Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «(բնույթի)» բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով։ 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ հոդվածով. 

«Հոդված 3.2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը 

  1. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է:
  2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ պատժի (հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքով անձից պահանջվող և այդ պատժի (հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրման կամ գործադրման սպառնալիքի ներքո անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը (այդ թվում՝ այն աշխատանքը, որն անձը կատարում է (ստիպված է կատարել) որևէ պատժի (հարկադրանքի ցանկացած ձևի) գործադրման կամ գործադրման սպառնալիքի ներքո այն դեպքում, եթե սույն օրենսգրքին կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին համապատասխան՝ նա իրավունք ունի հրաժարվելու այդ աշխատանքի կատարումից)։
  3. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին, առողջությանը կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ։»: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 3-րդ նախադասությունը «ձևերը, » բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը «ձևերը, » բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասը «ձևերը, » բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.02.2022 - 03.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3458

Տպել