Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 72 համայնք:

Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում):

Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միավորված համայնքներում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (ՇԴԶԳ) դրամաշնորհային ֆինանսավորմամբ, ինչպես նաև ՎԶՄԲ-ի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրով:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել է 2015թ. օգոստոսին, նախատեսված է ավարտել 2022թ. հունիսի 30-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը 9.39 մլն դոլար է, որից 8.6 միլիոնը դրամաշնորհն է, իսկ 786 հազար դոլարը ներդրվելու է համայնքների կողմից:

Ծրագրում ընդգրկվել են 16 խոշորացված համայնքներ, որոնցում ենթածրագրերն իրականացվում են ՍՆՏԶ-ի 2-րդ բաղադրիչի ընթացակարգերով: Առ այսօր 14 համայնքներում կատարվել է հետևյալ ներդրումները․ 204 միավոր կոմունալ և գյուղատնտեսական նշանակության տեխնիկա (էքսկավատորներ, ավտոգրեյդերներ, ինքնաթափ բեռնատարներ, աղբատար մեքենաներ, քաղաքային բազմաֆունկցիոնալ մեքենաներ, միկրոավտոբուսներ, աշտարակ մեքենաներ, տեխօգնության մեքենաներ, տարբեր քարշակ դասի տրակտորներ, կոմբայններ, գյուղատնտեսական նշանակության գործիքներ և այլն)՝ 3․03 մլրդ դրամ ընդհանուր արժեքով՝ համարժեք 6․3 մլն ԱՄՆ դոլարին, համայնքային ենթակառուցվածքներում տեղադրվել են 28 արևային պանելներ (146 մլն դրամ համարժեք 302 հազար դոլարին), հիմնվել են 4 ինժեներական լաբորատորիաներ (11․6 մլն դրամ համարժեք 24 հազար դոլարին), որոնց դասընթացներում 400 աշակերտ է ընդգրկվել, 1,312 աղբի կոնտեյներ է տրվել համայնքներին՝ 93․8 դրամ ընդհանուր արժեքով՝ համարժեք 194 հազար ԱՄՆ դոլարին։ԱՄՆ ՄԶԳ-ի Ծրագրով ընդհանուր ծախսը կազմում է 7․55 մլն ԱՄՆ դոլար (այս գումարը ներառնում է նաև համայնքային ներդրումները):

ՇԴԶԳ-ի  կողմից ֆինանսավորվող ծրագիրն ուժի մեջ է մտել 2017թ. սկզբին, ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 31-ին: Ծրագրում ընդգրկվել են Սյունիքի և Վայոց ձորի 5 խոշորացված համայնքներ, որտեղ ենթածրագրերը նույնպես իրականացվել են ՍՆՏԶ-ի 2-րդ բաղադրիչի ընթացակարգերով: Բացի Ծրագրում ընդգրկված համայնքների՝ զարգացման ծրագրեր ձևավորելու և իրականացնելու կարողությունները հզորացնելուց,  աշխատանք է կատարվել ներդրումների կենսունակության ապահովման ուղղությամբ՝ բազմաֆունկցիոնալ կոմունալ ձեռնարկություն ստեղծելու և դրա գործունեության իրավական, սոցիալական, կազմակերպական ասպեկտները ճիշտ պլանավորելու միջոցով: Արդյունքում՝ մշակվել է արդյունավետ կառավարման համակարգ, որը կիրառելի է ցանկացած համայնքի համար:

ՇԴԶԳ Ծրագրում ընդգրկված համայնքների համար մատակարարվել է 59 միավոր կազմող կոմունալ  նշանակության, ինքնագնաց և կցովի գյուղատնտեսական տեխնիկա (902․6 մլն դրամ ընդհանուր արժեքով՝ համարժեք 1․87 մլն ԱՄՆ դոլարին) և 743 աղբարկղ (30 մլն դրամ կամ 62․1 հազար դոլար)՝ համայնքներում պատշաճ աղբահանություն կազմակերպելու համար: Բացի այդ, Սյունիքի մարզի Գորայք և Տեղ համայնքներում կառուցվել են գյուղտեխնիկայի և մեքենաների կայանատեղեր, Մեղրի համայնքում՝ 6 հասարակական կանգառներ և այլընտրանքային ճանապարհ,  շինաշխատանքների 201․8 մլն դրամ կամ 420 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

ՇԶՀԳ-ի Ծրագրով ընդհանուր ծախսը կազմում է 2.48 մլն ԱՄՆ դոլար (այս գումարը ներառնում է նաև համայնքային ներդրումները):

Ընթացքի մեջ է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչը, որի շրջանակներում թվով 31 խոշորացված համայնքներին մատակարարվել է շուրջ 4․27 մլրդ դրամ (համարժեք 8,7 մլն ԱՄՆ դոլարին) ընդհանուր արժեքով 208 միավոր ինքնագնաց և կցովի գյուղատնտեսական տեխնիկա և 1,220 աղբի կոնտեյներներ՝ համայնքներում պատշաճ աղբահանություն կազմակերպելու համար, ինչպես նաև տեղադրվել են 30 արևային պանելներ՝ 111․7 մլն դրամ կամ 262,222 դոլար ընդհանուր արժեքով:

ՍՆՏԶ Ծրագրի 2-րդ բաղադրիչով ընդհանուր ծախսը կազմում է 9․49 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ համայնքային ներդրումները:

          ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18- №1902-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգծվել է վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մասին:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Թալին քաղաք, Ագարակավան գյուղ, Ակունք գյուղ, Աշնակ գյուղ, Արագածավան գյուղ, Արտենի գյուղ, Գառնահովիտ գյուղ, Գետափ գյուղ, Դաշտադեմ գյուղ, Դավթաշեն գյուղ, Դիան գյուղ, Եղնիկ գյուղ, Զարինջա գյուղ, Զովասար գյուղ, Թաթուլ գյուղ, Իրինդ գյուղ, Լուսակն գյուղ, Ծաղկասար գյուղ, Կաթնաղբյուր գյուղ, Կարմրաշեն գյուղ, Կաքավաձոր գյուղ, Հացաշեն գյուղ, Ձորագյուղ գյուղ, Մաստարա գյուղ, Ներքին Բազմաբերդ գյուղ, Ներքին Սասնաշեն գյուղ, Նոր Արթիկ գյուղ, Շղարշիկ գյուղ, Ոսկեթաս գյուղ, Պարտիզակ գյուղ, Սուսեր գյուղ, Վերին Բազմաբերդ գյուղ, Վերին Սասնաշեն գյուղ, Ցամաքասար գյուղ  (թվով 34),

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Ճամբարակ քաղաք, Աղբերք գյուղ, Այգուտ գյուղ, Անտառամեջ գյուղ, Արծվաշեն գյուղ, Արտանիշ գյուղ, Բարեպատ գյուղ, Գետիկ գյուղ, Դպրաբակ գյուղ, Դրախտիկ գյուղ, Թթուջուր գյուղ, Ծափաթաղ գյուղ, Կալավան գյուղ, Ձորավանք գյուղ, Ճապկուտ գյուղ, Մարտունի գյուղ, Շողակաթ գյուղ, Ջիլ գյուղ, Վահան գյուղ (թվով 19),

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Ալավերդի քաղաք, Ախթալա գյուղ, Ախթալա քաղաք, Ակներ գյուղ, Ամոջ գյուղ, Այգեհատ գյուղ, Առողջարանին կից գյուղ, Արդվի գյուղ, Արևածագ գյուղ, Աքորի գյուղ, Բենդիկ գյուղ, Թեղուտ գյուղ, Ծաթեր գյուղ, Ծաղկաշատ գյուղ, Կաճաճկուտ գյուղ, Կարմիր Աղեկ գյուղ, Հագվի գյուղ, Հաղպատ գյուղ, Ճոճկան գյուղ, Մեծ Այրում գյուղ, Մղարթ գյուղ, Նեղոց գյուղ, Շամլուղ քաղաք, Շնող գյուղ, Ջիլիզա գյուղ, Փոքր Այրում գյուղ, Քարկոփ գյուղ, Օձուն գյուղ (թվով 28),

          ՀՀ Լոռու մարզի Տաշիր,  որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Տաշիր քաղաք, Ապավեն գյուղ, Արծնի գյուղ, Բլագոդարնոյե գյուղ, Գետավան գյուղ, Գոգավան գյուղ, Դաշտադեմ գյուղ, Լեռնահովիտ գյուղ, Կաթնառատ գյուղ, Կրուգլայա շիշկա գյուղ, Ձյունաշող գյուղ, Ձորամուտ գյուղ, Մեդովկա գյուղ, Մեծավան գյուղ, Մեղվահովիտ գյուղ, Միխայլովկա գյուղ, Նովոսելցովո գյուղ, Նորամուտ գյուղ, Նորաշեն գյուղ, Պաղաղբյուր գյուղ, Պետրովկա գյուղ, Պրիվոլնոյե գյուղ, Սարատովկա գյուղ, Սարչապետ գյուղ (թվով 24),

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, որում ներառվել են հետևյալ բնակավայրերը. Սիսիան քաղաք, Ախլաթյան գյուղ, Աղիտու գյուղ, Անգեղակոթ գյուղ, Աշոտավան գյուղ, Արևիս գյուղ, Բալաք գյուղ, Բնունիս գյուղ, Բռնակոթ գյուղ, Գետաթաղ գյուղ, Գորայք գյուղ, Դաստակերտ քաղաք, Դարբաս գյուղ, Թանահատ գյուղ, Թասիկ գյուղ, Իշխանասար գյուղ, Լծեն գյուղ, Լոր գյուղ, Ծղուկ գյուղ, Հացավան գյուղ, Մուցք գյուղ, Նժդեհ գյուղ, Նորավան գյուղ, Շաղատ գյուղ, Շամբ գյուղ, Շաքի գյուղ, Շենաթաղ գյուղ, Որոտնավան գյուղ, Սալվարդ գյուղ, Սառնակունք գյուղ, Սպանդարյան գյուղ, Վաղատին գյուղ, Տոլորս գյուղ, Տորունիք գյուղ, Ցղունի գյուղ, Ույծ գյուղ (թվով 36),

          Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 5 համայնք:

          2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ:

Ներկայացվող 5 ծրագրերը չեն իրականացվել 2021 թվականին, քանի որ այնտեղ ներառված համայնքների ՏԻՄ-երի մեծամասնության լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2022 թվականի նոյեմբերին, իսկ Կառավարության մոտեցումն այն էր, որ միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների 5-ամյա ցիկլը նպատակահարմար չէ ընդհատել:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Նախագծում տեղ են գտել նաև կարգավորումներ համայնքի ավագանու կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում և աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման արդյունքների և դրանց հիման վրա տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի հաստատման, համայնքներում գլխավոր ճարտարապետների ինստիտուտի վերացման վերաբերյալ: Օրենքի 64-րդ հոդվածում նախատեսվող փոփոխության արդյունքում կկհստակեցվի համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստ հրավիրելու ժամկետը: Հստակեցվում է նաև համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

         

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

         

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

  1. Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

          Նախագիծը բխում է ծրագրի Կառավարության 18.08.2021թ. №1363-Ա որոշմամբ հաստատված և Ազգային ժողովի 14.02.2019թ. №ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ծրագրի (2021-2026թթ.) 6.6-րդ կետից:

 

  • Քննարկվել է

    22.04.2022 - 08.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3839

Տպել