Հիշել նախագիծը

«Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը։ Ընդ որում, էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանվել է հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով մի շարք երկրների (Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության) հարկային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները։ Մասնավորապես, նախագծով սահմանվում է, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ են համարվում`

- ծրագրային ապահովման (ներառյալ համակարգչային և օնլայն խաղերի) օգտագործման իրավունքի տրամադրումը, տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով տվյալների բազաների օգտագործումը, այդ թվում` դրանց հեռահար հասանելիության ապահովումը, ներառյալ` դրանց նորացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը, էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, երաժշտական ստեղծագործությունների, տեքստով կամ առանց դրա, աուդիվիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի, այդ թվում` դրանց հեռավար օգտագործման իրավունքի տրամադրումը տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով,

- տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը,  գովազդային հարթակների տրամադրումը, խորհրդատվության տրամադրումը,

- տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները․

Նախագծի հավելվածի 3-րդ կետով սահմանվել է նաև, որ օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ չեն համարվում`

- ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումը, եթե ինտերնետով պատվերի արդյունքում դրանց տրամադրումը իրականացվում է առանց ինտերնետ կապի,

- էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար ծրագրերի իրացումը (ներառյալ համակարգչային խաղերը), եթե դրանց փոխանցումը կատարվում է նյութական կրիչներով,

- ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունների մատուցումը:

  • Քննարկվել է

    21.12.2021 - 05.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 516

Տպել