Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումնների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված  ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), ինչպես  նաև 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ  և  փոփոխություններ  կատարելու  մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումներով և փոփոխություններով։

Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություններ կատարել հիշյալ իրավական ակտերում (Օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից)։ 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման և ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ խնդիր է առաջացել հիշյալ իրավական ակտերը համապատասխանեցնել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության  օրենսգրքում լրացումներ  և  փոփոխություններ  կատարելու  մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններին և լրացումներին։

Օրենքներով կատարվել են հիմնականում հետևյալ փոփոխությունները՝

  • մտցվել է գերեզմանօգտագործող և ընտանիքի անդամներ հասկացությունները.
  • Սահմանվել է նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը հաստատելու պահանջը
  • հստակեցվել է հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը)
  • հանվել է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։ Գերեզմանատներում հողատարածքը տրամադրվում միայն անվճար հիմունքներով
  • հստակեցվել է տրամադրվող հողատարածքի չափերը՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով) և ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով)
  • խստացվել է գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։ 
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այն կհամապատասխանեցվի վերոհիշյալ օրենքներով կատարված լրացումներին և փոփոխություններին: 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

 Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 3-րդ կետի պահանջներից։ 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումնների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի  2021 թվականի մայիսի 27-ին ընդունված  ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ  և  փոփոխություններ  կատարելու  մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումների և  փոփոխությունների համապատասխանության հարցը։ 

  1. Ակնկալվող արդյունքը 

Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումնները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք 

Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: 

9  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։

 

  • Քննարկվել է

    14.01.2022 - 30.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3170

Տպել