Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 ՄԱՍԻՆ

 

 

         Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  2-րդ հավելվածում՝

1) 2.1-ին բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզի անվանումը

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

Արագածոտն

3. Թալին

Թալին քաղաք

 

 

Ագարակավան գյուղ

 

 

Ակունք գյուղ

 

 

Աշնակ գյուղ

 

 

Արագածավան գյուղ

 

 

Արտենի գյուղ

 

 

Գառնահովիտ գյուղ

 

 

Գետափ գյուղ

 

 

Դաշտադեմ գյուղ

 

 

Դավթաշեն գյուղ

 

 

Դիան գյուղ

 

 

Եղնիկ գյուղ

 

 

Զարինջա գյուղ

 

 

Զովասար գյուղ

 

 

Թաթուլ գյուղ

 

 

Իրինդ գյուղ

 

 

Լուսակն գյուղ

 

 

Ծաղկասար գյուղ

 

 

Կաթնաղբյուր գյուղ

 

 

Կարմրաշեն գյուղ

 

 

Կաքավաձոր գյուղ

 

 

Հացաշեն գյուղ

 

 

Ձորագյուղ գյուղ

 

 

Մաստարա գյուղ

 

 

Ներքին Բազմաբերդ գյուղ

 

 

Ներքին Սասնաշեն գյուղ

 

 

Նոր Արթիկ գյուղ

 

 

Շղարշիկ գյուղ

 

 

Ոսկեթաս գյուղ

 

 

Պարտիզակ գյուղ

 

 

Սուսեր գյուղ

 

 

Վերին Բազմաբերդ գյուղ

 

 

Վերին Սասնաշեն գյուղ

 

 

Ցամաքասար գյուղ»:

 

 

2) 2.4-րդ բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գեղարքունիք

2. Ճամբարակ

Ճամբարակ քաղաք

 

 

Աղբերք գյուղ

 

 

Այգուտ գյուղ

 

 

Անտառամեջ գյուղ

 

 

Արծվաշեն գյուղ

 

 

Արտանիշ գյուղ

 

 

Բարեպատ գյուղ

 

 

Գետիկ գյուղ

 

 

Դպրաբակ գյուղ

 

 

Դրախտիկ գյուղ

 

 

Թթուջուր գյուղ

 

 

Ծափաթաղ գյուղ

 

 

Կալավան գյուղ

 

 

Ձորավանք գյուղ

 

 

Ճապկուտ գյուղ

 

 

Մարտունի գյուղ

 

 

Շողակաթ գյուղ

 

 

Ջիլ գյուղ

 

 

Վահան գյուղ

 

3) 2.5-րդ բաժնի 2-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լոռի

2. Ալավերդի

Ալավերդի քաղաք

 

 

Ախթալա գյուղ

 

 

Ախթալա քաղաք

 

 

Ակներ գյուղ

 

 

Ամոջ գյուղ

 

 

Այգեհատ գյուղ

 

 

Առողջարանին կից գյուղ

 

 

Արդվի գյուղ

 

 

Արևածագ գյուղ

 

 

Աքորի գյուղ

 

 

Բենդիկ գյուղ

 

 

Թեղուտ գյուղ

 

 

Ծաթեր գյուղ

 

 

Ծաղկաշատ գյուղ

 

 

Կաճաճկուտ գյուղ

 

 

Կարմիր Աղեկ գյուղ

 

 

Հագվի գյուղ

 

 

Հաղպատ գյուղ

 

 

Ճոճկան գյուղ

 

 

Մեծ Այրում գյուղ

 

 

Մղարթ գյուղ

 

 

Նեղոց գյուղ

 

 

Շամլուղ քաղաք

 

 

Շնող գյուղ

 

 

Ջիլիզա գյուղ

 

 

Փոքր Այրում գյուղ

 

 

Քարկոփ գյուղ

 

 

Օձուն գյուղ

 

8. Տաշիր

Տաշիր քաղաք

 

 

Ապավեն գյուղ

 

 

Արծնի գյուղ

 

 

Բլագոդարնոյե գյուղ

 

 

Գետավան գյուղ

 

 

Գոգավան գյուղ

 

 

Դաշտադեմ գյուղ

 

 

Լեռնահովիտ գյուղ

 

 

Կաթնառատ գյուղ

 

 

Կրուգլայա շիշկա գյուղ

 

 

Ձյունաշող գյուղ

 

 

Ձորամուտ գյուղ

 

 

Մեդովկա գյուղ

 

 

Մեծավան գյուղ

 

 

Մեղվահովիտ գյուղ

 

 

Միխայլովկա գյուղ

 

 

Նովոսելցովո գյուղ

 

 

Նորամուտ գյուղ

 

 

Նորաշեն գյուղ

 

 

Պաղաղբյուր գյուղ

 

 

Պետրովկա գյուղ

 

 

Պրիվոլնոյե գյուղ

 

 

Սարատովկա գյուղ

 

 

Սարչապետ գյուղ

 

4) 2.8-րդ բաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սյունիք

6. Սիսիան

Սիսիան քաղաք

 

 

Ախլաթյան գյուղ

 

 

Աղիտու գյուղ

 

 

Անգեղակոթ գյուղ

 

 

Աշոտավան գյուղ

 

 

Արևիս գյուղ

 

 

Բալաք գյուղ

 

 

Բնունիս գյուղ

 

 

Բռնակոթ գյուղ

 

 

Գետաթաղ գյուղ

 

 

Գորայք գյուղ

 

 

Դաստակերտ քաղաք

 

 

Դարբաս գյուղ

 

 

Թանահատ գյուղ

 

 

Թասիկ գյուղ

 

 

Իշխանասար գյուղ

 

 

Լծեն գյուղ

 

 

Լոր գյուղ

 

 

Ծղուկ գյուղ

 

 

Հացավան գյուղ

 

 

Մուցք գյուղ

 

 

Նժդեհ գյուղ

 

 

Նորավան գյուղ

 

 

Շաղատ գյուղ

 

 

Շամբ գյուղ

 

 

Շաքի գյուղ

 

 

Շենաթաղ գյուղ

 

 

Որոտնավան գյուղ

 

 

Սալվարդ գյուղ

 

 

Սառնակունք գյուղ

 

 

Սպանդարյան գյուղ

 

 

Վաղատին գյուղ

 

 

Տոլորս գյուղ

 

 

Տորունիք գյուղ

 

 

Ցղունի գյուղ

 

 

Ույծ գյուղ

 

          Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.1-ին բաժնի 16-րդ, 2.4-րդ բաժնի 74-րդ, 2.5-րդ բաժնի 3-րդ, 74-րդ, 8-րդ, 100-րդ, 112-րդ, 2.8-րդ բաժնի 28-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 14.66-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 14.66

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Հավելվածն ակնկալվում է ստանալ Կադաստրի կոմիտեից:

 

Հոդված 4. Օրենքի 15.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 15.3

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հավելվածն ակնկալվում է ստանալ Կադաստրի կոմիտեից:

 

Հոդված 5. Օրենքի 16.1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 16.1

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հավելվածն ակնկալվում է ստանալ Կադաստրի կոմիտեից:

 

Հոդված 6. Օրենքի 16.5-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 16.5

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հավելվածն ակնկալվում է ստանալ Կադաստրի կոմիտեից:

Հոդված 7. Օրենքի 17.85-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 17.85

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հավելվածն ակնկալվում է ստանալ Կադաստրի կոմիտեից:

Հոդված 8. Օրենքի 14.3-րդ, 15.68-րդ, 16.2-րդ, 16.51-րդ, 16.60-րդ, 16.76-րդ, 16.79-րդ, 17.21-րդ հոդվածները և հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ                                      Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի.

1) 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «, նրա տեղակալը» բառերը:

2) 5-րդ մասում «համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը» բառերը փոխարինել «նիստը վարողը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «, նրա տեղակալը» բառերը:      

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.5-րդ կետով՝

«41.5) համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ հաստատում է տեղական ինքնակառավարման մարմիններում և աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման արդյունքները, որի հիման վրա հաստատում է տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը.»:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին կետով՝

«29.1) կազմակերպում և իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմիններում և աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատումը, որի արդյունքները և դրա հիման վրա մշակված տեղական հակակոռուպցիոն ծրագրի նախագիծը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.»:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 29.1-ին կետով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններում և աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատումը կազմակերպելու և տեղական հակակոռուպցիոն ծրագիրը կազմելու նպատակով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման և տեղական հակակոռուպցիոն ծրագրերի մշակման մեթոդաբանությունը:»:

Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համայնքի գլխավոր ճարտարապետի,» բառերը:

Հոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «օրը» բառից հետո լրացնել «, իսկ համայնքների միավորման պարագայում ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման կամ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:

Հոդված 9. Օրենքի 102-րդ հոդվածում.

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.

«3.3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնել ավագանու ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Մեծավան, Շնող, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձանց կողմից նշանակված համայնքների ղեկավարների պաշտոնակատարների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների ավագանիների անդամները ստանձնում են իրենց լիազորությունները:»:

2) 4-րդ մասի.

ա. «3.2-րդ» բառից հետո լրացնել «, 3.3-րդ» բառով.

բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Միավորված համայնքը և դրա համայնքապետարանը համարվում են միավորվող համայնքների և դրանց համայնքապետարանների իրավահաջորդը:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    22.04.2022 - 08.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3840

Տպել