Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ և 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

   Նախագծով առաջարկում ենք ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետում «Բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում» միջոցառման համար սահմանված «2023 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ» ժամկետը տեղափոխվում է 2022-2026 թվականների դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ (շարունակական))՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով սահմանված ժամկետներին, 4-րդ կետի 3-րդ սյունակում «ARPAC համակարգից հրաժարվում,» բառերը հանել, քանի որ նշված համակարգից ոչ թե ըստ էության հրաժարում է տեղի ունենում, այլ փաստացի ARPAC ծրագրային փաթեթի կիրառումը փոխարինվում է ԱՏՀ (GIS՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) Geographic information system ԵՏՀ (GIS` Երկրատեղեկատվական համակարգ)-ով: 6-րդ կետում «Ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում իրական ժամանակային ռեժիմում» միջոցառման կատարման համար նախատեսված 185 մլն ՀՀ դրամ բառերը հանվում են, քանի որ միջոցառման համար նախատեսված միջոցները հատկացվելու են Կադաստրի կոմիտեի բյուջետային միջոցների հաշվին և լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը բացակայում է: 7-րդ կետի «Ինտեգրված կադաստրում միջազգային ISO ստանդարտներին համապատասխան անվտանգության համակարգի ներդրում, ըստ անհրաժեշտության ինտեգրում EKENG էլեկտրոնային կառավարման հարթակի հետ» միջոցառման իրականացման համար սահմանված ժամկետը՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակը տեղափոխվում է 2023 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ:

   Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 4-րդ և 5-րդ, 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը, քանի որ նշված միջոցառումները ընդգրկված են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվելիք «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման շրջանակներում (1.3-րդ և 1.5-րդ ենթակետեր):

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

   Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ և 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով փոփոխություններ կատարելը, դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվելիք «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման ժամկետներին:

   Նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

   Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրերից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշմամբ հաստատված ոլորտային ռազմավարական փաստաթղթի պահանջներից:

  • Քննարկվել է

    16.03.2022 - 31.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3173

Տպել