Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի № 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«       »           2022թ.                                                                      թիվ   -Ն

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15‑Ի 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» № 1160-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1 Որոշման ամբողջ տեքստում և Որոշման հավելվածներում, բացառությամբ Որոշման 3-րդ կետի, «դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

  1. Որոշմամբ հաստատված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Նախագիծ

Հավելված 1

ՀՀ կառավարության 2022 թ.

-- որոշման


Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ

 

Պաշտոնը

Հաս-
տիք-
ների
թիվը

Զենքի տեսակը

Զենքի ձևը

Զեն-
քի
թիվը

Զենքի մոդելը

ՀՀ գլխավոր հարկադիր
կատարող

1

ծառայողական

կարճ
ակոսափող

1

Ոստիկանության
քրեագիտական
պահանջներին
համապատասխան
տեխնիկական
բնութագիր ունեցող
ցանկացած մոդել

Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

3

ծառայողական

կարճ
ակոսափող

3

քաղաքացիական

գազային

3

Բաժնի պետ

16

ծառայողական

կարճ
ակոսափող

16

քաղաքացիական

գազային

16

Բաժնի պետի տեղակալ

Բաժանմունքի պետ

Գլխավոր խորհրդատու

57

ծառայողական

կարճ
ակոսափող

30

քաղաքացիական

գազային

27

Առաջատար խորհրդատու Ավագ հարկադիր
կատարող

Հարկադիր կատարող

 

186

ծառայողական

կարճ
ակոսափող

83

քաղաքացիական

գազային

84

քաղաքացիական

էլեկտրա-հարող սարք

32

ԸՆԴԱՄԵՆԸ

263

ծառայողական

կարճ
ակոսափող

133

քաղաքացիական

գազային

130

քաղաքացիական

էլեկտրա-հարող սարք

32

 

 

  • Քննարկվել է

    12.04.2022 - 28.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2938

Տպել