Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին

                                                                     ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

             Ընթացիկ իրավիճակը

          Ներկայումս պետական անասնահամաճարակային միջոցառումներում ներառված վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև համայնքներում բազմաթիվ այլ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից կենդանիների պաշտպանության ու մթերատու կենդանիներից ստացվող կենդանական ծագման մթերքի անվտանգության ապահովման հարցում համայնքային անասնաբուժական համակարգը ամբողջովին ներդրված չէ: Այս խնդրի մյուս բաղկացուցիչ մասը  հանդիսանում է համայնքներում զանգվածային բնույթ կրող ոչ հիգիենիկ և սանիտարական պայմաններում կատարվող կենդանիների բակային մորթի, կենդանիների ծնի, պարազիտային հիվանդությունների նկատմամբ մշակումների,  արհեստական սերմնավորման, կենդանիների և կենդանական ծագման մթերքի և հումքի տեղաշարժի անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովման հարցը:

Ներկայումս համայնքներում հաստիքային անասնաբույժներ չկան, համայնքներում պետական ծրագրի շրջանակներում կատարվուն են ծրագրով սահմանված մի քանի հիվանդությունների նկատմամբ իմունականխարգելիչ պատվաստումներ և ախտորոշիչ հետազոտություններ: Անասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով աշխատող անասնաբույժների կողմից, որոնք չունեն ոչ պետական , ոչ համայնքային ենթակայություն: Բացի այդ, համայնքներում բաց է մնում անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկումը, քանի որ պետական միջոցառումներով նախատեսված հիվանդություններից բացի, կան բազմաթիվ այլ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ, որոնցով կենդանիները հիվանդանում են և պետք է դրանք բուժել կամ կանխարգելել, առկա է տարեկան ծին, արհեստական սերմնավորում և այլ տեսակի անասնաբուժական ծառայություններ, որի կարիքը համայնքային մակարդակում խիստ անհրաժեշտ է:

Տեղական ինքնակառավարման մասին», Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում տեղական ինքնակառավարման մարմինները անասնաբուժության ոլորտում չունեն պարտադիր լիազորություններ, սահմանված են միայն պետության պատվիրակած լիազորություններ, որոնք կրում են դեկլարատիվ բնույթ և կարող են կատարվել միայն պետական ֆինանսավորման պարագայում համայնքի ղեկավարին պատվիրակելու հիմքով:

    Միաժամանակ համայնքը սպասարկող հաստիքային անասնաբույժի ինստիտուտի ձևավորման, գործունեության ֆինանավորումն ապահովելու և անասնաբույժի մասնագիտությունը և վարձատրությունը հանրապետությունում խրախուսելու նպատակով անհրաժեշտ է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան լրացումներ, որի տրամաբանությամբ ավագանու որոշմամբ համայնքի վարչական տարածքում համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար կսահմանվի տեղական վճար և ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով:

          Անասնաբուժության մասին ՀՀ օրենքով նախատեսված է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները անասնաբուժության բնագավառում սահմանվում են միայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով:

Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլեում պատշաճ  վերահսկողության ապահովումն է: Կենդանական ծագման մթերքի անվտանգության առաջնային երաշխավորը կայացած անասնաբուժական համակարգի առկայությունն է:

 

               Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համայնքային մակարդակում անասնաբուժական ծառայություն ունենալու պահանջը կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր համայնքում ունենալ հաստիքային անասնաբույժ կամ անասնաբույժներ, ինչը թույլ կտա ապահովել համայնքի անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկումը, իրականացնել կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ, ապահովել անասնահամաճարակային կայուն և վերահսկելի իրավիճակ:

         Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լարացում կատարելու մասին ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է անասնաբուժության բնագավառում համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի  սեփական կամ պարտադիր լիազորությունների սահմանման անհրաժեշտությամբ:

   Անասնաբուժության մասին ՀՀ օրենքում փոփխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայամանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները անասնաբուժության բնագավառում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանման անհրաժեշտությամբ:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքի վարչական տարածքում համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար տեղական վճարի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով վճարի սահմանման անհրաժեշտությամբ:

                   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

  Նախագծերի ընդունումը պայամանավորված է Հայաստանի Հանրապետությունում սննդի անվտանգության ապահովման համակարգում կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլեում պատշաճ  վերահսկողության ապահովման, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի անվտանգության առաջնային երաշխավոր հանդիսացող անասնաբուժական համակարգի առկայության հանգամանքով:

 

                  Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

        Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լարացում կատարելու մասին ՀՀ օրենքների  նախագծերով առաջարկվում է սահմանել անասնաբուժության բնագավառում համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի  սեփական կամ պարտադիր լիազորությունները: Արդյունքում համայնքի ղեկավարը ստանձնում է իր աշխատակազմում հաստիքային անասնաբույժների միջոցով համայնքի տարածքում անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկման լիազորություն,  բացի պետական անասնահամաճարակային միջոցառումների իրականացումը և դրա համար պետական բյուջեից վարձատրությունը, կարողանում է մատուցել վճարովի անասնաբուժական ծառայություն՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման միջոցառումների և զանգվածային բնույթի այլ աշխատանքների իրականացում:

       «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի վարչական տարածքում համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար տեղական վճարի և ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով, ասհմանում: Արդյունքում համայնքը սպասարկող հաստիքային անասնաբույժի ծառայությունների դիմաց համայնքի ավագանին իրավասու կլինի իր որոշմամբ սահմանել մատուցվող ծառայությունների դրույքաչափերը՝ ըստ ծառայության տեսակների (պատվաստում, բուժում, ախտորոշում և այլ վճարովի անասնաբուժական ծառայություններ) և դրա միջոցով ոչ միայն անասնաբույժին վճարել մրցունակ աշխատավարձ, այլև խրախուսել նրա աշխատանքը և համալրել նաև համայնքի բյուջեն:

 

    Նախագծերի ընդունման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

 

              Ակնկալվող արդյունքը

      Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լարացում կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Անասնաբուժության մասին ՀՀ օրենքում փոփխություն կատարելու մասին ՀՀ օրենքների  նախագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլեում պատշաճ  վերահսկողությունը:

 

                                                         Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում: 

 

                                                        Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման վերաբերյալ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում կամ ավելացում չի առաջանում:

 

 

 

  • Քննարկվել է

    15.09.2017 - 01.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8245

Տպել