Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 13.01.2022 22:58:11 Չլինի՞ թե մեր հաղթական իշխանությունը քիչմը սրտնեղած է փաստաբանական համայնքից։ Ախր չեն էլ ամաչում էս փաստաբանները․ պատկերացնում եք՝ կասկածի տակ են առնում մեր ազգանվեր ու խրոխտ վարչակազմի խոհեմ կառավարումը, դրա հիասքանչ արդյունքներն ու հաղթական ուղին։ Այսպես չի կարող շարունակվել՝ պետք է օրենք ընդունել այն մասին, որ այսուհետ փաստաբանների պալատի կառավարման մարմինները ձևավորվեն մեր հաղթական կառավարության կողմից հաստատված թեկնածուներից, որոնք խորապես կիսում են հաղթական կառավարության ազգանվեր գաղափարները, հիանում են վերջինիս խոհեմ կառավարմամբ և դրա արդյունքներով։ Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն:
2 Edgar Grigoryan 14.01.2022 12:15:52 1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»: Նույն սկզբունքն է ամրագրված նաև գործող օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում, համաձայն որի՝ «Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա»։ Միչդեռ Նախագծով սահմանվում է, որ փաստաբանների կարգապահական պատասխանատվության հարցը քննարկելու և նրանց կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումներ կայացնելու կոլեգիալ մարմնում պետք է ընդգրկվեն նաև գործադիր իշխանության, դատական իշխանության ներկայացուցիչներ: Ողջունելի է ՄԻՊ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությունը փաստաբանների վերաբերյալ քննվող կարգապահական վարույթի նիստերում, սակայն հաշվի առնելով մեջբերված իրավանորմերը, առաջարկում ենք, որպեսզի նրան նիստերին մասնակցեն դիտորդի կարգավիճակով՝ առանց քվեարկության իրավունքի, սակայն կարող են իրենց նկատառումները գրավոր ներկայացնել, որը կկցվի կարգապահական վարույթի նյութերին: Հարկ է նշել նաև, որ դատարանը կարող է փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել կամ որոշում կայացնել: Այսինքն՝ դատարանը, որպես դատական իշխանության ներկայացուցիչ մի դեպքում միջնորդում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկել, իսկ դատական իշխանության մեկ այլ ներկայացուցիչ մասնակցում դրա քննարկմանը: 2. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվող նոր՝ 12.1-րդ հոդվածով սահմանվում են Փաստաբանների պալատի վերահսկողության հանձնաժողովի վերաբերյալ իրավակարգավորումներ: Սույն առաջարկների 1-ին կետում նշված հիմնավորումների համաձայն՝ նշված հոդվածի ներկայացված խմբագրությամբ ընդունվելու դեպքում Պալատի ինքնակառավարումը և անկախությունը կախման մեջ է դրվում պետական մարմիններից: Մինչեռ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ պետության ուղղակի պարտականությունն է երաշխավորել փաստաբանական գործունեության անկախությունն ու ինքնակառավարումը: Պալատի և ՀՊԳ-ի ֆինանսական գործունեության վերահսկողության գործիք տրամադրելով ստեղծվելիք վերահսկողության հանձնաժողովին, որի կազմում ընդգրկվելու են գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչներ, կստեղծվի անուղղակի միջամտության հնարավորություն, որն էլ Սահմանադրության և միջազգային նորմերի խախտումների կհանգեցնի: Նախագծով Պալատին ինքնակառավարվող մարմին կլինի միայն դե յուրե, Նախագծով գործադիր և դատական իշխանության մարմիններին անմիջապես Պալատի վրա ազդեցության լծակներ են տրամադրվում, ինչն անթույլատրելի է: Ընդունվել է մասնակի 1-ին առաջարկության կապակցությամբ Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում կարգապահական հանձնաժողովը կկազմավորվի միայն փաստաբան անդամներից: 2-րդ առաջարկության կապակցությամբ նշենք, որ վերահսկողության հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումներ Նախագծից հանվել են, փոխարենը դրա որոշ լիազորություններ վերապահվել են փաստաբանների պալատի խորհրդին:
3 Արա Սաղումյան 18.01.2022 13:53:37 Օրենքի նախագծի 35-րդ և 37-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում օրենքի նախագծի 17-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններին և, ընդունվելու դեպքում, կարող են տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսանալ: Այդ կապակցությամբ առջարկում եմ. 1. Օրենքի նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող լրացումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Սույն գլխի իմաստով մասնագիտական ստաժը իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունն է:»: 2. Օրենքի նախագծի 37-րդ հոդվածով առաջարկվող 45.11-րդ հոդվածի նոր խմբագրության 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.»: Ընդունվել է մասնակի Նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 45.8-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվել են համապատասխան լրացումներ: Ինչ վերաբերում է Նախագծի 37-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 45.11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի պահանջին, ապա հարկ է նկատել, որ դրանով սահմանվում է ոչ թե մասնագիտական ստաժի որոշման վերաբերյալ կարգավորում, այլ որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ունեցող սուբյեկտներին ներկայացվող տարբերակված պահանջ, որի դեպքում առանց փաստաբանական դպրոցում ուսուցման որակավորման քննությանը կկարողանա մասնակցել այն անձը, ով կբավարարի դրանով առաջադրված պայմաններին:
4 Գայանե Խաչատրյան 20.01.2022 22:19:00 Հիմնավորումը շատ թույլ է: Ինչու եք ուզում փոխել գործող կառավարման մարմինների լիազորությունները: Ինչու հիմնավորումների մեջ չեն ներկայացվել այն խնդիրները, որոնք ստիպել են արդարադատության նախարարությանը փոխել արդեն կայացած համակարգը: Չի ընդունվել Նախագծի հիմնավորումներով անդրադարձ է կատարվում դրանով առաջարկվող բոլոր լուծումներին և դրանց անհրաժեշտությանն ու նպատակներին: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ՝ կապված կառավարման մարմինների վերաբերյալ առաջարկվող լուծումների հետ:
5 Գայանե Խաչատրյան 20.01.2022 22:20:07 Այս նախագիծը, եթե կյանքի կոչվի փաստաբանության ինստիտուտը կքանդվի: Առաջարկում ենք նախագիծը հետ կանչել: Չի ընդունվել Նախագծի վերաբերյալ ներկայացված չէ բովանդակային առաջարկություն: