրջային գոտու՝  ջերմային ալիքների, ծայրահեղ ջերմաստիճանային դրսևորումների դեմ դիմակայունության բարձրացման նպատակով դահուկային ենթակառուցվածքների զարգաց­ման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։

6.  Իրականացվել է Կապանի  զբոսաշրջային գոտու՝ սելավների, սողանքների դեմ  դիմակայունության բարձրացմանն ուղղված դահուկային ենթակա­ռուց­վածքների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։

7.  Իրականացվել է Գորիս-Սիսիան  զբոսաշրջային գոտու՝ սելավների, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված դահուկային ենթակառուց­վածք­ների զարգացման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։

8.  Իրականացվել է Տավուշի (Դիլիջան, Իջևան, Գոշավանք, Հաղարծին, Մակարավանք, Այրում, Հովք), Սյունիքի (Գորիս, Տաթև, Հալիձոր), Շիրակի, Լոռու (Վանաձոր, այլ), Վայոց Ձորի մարզերի  զբոսաշրջային գոտիների՝ սողանքների դեմ  դիմակայունության բարձրացմանն ուղղված տեխնիկատնտեսական ուսումնասիրություն։

9․  Իրականացվել է Ծաղկաձորի զբոսաշրջային գոտու՝  ջերմային ալիքների, ծայրահեղ ջերմաստիճանային դրսևորումների, սողանքների դեմ դիմակայունության բարձրացմանն ուղղված դահուկային ենթակառուցվածքների զարգացման  տեխնիկատնտեսական ուսումնասիրություն:

2024թ․

 2-րդ եռամսյակ

 

ՀՀ ԷՆ

 

 

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 

 

100 մլն դրամ

5

Պատասխանատու զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ մասնավոր ոլորտի ներգրավմամբ

5․1․

ԿՓ հարմարվողականության նկատառումներ ներառող էկո-տուրիզմի զարգացման միջոցա­ռումների իրականացում

 

1. Մշակվել և ներդրվել է Էկո-վկայագրման համակարգ հյուրանոցային ոլորտում, զբոսաշրջային գործակալների կլաստերում և զբոսաշրջային ուղևորափոխադրումների կլաստերում:

2. Համաձայն ԿՌԽԳ ուսումնասիրության արդյունքների, ընտրված տարածքների («Խոսրովի անտառ» պետական արգելոց, Սևան ազգային պարկ, Նորատուս, Թումանյանի, Շամլուղի, Ծաղկաձորի, Շնող անտառտնտեսություն, «Արևիք» ազգային պարկ, «Շիկահող» պետական արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ) համար իրականացվել է լրացուցիչ՝ առավել խորը կարիքների բացահայտման  ուսումնասիրություն և մշակվել են խոցելիության նվազեցմանն ուղղված միջոցառումներ։ 

2024թ․

1-ին եռամսյակ

ՀՀ ԷՆ

ՀՀ ՇՄՆ

Հայաստանի հյուրանոց­ների ասոցիա­ցիա (համա­ձայ­նու­թյամբ)

Միջազգային վկայագրող կազմակերպություններ (համաձայնու­թյամբ)

Պետական բյուջե և (կամ) միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

 

 

25 մլն դրամ

  6.

Տվյալների բարելավման և բացերի լրացման նպատակով հիդրոօդերևութաբանական կայանների տեղադրում

6․1․

Բյուրականում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում

Բյուրականում օդերևութաբանական բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։

2022թ․

2-րդ եռամսյակ

ՀՀ ՇՄՆ

Մասնավոր հատված (համաձայնու­թյամբ)

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

9 մլն դրամ

6․2․

Գեղարդում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում

Գեղարդում օդերևութաբանական  բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվլալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։

2022թ․

3-րդ եռամսյակ

ՀՀ ՇՄՆ

Մասնավոր հատված (համաձայնու­թյամբ)

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

9 մլն դրամ

6․3․

Տաթևում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում

Տաթևում օդերևութաբանական  բացակա տվյալների և  տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։

2023թ․

2-րդ եռամսյակ

ՀՀ ՇՄՆ

Մասնավոր հատված (համաձայնու­թյամբ)

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

9 մլն դրամ

6․4․

Շիկահողի արգելոցում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում

Շիկահողի արգելոցում օդերևութաբանական  բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։

2023թ․

3-րդ եռամսյակ

ՀՀ ՇՄՆ

Մասնավոր հատված (համաձայնու­թյամբ)

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

9 մլն դրամ

6․5․

Ծաղկաձորում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում

Ծաղկաձորում օդերևութաբանական  բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։

2024թ․

2-րդ եռամսյակ

ՀՀ ՇՄՆ

Մասնավոր հատված (համաձայնու­թյամբ)

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

9 մլն դրամ

6․6․

Ենոքավանում օդերևութաբանական ավտոմատ կայանի տեղադրում

Ենոքավանում օդերևութաբանական  բացակա տվյալների և տեղեկատվության ապահովում՝ ԿՓ նկատմամբ զբոսաշրջության ոլորտի խոցելիության առավել ճշգրիտ գնահատման և արժանահավատ տվյալների հիման վրա հարմարվողականության պլանավորման համար։

2024թ․

3-րդ եռամսյակ

ՀՀ ՇՄՆ

Մասնավոր հատված (համաձայնու­թյամբ)

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

9 մլն դրամ

7.

ԶՈՀԾ-ի զարգացում և շարունակականության ապահովում

7.1.

Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողա­կանության ծրագրի և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկի իրականացման վերլուծություն

Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկի իրականացման դիտանցն իրականացվում է։

2026թ.

3-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

5  մլն դրամ

7.2.

«Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2027-2031 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2027-2031 թվականների միջոցառումների ցանկը հաստատված է հաջորդ շրջափուլի համար։

2026թ.

2-րդ եռամսյակ

ՀՀ ԷՆ

 

Միջազգային դոնոր կազմակերպություն­ներ, oրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

30 մլն դրամ

 

 

 

[1] Տես՝ https://unfccc.int/index.php/topics/adaptation-and-resilience/workstreams/national-adaptation-plans

[2] ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի 3-րդ գնահատման զեկույց, 2001 (IPCC Third Assessment Report, 2001, p. 995)

[3] https://www.arlis.am/documentview.aspx?docID=96789, 2004թ․ մարտի 18-ի ՀՀ կառավարության №349-Ն որոշում։

[4] Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի չորրորդ ազգային հաղոր­դա­­գրություն, 2020թ․

[5] Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի չորրորդ ազգային հաղոր­դա­­գրություն, 2020թ․

[6] Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, 2020թ. https://armstat.am/en/?nid=82&id=2294

  • Քննարկվել է

    19.05.2022 - 05.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4831

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ