Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 1304-Ն որոշման հավելվածի 1-ին կետի և ուղղված է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 16-ի N ՀՕ-414-Ն օրենքով նախատեսված նպատակի իրականացմանը՝ ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանմանը, որի լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարությանը: 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

          ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

          Ներկայումս բացակայում են ծրագրերը, որպես սոցիալական ճանաչելու չափանիշները, ինչպես նաև ծրագրերը սոցիալական որակելու համապատասխան ընթացակարգեր:

Միաժամանակ,      նախագծի նախնական տարբերակը, պատերազմական դրությամբ և նախարարության կողմից պատերազմի հետևանքների մեղմանն ուղղված բազմաթիվ միջոցառումների մշակման և իրականացմամբ պայմանավորված, պաշտոնական շրջանառության մեջ է դրվել 11.03.2021թ-ին: Շահագրգիռ մարմինների կողմից ստացված բազմաթիվ և տարաբնույթ դիտարկումներով բարձրացված հարցերը նախարարությունում քննարկվել են աշխատանքային կարգով, որի արդյունքում, հաշվի առնելով նախագծով կարգավորվող հարաբերությունների կարևորությունը, որոշվել է նախագիծն արմատապես լրամշակել:

 . Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել նախագիծը, որով սահմանվում են՝

  1. Հողօգտագործման սոցիալական որակելու ընթացակարգը, որը ներառում է՝
  • ծրագրի առաջարկը (առաջարկի ձևը, դրա կառուցվածքը և բովանդակությունը),
  • դիմումի ներկայացում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնին (պետության սեփականություն հանդիսացող հողամասի դեպքում) կամ համայնքին (համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի դեպքում),
  • համայնքի կողմից Ծրագրի ուսումնասիրություն և ներկայացում համապատասխան մարզպետարան,
  • մարզպետարանի կողմից Ծրագրի ուսումնասիրություն և ներկայացում լիազոր մարմնին,
  • լիազոր մարմնի կողմից Ծրագրի ուսումնասիրություն և ներկայացում տնտեսական բնագավառի պետական լիազոր մարմին՝ տնտեսական (բիզնես պլանի արդյունավետության) տեսանկյունից փորձագիտական եզրակացություն ստանալու համար,
  • լիազոր մարմնի կողմից Ծրագրի ներկայացում համապատասխան հանձնաժողովին՝ Ծրագիրը սոցիալական որակելու համար, կամ դիմումի մերժում,
  • Ծրագրում շտկումների իրականացման հետ կապված հարաբերություններ։
    1. Ընթացակարգերին համապատասխան ժամկետները։
    2. Հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները։
    3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և էկոնոմիկայի նախարարների համատեղ հրամանով հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և սահմանված չափանիշներին համապատասխան գնահատման մեթոդաբանությունը հաստատելու պահանջ։
    4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով, սահմանված չափանիշներին և պահանջներին համապատասխան, հողօգտագործման սոցիալական ծրագիր իրականացնող իրավաբանական անձի և համայնքի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու պահանջ։

Միաժամանակ, Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

2. Կարգավորման առարկան

Նախածով կարգավորվում են հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները և ընթացակարգերը սահամանելու հետ կապված հարաբերությունները:

3. Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կխթանվի հողօգտագործման ծրագրերի իրականացմամբ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի շարունակական աճը, ինչպես նաև կնպաստի համայնքներում և բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ ազգային և տեղական ռազմավարություններում և ծրագրերում նախանշված առաջնահերթություններին համապատասխան։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2-րդ կետով սահմանված պահանջից, այն է՝ հողային օրենսգրքի բարեփոխումները՝ միտված արտադրողական գյուղատնտեսության ձևավորմանը, ինչպես նաև 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջից, այն է՝ խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը։

 

  • Քննարկվել է

    16.12.2021 - 03.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2864

Տպել