Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին N 546-Ն որոշման (Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում մաքսային հսկողության ընտրված ուղու բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի բառերով.

2) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 20-րդ կետում ընտրված մաքսային հսկողության ուղու բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի բառերով.

3) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 29-րդ կետում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 287 բառերը փոխարինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 124 բառերով.

4) Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետից հետո լրացնել նոր 1․1. և 1․2. կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

1․1. Սույն կարգին համապատասխան ՄՄԱՏՀ մուտք գործելու իրավունք ստացած անձինք հասանելիություն են ստանում ՄՄԱՏՀ-ում ներդրված համակարգերում առկա՝ տվյալ անձանց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը։

1․2․ Սույն կարգին համապատասխան ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի՝ Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am) համակարգ մուտք գործելու վրա։։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3176

Տպել