Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 404 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին թիվ 305-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Վերնագրում և ամբողջ տեքստում պետական կառավարչական հիմնարկներին բառերը փոխարինել պետական մարմիններին բառերով։
2) Նախաբանում դրույթները բառից հետո լրացնել և Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը բառերով։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին թիվ 404 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը․
1) Նախաբանում 4-րդ հոդվածին բառերից հետո լրացնել և Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին բառերը։
2) Հավելվածի ամբողջ տեքստում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե: բառերով։
3) Վերնագրում և ամբողջ տեքստում , բյուջետային հիմնարկներ բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել մարմիններ բառերով։
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
22.03.2022 - 06.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 4122
Տպել