Հիշել նախագիծը

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 3-րդ կետում «լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «կամ մաքսային մարմնի» բառերը։
  2. 3-րդ կետից հետո լրացնել 3․1) կետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«3.1) սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին՝ Լիազոր մարմինը կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված մեկ կանգառ համակարգի ներդրման շրջանակներում․»։

Հոդված 2.  Օրենքի 5․2․-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «(այսուհետ՝ նաև լիազոր մարմին) բառերից հետո լրացնել », իսկ պետական սահմանի անցման կետերում սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում բառերը․
  2. 3-րդ մասից հետո լրացնել նոր 4-րդ, 5-րդ և 6-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ․

«4․ Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ կետերում նշված գործողությունները պետական սահմանի անցման կետերում իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում։

5․ Լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետին համապատասխան իրականացված հսկողության արդյունքները ընդունում է այնպես, ինչպես Լիազոր մարմնի կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողության արդյունքները։

6․ Սույն հոդվածի 5-րդ մասի կիրարկման նպատակով մաքսային մարմինների և Լիազոր մարմնի կողմից կարող են ընդունվել համատեղ հրամաններ։»։

Հոդված 3.  Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանային անցման կետերում՝ նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերը։

Հոդված 4.  Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանային անցման կետերում նաև՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերը։

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում՝ նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն» բառերը։

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասում «լիազոր մարմնին» բառերից հետո լրացնել «և մաքսային մարմնին» բառերը։

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերում «լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «, իսկ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում՝ նաև մաքսային մարմնի» բառերը։

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «լիազոր մարմինը» բառերից հետո լրացնել «կամ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը» բառերը.
  2. 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1. մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված որոշումները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան սահմանված «մեկ կանգառ» համակարգի ներդրման շրջանակներում պետական սահմանի անցման կետերում կայացնում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը:»:

  1. 4-րդ մասում «լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «կամ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «կամ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լիազոր մարմնի» բառերից հետո լրացնել «կամ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2719

Տպել