Հիշել նախագիծը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը միտված է կոռուպցիոն երևույթների և դրանց հակազդման մեխանիզմների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն։

Նախագծի ընդունման և դրա կիրարկման արդյունքում ակնկալվում է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային հաղորդակցման գործողությունների համակարգվածությունը, դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգը և վերահսկողությունը, ինչը կապահովի կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության ներգրավումը և իրազեկումը, կոռուպցիայի վերաբերյալ հանրային իրավագիտակցության մակարդակի բարձրացումը:

  • Քննարկվել է

    30.12.2021 - 15.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4704

Տպել