Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայաց­ումը պայմանա­վոր­ված է մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայման անհրա­ժեշ­տությամբ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որի առանձին կարգավորումները կարող են տարընկալումների տեղիք տալ:
  3. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպա­տա­կը մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը ՀՀ հարկային օրենս­գրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովան­դա­կային, խմբագրական, ինչպես նաև տերմինաբանական փոփոխություններ կամ լրա­ցում­ներ կատարելու ճանապարհով: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

1) շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է`

ա) հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված շահաբա­ժին­ները՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը հանելով,

բ) հարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2017 թվականի և դրան հաջոր­դող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առա­ջացած շահաբաժինները,

գ) հարկել ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում 2018 թվականի և դրան հաջորդող հաշ­վետու ժամանակաշրջաններում առաջացած կուտակված շահույթի բաշխումից առա­ջա­ցած շահաբաժինները,

դ) հարկերի վճարումից չխուսափելու համար՝ հարկային օրենսդրության իմաստով որպես շահաբաժնի վճարում համարել նաև անտոկոս կամ ցածր տոկոսով տրված փոխա­ռությունները,

2) Նվազագույն շահութահարկի մասով առաջարկվում է նվազագույն շահութահարկի գումարը «չզրոյացնել»՝ թույլ տալով նվազագույն շահութահարկը նվազեցնել շահու­թահարկի փաստացի գու­մարի և այդ տարվա շահու­թահարկի կանխա­վճարի դրա­կան տարբեր­ություն առաջանալու դեպ­քում՝ առանց ժամկետային սահմանափակման,
3) Հարկային մարմնի կողմից լրացուցիչ հարկային պար­տա­­վորությունների առա­ջադ­րման մասով առաջարկվում է սահմանել, որ լրացուցիչ հարկային պարտա­վորություններ հարկա­յին մար­մինը կարող է առաջադրել, եթե այդ խախտումը հայտնաբերելուց հետո՝ խախտումը կատարելուն հաջորդող 3 տարվա ընթացքում հարկ վճարողին առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավո­րու­թյուններ,
4) Առաջարկվում է վերական­գնել ներգնա զբոսաշրջության ոլոր­տի՝ ԱԱՀ-ից ազատ­ման ար­տո­­նությունը,
5) Առաջարկվում է կապիտալ ծախսի ճանաչման չափա­նիշ­­ներում հստակեցում կատա­րել և կապիտալ ծախս ճանաչել այդ հիմնական միջոցի վերանո­րո­գման ժամանակ փոխա­­րինվող մասերի արժեքը համեմատելով այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի հետ: Միաժամանակ, առաջարկվում է որպես կապիտալ ծախս համարել նաև տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս պարունակող ծախսերը կամ տարեկան կտրվածքով որոշ տոկոսից ավելի կատարված՝ նյութական ծախս չպարու­նա­կող ծախսերը,
6) Առաջարկվում է բազմակի օգտագործ­ման տարաների արժեքը չներառել ԱԱՀ-ի հարկման բազայի մեջ՝ ՀՀ կառավարության սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  2. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է առաջարկվող բովանդակային լրացումներով և փոփոխություններով նախատեսված նոր գաղափարների ներդրմամբ հստակեցնել հարկային հարաբերությունները որոշ ոլորտների համար, ինչպես նաև գործառնությունների և գործարքների իրականացման ժամանակ:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.09.2017 - 09.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10525

Տպել