Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ______________2022 թվականի  N_______Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահամնելու մասին» N 1910-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն և լրացումները՝

1) Որոշման նախաբանից «4-րդ մասի,» բառերը հանել:

2) Որոշման 1-ին կետի «է» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

3) Որոշման N 1 հավելվածի՝

ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մահացածի հուղարկավորման համար գերեզմանատան, տեղի և տեսակի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման հարցերը կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

բ. 6-րդ կետում «դիմողի ցանկությամբ» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողին» բառերով, իսկ «12,5 քառ. մետր հողատարածք» բառերից հետո լրացնել «(2.5x5 մետր չափերով)» թվերով և բառերով,

գ. 8-րդ կետում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի» բառերից հետո ավելացնել «կամ գերեզման օգտագործողի» բառերով,

դ. 9-րդ և 10-րդ կետերում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողին» բառերով,

ե. 11-րդ կետում «ստանձնողի» բառից հետո լրացնել «և/կամ գերեզման օգտագործողի» բառերով,

զ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի բացակայության դեպքում, մահացածի հուղարկավորությունն ստանձնում է նրա վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:»,

է. 21-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերով,

ը. 22-րդ կետում «Հուղարկավորությունը կազմակերպած անձի» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով:

4) Որոշման N 2 հավելվածի՝

ա. 1-ին կետում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողի» բառերով,

բ. 4-րդ կետի է) ենթակետից և մատյանի ձևից հանել «այդ թվում` վճարովի,» բառերը,

գ. 4-րդ կետի ը) ենթակետում «հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի» և մատյանի ձևում «հուղարկավորության
կազմակերպումն ստանձնող անձը» բառերը փոխարինել համապատասխանաբար «գերեզման օգտագործողի» և «գերեզման օգտագործողը»  բառերով»:

5) Որոշման N 2 հավելվածի ձևից հանել 8-րդ սյունակը,

6) Որոշման N 3 հավելվածի ձև էջ 1-ից հանել «այդ թվում` վճարովի քառ. մ» տողը և «հուղարկավորությունն ստանձնած անձ» բառերը փոխարինել «գերեզման օգտագործող» բառերով:

7) Որոշման N 5 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գերեզման օգտագործողը իրավունք ունի իրեն հատկացված գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Գերեզմանների կառուցապատումը և բարեկարգումը իրականացվում է միայն պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերին համապատասխան»:

8) Որոշման N 6 հավելվածի 2.1-ին կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով:

9) Որոշման N 8 հավելվածի՝

ա. 2-րդ կետում «մահացածի հարազատների ցանկությամբ՝» բառերը փոխարինել «Մահացածի ընտանիքի անդամների ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝» բառերով,

բ. 2.1-ին կետում «հուղարկավորված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորված» բառերով,

գ. 3-րդ կետում «մահացածի հարազատի» և «մահացածի հարազատն» բառերը փոխարինել համապատասխանաբար «մահացածի ընտանիքի անդամի» և «մահացածի ընտանիքի անդամն» բառերով:

 2․Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն և լրացումները՝

1) Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով և «հուղարկավորությունն ստանձնած անձանց» բառերը փոխարինել «գերեզման օգտագործողներին» բառերով:

2) Որոշման N 2 հավելվածի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նոր հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և  գերեզման օգտագործողի համաձայնությամբ վրահուղարկավորումն իրականացվում է տվյալ գերեզմանում նախկինում մահացածի թաղումից առնվազն տասնհինգ տարի հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված կարգով:»,

բ) 3-րդ կետում «դիմումի,» բառից հետո լրացնել «գերեզման օգտագործողի համաձայնության,» բառերով:

գ) 4-րդ կետում «դիմումի,» բառից հետո լրացնել «գերեզման օգտագործողի համաձայնության,» բառերով:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 Հայաստանի Հանրապետության

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

            2022 թ. ______

                   Երևան

  • Քննարկվել է

    14.01.2022 - 30.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3149

Տպել