Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_________ 2022 թվականի N ____ - Ն

 

 ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2․1 հոդվածի 1-ին և 4-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Ազատ վաճառքի հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի

———— ——-ի N —— -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1․ Ազատ վաճառքի հավաստագրի տրամադրման կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս ապրանքների արտահանման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Ազատ վաճառքի հավաստագրի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ձևակերպման և տրամադրման կարգը։

2․ Տվյալ Կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) Ազատ վաճառքի հավաստագիր (այսուհետ՝ Հավաստագիր)՝ փաստաթուղթ է, որը անհրաժեշտ է Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար։ Հավաստագիրը վկայում է, որ արտահանողի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթեր Հավաստագրում նշված ապրանքները Հայաստանի տարածքում շրջանառելու համար։ Հավաստագիրը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխանության պարտադիր պահանջների հավաստման փաստաթուղթ։ Ազատ վաճառքի հավաստագիրը չի հանդիսանում արտահանման պարտադիր փաստաթուղթ։

2) Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր։

3) Ապրանք՝ ցանկացած ապրանք, այդ թվում՝ արտադրատեսակ կամ նյութ։

3․ Հավաստագիրը Նախարարության կողմից ձևակերպվում և տրամադրվում է համաձայն սույն հավելվածին կից Ձև 1-ի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի առկայության հիման վրա, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետության տարածքում նշված ապրանքների ազատ շրջանառությունը հավաստելու համար։

4 Հավաստագիր ստանալու համար դիմումատուն  Նախարարություն է ներկայացնում դիմում՝ համաձայն սույն Կարգին կից Ձև 2-ի՝ կցելով հետևյալ փաստաթղթերը․

1) պայմանագրի պատճենը օտարերկրյա պետություն ապրանքների առաքման մասին՝ նշելով ապրանքների ցանկը, անվանումը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ապրանքի քանակը (անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկատվություններ, որոնք  թույլ կտան կատարել ապրանքի միանշանակ նույնականացում), արտահանման երկիրը,

2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ապրանքի դեպքում համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան անհրաժեշտ են այդ ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար (համապատասխանության հայտարարագիր կամ համապատասխանության սերտիֆիկատ կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման այլ փաստաթղթեր),

3) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող ապրանքի դեպքում նման ապրանքի արտադրման հիմք հանդիսացող իրավական ակտի (ստանդարտ, տեխնիկական պայման, այլ) համապատասխանությունը հավաստող փորձարկման արձանագրություն/ներ։

4) լիցենզիա  (թույլտվություն), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան անհրաժեշտ է ապրանքի արտադրության համար (առկայության դեպքում)։

Դիմումին կից կարող են ներկայացվել ապրանքների արտահանման հետ կապված լրացուցիչ տեղեկություն և փաստաթղթեր, որոնց մասին դիմումատուն անհրաժեշտ է համարում ծանուցել Նախարարությանը։

5․ Դիմումատուի հայեցողությամբ դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել Նախարարություն էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

  1. Դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է դիմումատուին:
  2. Դիմումատուն, դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում Հավաստագրի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 2 աշխատանքային օր։
  3. Դիմումատուի կողմից, սույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի մուտքագրման օրվանից 4 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել Հավաստագրի տրամադրումը:

9․ Հավաստագիր ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե դիմումը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են կամ ոչ հավաստի, և 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

10․ Նախարարությունը, Հավաստագրի ձևակերպման և տրամադրման նպատակով, դիմումը գրանցելուց հետո ստուգում է սույն Կարգի 4-րդ կետի 1)-4) ենթակետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերը՝ դրանց մեջ պարունակվող տեղեկատվությունը ամբողջականության և հավաստիության նպատակով։

11․ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու  անհրաժեշտություն է առաջանում, Հավաստագրի տրամադրման ժամկետը կարող է կասեցվել՝ մինչև համապատասխան տեղեկատվության ստացումը։

12․ Արտահանման նպատակով տրամադրվող Հավաստագիրը ձևակերպվում է անգլերենով սույն Հավելվածին կից Ձև 1-ին համապատասխան։

13․ Հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է մեկ տարի դրա տրամադրման օրվանից և կարող է սահմանափակվել սույն Կարգի 4-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի գործողության ժամկետով։

  1. Հավաստագրի կորստի դեպքում Նախարարությունը, դիմումատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է Հավաստագրի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։
  2. Հավաստագրի կրկնօրինակը Նախարարության կողմից տրամադրվում է դիմումը Նախարարությունում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

 

 

Ձև1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ

 

Դիմողի անվանումը և հասցեն

 

 

Հավաստագիրը տրված է __________ (արտահանման երկրի անվանումը) գրանցելու նպատակով

 

Ապրանքի նկարագիրը

Ը/Հ

Ապրանքի անվանում

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Արտադրող

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն հավաստագիրը չի տրվում ապրանքի խմբաքանակի արտահանման կամ նմանատիպ առաքումների համար։

Տրամադրման պահին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հայտարարում է հետևյալը․

ցանկում նշված ապրանքները ազատորեն վաճառվում են Հայաստանի տարածքում,

նշված ապրանքների մասով արտադրողի կողմից իրականացվող արտադրական գործընթացներն ենթակա են պետական վերահսկողության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

Հավաստագիրը նախատեսված է միայն վերոնշյալ ապրանքատեսակները գրանցման նպատակով իրավասու մարմնին ներկայացնելու համար։

Գրանցման նպատակով հավաստագիրը ենթակա չէ կրկնօրինակման:

         

Հավաստագրի գործողության ժամկետը՝ _____________________:

 

 

 

Կ․Տ․

 

 

 

«__»  ______ 20__ թ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

REPUBLIC OF ARMENIA
MINISTRY OF ECONOMY

 

CERTIFICATE

OF FREE SALE

 

Name and address of applicant

 

 

This Certificate is issued for registration in __________ (export country name)   

 

Product description

Product name

HS Code

Producer

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

This Certificate is not issued for export of a consignment or for similar shipments.

At the moment of issuance, the competent authority of the Republic of Armenia declares the following:

the products indicated in the list are free for sale on the territory of Armenia;

the manufacturing processes performed by the producer regarding the mentioned products are subject to state control in accordance with the legislation of the Republic of Armenia;

the Certificate is only intended for the purpose of submitting the above-mentioned product names for registration to the competent authority.

The Certificate for registration purposes may not be reproduced.

         

Date of Expiry of the Certificate: _____________________.

 

 

 

Seal

 

 

 

«__»  ______ 20__

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

Հայաստանի Հանրապետության

Էկոնոմիկայի նախարարությանը                                                              

 

«___»   ______20   թ                                                                                   

N _________

 

ԴԻՄՈՒՄ

ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Դիմողի անվանումը  ___________________________________________________

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎՀ­­­  ____________________________

Դիմողի գտնվելու վայրը __________________________________________________

Փոստային հասցե _______________________________________________________

Հեռախոս __________________________, e-mail ______________________________

Խնդրում ենք տրամադրել ազատ վաճառքի հավաստագիր  _____________ (երկրի անվանումը) հետևյալ ապրանքը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ներմուծելու համար

 

N

 

ը/հ

Ապրանքի անվանումը հայերեն լեզվով

Ապրանքի անվանում անգլերեն լեզվով

Քանակ

Համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը և տրամադրման ամսաթիվը (նշվում է փաստաթուղթը ՝ կախված ապրանքի տեսակից)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սույնով հավաստում ենք, որ ցանկում նշված ապրանքները` դիմումին կից փաստաթղթերին համապատասխան, չունեն սահմանափակում Հայաստանի                                                                                                                                                                                   տարածքում շրջանառության և Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար։

Երաշխավորում ենք դիմումում նշված տեղեկատվությունների և դրան կից փաստաթղթերում նշված հավաստիությունը:

 

 

Կոնտակտային անձ( ԱԱՀ) ————————————————————————————————

Կոնտակտային անձի հեռախոսահամարը ——————————————

Էլեկտրոնային հասցեն ——————————————————

 

Սույն դիմումին կից ներկայացվում են փաստաթղթեր ՝ ըստ կից ցուցակի, ________թերթի վրա։

 

 

___________________

 

 

_____________________

 

_____________________

 

Պաշտոն

 

 

Ստորագրություն

 

Անուն, ազգանուն

 

 

«_____»  ______________ 20__  թ․

 

 

Փաստաթղթերի ցանկ

ազատ վաճառքի հավաստագրի դիմումին կից

—————————20  N_________

N

Փաստաթղթի անվանում

Թերթի քանակ

Լրացուցիչ տեղեկատվություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

___________________

 

 

_____________________

 

_____________________

 

Պաշտոն

 

 

Ստորագրություն

 

Անուն, ազգանուն

 

 

 

 

 

«_____»  ______________ 20__  թ․

 

 

  • Քննարկվել է

    22.04.2022 - 11.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3017

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ