Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Volodya Zaxaryan 14.01.2022 18:48:27 Շատ ճիշտ փոփոխությունա,շուտ պիտի անեիք Շնորհակալություն:
2 Հովհաննես Ստեփանյան 15.01.2022 07:26:36 Առաջարկում եմ հիմնական կրթության վկայականից հանել «Տեխնոլոգիա» առարկան,որովհետև ըստ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 թ.հունիսի 22-ի թիվ 609-Ն Հ Ր Ա Մ Ա ՆԻ IV գլխի 22-րդ կետի՝ «Ավարտական փաստաթղթերում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարեկան (ուսումնառության վերջին 2 դասարանների) և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները»: Ընդունվել է ի գիտություն:
3 Լիլիթ Պետրոսյան 15.01.2022 08:45:57 Առարջարկում եմ նախկինում կորցրած ատեստաների վերականգնման հարթակը և տրամադրումը ևս դարձնել էլեկտրոնային. հաստատություից , էլեկտրոնային եղանակով ստանալ պահանջվող փաստաթղթերը և հաստատությանը տրամադրել համապատասխան փաստաթուղթը՝ խնայելով ժամանակ և ֆինանսներ։ Ձեր առաջարկը կքննարկվի լրացուցիչ:
4 Մարինե Հովհաննիսյան 16.01.2022 07:46:48 Ողջունելի է,բայց պետք է ունենալ նաև թղթային տարբերակը: Թղթային տարբերակն ունենալու համար կայքից պետք է ներբեռնել ավարտական փաստաթուղթը:
5 Tigran Yengibaryan 17.01.2022 22:59:07 Շնորհակալություն նախագծի հեղինակներին: Առաջարկը լավն է, այդուհանդերձ, միայն QR տարբերակով պահպանման հեռանկարայնությունն ու հուսալիությունն ուսումնասիրության կարիք ունի: Առաջարկում եմ նաև աշակերտի անձնական գործը տեղափոխել էլեկտրոնային տիրույթ: Կրթության բնագավառում վարչարարությունն իսկապես էականորեն կրճատման է ենթակա՝ պլանավորումներից սկսած, աշակերտի անձնական գործով վերջացրած: Ընդունվել է ի գիտություն: