Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
27.03.2024 30.04.2024
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Հայաuտանի Հանրապետության «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ» կատարելու մասին ու «Շուկայի վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։ նախագծերի փաթեթով նախատեսվում է՝           - «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.           - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվողների) օտարման վրա, միաժամանակ արգելելով մանրածախ առևտրի իրականացման վայրերում դրանց առկայությունը,           - վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց առկայության կամ օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հնարավորինս նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի թիրախային խմբի ապրանքների գործածությունը,           - մեկանգամյան օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի առկայության կամ օտարման արգելքի ուժի մեջ մտնելն իրականացնել փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանառության և հասույթի կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և  արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։ Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և ոչ պարենային ապրանքների ու աղբի համար նախատեսված՝ երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների)՝ անկախ թաղանթի հաստությունից, առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թվականի հուլիսի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2025 թվականի կունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների) առկայության կամ օտարման արգելք սահմանող դրույթը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Արգելքի փուլային տարբերակի նպատակահարմարությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակ, վերոնշյալ ապրանքատեսակների մասով, հանրապետությունում շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ կենսաքայքայվող ինչպես նաև բազմակի օգտագործման տարբերակների բավարար քանակությամբ արտադրության կամ ներկրման ծավալների ապահովման համար։ Փուլային տարբերակի առաջարկը մշակվել է տնտեսվարողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում,           - «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.           - Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-ին մասով՝  առանձնացված պատասխանատվություն ամրագրելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասում նշված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման, այլ նաև առկայության վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, իսկ համապատասխան տուգանքի չափը սահմանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, որը կնպաստի գործող տուգանքի չափի և հասցվող վնասի տարբերության նվազեցմանը, ինչպես նաև կկանխարգելի մեկանգամյա պլաստիկ արտադրանքի՝ թիրախային խմբի ապրանքների օտարման դեպքերը,           - Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ առաջարկվող 12.1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին,           - «Շուկայի վերահսկողության մասին» օրենքով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման նպատակով օրենքով սահմանված դեպքերում գործողությունների իրականացման նպատակով ամրագրել «դիտարկում» հասկացությունը, ինչպես նաև դրա իրականացման հետ կապված հարաբերությունները։
4 1451

Քննարկվել է 17.08.2022 - 08.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված է, որ չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում է չափանոթի 5 դմ3 (5 լ) անվանական տարողության կամ դրա բազմապատիկի չափով։ Ներկա փուլում տվյալ ծավալի չափանոթների ձեռքբերումը (արտադրությունը) իրատեսական չէ և դրանց բացակայությունն առաջացնում է հեղուկ վառելիքի վաճառքի խոչընդոտներ։ 
0 2126

Քննարկվել է 25.01.2022 - 09.02.2022

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» Վարչապետի N 792-Ա որոշմամբ սահմանված միջոցառման ապահովմամբ, համաձայն որի պետք է սահմանված կարգով մշակվեր և Վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Օրենքից բխող «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
0 3216