Հիշել նախագիծը

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ սահմանային պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է:

Միաժամանակ, նախատեսել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված՝ լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետին համապատասխան իրականացված հսկողության արդյունքները ընդունում է այնպես, ինչպես Լիազոր մարմնի կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2695

Տպել