14.09.2017
Առաջարկում եմ որոշման մեջ ներառել, որ Հարկ վճարողները կարող են հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային փոստով, այն հասցեից, որով ստանում է ՊԵԿ-ի ծանուցումները: Ընդ որում հաշվարկները պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ:
Հիմնավորում
«Հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի թիվ 35-Ա որոշման: Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված պահանջների ապահովելն է:
Գործող օրենսդրությամբ չկան սահմանված դեպքեր, երբ հարկ վճարողը կարող է հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնել թղթային կրիչով: Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ անհնար է հարկային հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Նշված դեպքերի կարգավորման նպատակով Օրենսգրքով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացվել նաև թղթային եղանակով: Վերը նշվածից ելնելով անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
Նախագծով առաջարկվում է սահմանել դեպքերը, երբ հարկ վճարողները հարկային հաշվարկները կարող են հարկային մարմին ներկայացնել նաև թղթային եղանակով:
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է սահմանել Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված՝ հարկային հաշվարկները հարկային մարմին թղթային եղանակով ներկայացնելու դեպքերը:
Քննարկվել է
01.09.2017 - 18.09.2017
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Պետական եկամուտներ
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 12085
Տպել14.09.2017
Առաջարկում եմ որոշման մեջ ներառել, որ Հարկ վճարողները կարող են հաշվարկները ներկայացնել էլեկտրոնային փոստով, այն հասցեից, որով ստանում է ՊԵԿ-ի ծանուցումները: Ընդ որում հաշվարկները պետք է հաստատված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ:
04.09.2017
ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 594-Ն որոշմամբ նույնպես նախատեսված են կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման՝ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում փաստաթղթերի դուրսգրման կարգ: Չնայած գործող կարգավորումների գոյության առնվազն մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ հարկային մարմնի հարկային հաշվետվությունների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման էլեկտրոնային համակարգերը խափանվել են, սակայն հարկային մարմնի կողմից չի ծանուցվել և ռիսկի տակ է դրվել ինչպես հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, այնպես էլ ամենօրյա մատակարարումներ իրականացնող հարկ վճարողների գործունեությունը: Հետևաբար, կարևոր է ոչ թե կարգավորումներ նախատեսելը, այլ պահպանել օրենսդրությամբ սահմանված դրույթների պատշաճ կիրառումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից հավաստիացումների, խոստումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Հակառակ դեպքում, ցանկացած կարգավորում կարող է որակվել ինքնանպատակ գործողության: Հեղինակներին կից ներկայացվում է կազմակերպության կողմից նախկինում ներկայացված գրությունը:
04.09.2017
Կարգի 3-րդ մասով նախատեսված է, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքում եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է ծրագրային համակարգի խափանումն ավարտվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Հարկ ենք համարում նշել, որ ստուգումը սկսելուց հետո հարկ վճարողը սահմանափակված է ներկայացնել ճշտված հաշվարկներ: Հնարավոր են դեպքեր, երբ հարկ վճարողը ցանկանում է ներկայացնել եկամտային հարկի ճշտված հաշվարկ՝ ստուգումը սկսելուց առաջ, սակայն ծրագրային խափանումը մի քանի օր տևելու դեպքում, որի ընթացքում հնարավոր է, որ ստուգումը սկսվի, այդ դեպքում, սահմանափակվում է էլեկտրոնային եղանակով ճշտված հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը: Հետևաբար, թղթային եղանակով եկամտային հաշվարկ ներկայացնելու հնարավորությունը չպետք է բացառել: