Հիշել նախագիծը

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1 Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» Վարչապետի N 792-Ա որոշմամբ սահմանված միջոցառման ապահովմամբ, համաձայն որի պետք է սահմանված կարգով մշակվեր և Վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Օրենքից բխող «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Սույն Նախագծի մաշկման համար հիմք է հանդիսանում ԳՕՍՏ 8.400-2013 միջպետական ստանդարտը, հեղուկ վառելիքի լցավորման կայաններում չափանոթների կիրառմանն առնչվող ԵԱՏՄ անդամ պետություններում գործող նորմերը:

3 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2021թ. ապրիլի 7-ի ՀՕ-142-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն ՝ 17.2. Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում, նվազեցնել և բացառել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները ։

4Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն Նախագծի կարգավորման նպատակը Օենքի 17.2-րդ հոդվածով սահմանված պահանջների սահմանումն է՝ հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջների, դրանց տեղադրման և կիրառման կարգի սահմանումն է Կառավարության կողմից, սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումն է, հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներիկիրառմամբ սպառողին տրամադրվող վառելիքի չափաքանակների թերլցումների վերացումը։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը, թերլցումների բացառումը և սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումը:

7 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    25.01.2022 - 09.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3205

Տպել