Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծի նպա­տակը ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկ­տրոնային ծխախոտի արտադրանքի՝ ակցի­զային հար­կով հարկումը, ինչպես նաև այն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք ­սահ­մա­­նելն ու IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրա­ցումն է: Միաժամանակ, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրա­սիա­կան տնտե­սական միության արտաքին տնտեսական գործունեության միասնա­կան ապրան­քա­յին անվա­նացանկը և միաս­նական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփո­խելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 80 որոշ­մամբ հաս­տատ­վել է ապրանքային նոր անվանացանկը՝ հիմնված ապրանքների նկարա­գր­ման և ծած­կա­գրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, որի արդյուն­քում անհրա­­ժեշ­տու­թյուն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խոր­հրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ:

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 714

Տպել