Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

դեկտեմբերի 2021 թվականի N -Ն 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ                             

Համաձայն հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները և ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաստատել սույն որոշման հավելվածի 3-րդ բաժնով սահմանված չափանիշներին համապատասխան հողօգտագործման ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը։
  3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաստատել սույն որոշման հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողօգտագործման ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 60-րդ օրը։

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի սեպտեմբերի             -ի N   Ն որոշման

 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 

  1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  2. Սույն չափանիշների և ընթացակարգի մշակման նպատակն է.
  • խթանել հողօգտագործման ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացմամբ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի շարունակական աճը.
  • նպաստել համայնքներում և բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ ազգային և տեղական (համայնքային) ռազմավարություններում և ծրագրերում նախանշված առաջնահերթություններին համապատասխան։
  1. Սույն չափանիշների մշակման արդյունքում նախատեսվում է լուծել հետևյալ խնդիրները.
  • պետական և համայնքային ենթակայության չօգտագործվող հողամասերի հաշվին ընդլայնել սոցիալական ծրագրերի աշխարհագրությունը և ծավալները՝ առանց փոփոխելու դրանց՝ Ծրագրի ներկայացման պահին առկա նպատակային նշանակությունը, բացառությամբ պահուստային նշանակության հողամասերի.
  • տարբերակել հողօգտագործման ընթացքում առաջարկվող ծրագրերի սոցիալական բնույթը, ինչպես նաև առանձնացնել այդ ծրագրերի կյանքի բարելավման վրա ազդեցության բնութագրիչները։
  1. Սույն որոշման իմաստով չօգտագործվող են համարվում պետական կամ համայնքային սեփականության այն հողամասերը, որոնք չեն հանդիսանում հատուկ նշանակության հողամաս, անտառային հող, չեն գտնվում հատուկ պահպանվող տարածքում, ծրագրի ներկայացման դրությամբ վերջին 3 տարիներին չունեն փաստացի օգտագործում՝ հետևյալ նպատակային նշանակություն ունեցող հողերից.
  • գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողերի, խոտհարքների, արոտավայրերի գործառնական նշանակությունների,
  • բնակավայրերի հողերի՝ բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման գործառնական նշանակությունների,

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի՝ արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պահեստարանների գործառնական նշանակությունների,

4) պահուստային՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված հողերի: 

  1. ԾՐԱԳՐԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
  2. Հողօգտագործման նպատակ ունեցող իրավաբանական անձը, Ծրագիրը սոցիալական որակելու նպատակով, կազմում է Ծրագրի առաջարկ՝ համաձայն ձև 1-ի, որը ներակայացնում է համայնքի ղեկավարին։
  3. Համայնքի ղեկավարը Ծրագրի առաջարկը ստանալուց հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն, կատարում է դրա ազդեցությունների ստուգման արդյունքների ուսումնասիրությունև հիմք ընդունելով համայնքի զարգացման ծրագրերը, տարածքային և մարզային զարգացման ռազմավարությունները և տարեկան գործողությունների ծրագիրը, ինչպես նաև սույն հավելվածի 3-րդ բաժնով սահմանված չափանիշները՝ իր դրական եզրակացության դեպքում, հանրային քննարկումների արդյունքում կազմված արձանագրությամբ և ավագանու որոշման հիման վրա այն փոխանցում է մարզպետին: Երևան համայնքի դեպքում՝ Ծրագրի առաջարկը և համայնքի ղեկավարի՝ ավագանու որոշման հիման վրա տրված եզրակացությունը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին)։
  4. Մարզպետը Ծրագրի առաջարկը և համայնքի ղեկավարի՝ ավագանու որոշման հիման վրա տրված եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է Ծրագիրը և հիմք ընդունելով տարածքային և մարզային զարգացման ռազմավարությունները և տարեկան գործողությունների ծրագիրը, ինչպես նաև սույն հավելվածի 3-րդ բաժնով սահմանված չափանիշները՝ իր դրական եզրակացության դեպքում այն փոխանցում է լիազոր մարմին։
  5. Լիազոր մարմինը ներկայացված Ծրագրի առաջարկը ուսումնասիրում է 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացվածության համապատասխանության մասով՝ բավարար կամ ոչ բավարար սկզբունքով։
  6. Լիազոր մարմինը ներկայացված Ծրագրի առաջարկի լրացվածությունը անբավարար գնահատելու դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.

1) ըստ անհրաժեշտության կազմակերպում է աշխատանքային քննարկումներ՝ Ծրագիրը ներկայացնող իրավաբանական անձի և մարզային ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ և առաջարկում այն լրամշակել 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ

2) Ծրագիրը ներկայացնող իրավաբանական անձին գրավոր տրամադրում է լրացման բացթողումները և առաջարկում այն լրամշակել 15 աշխատանքային օրվա ընթացքում։

  1. Լիազոր մարմինը հնարավոր ազդեցությունների ռիսկերի հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է աշխատանքային քննարկումներ՝ Ծրագիրը ներկայացնող իրավաբանական անձի և մարզային ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ և որոշում է այլ մարմինների կողմից լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտությունը՝ փորձաքննության սահմանվող ժամկետի մասին 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Ծրագիրը ներկայացնողին։
  2. Լիազոր մարմինը ներկայացված Ծրագրի առաջարկը լրացվածության համապատասխանության մասով բավարար գնահատելու դեպքում

1) այն ուսումնասիրում է 20 աշխատանքային օրվա ընթացքում, որի նպատակն է գնահատել ներկայացված Ծրագրի համապատասխանությունը սույն հավելվածի 3-րդ բաժնով նախատեսված չափանիշներին.

2) 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարակում է Հայաստանի Հանրապետության տնտեսական բնագավառի պետական լիազոր մարմին՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում Ծրագրի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն ստանալու համար, որի նպատակն է գնահատել ներկայացված Ծրագրի.

ա. բիզնես պլանի համապատասխանությունը ազգային և տեղական մակարդակներում սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարություններին և ծրագրերին

բ. բիզնես պլանի տեխնիկատնտեսական հիմնավորվածությունը (իրագործելիությունը) և ցուցանիշների իրատեսականությունը.

գ. նախատեսված արդյունքների և հողամասի արժեքի համեմատական տեսանկյունից արդյունավետությունը.

դ. երկարաժամկետ դրական չափելի ազդեցությունը՝ համայնքի (կամ հարակից համայնքների) տնտեսական կառուցվածքի, բյուջեի և եկամուտների վրա.

ե. ժամանակավոր և երկարաժամկետ բացասական չափելի ազդեցությունը համայնքի (կամ հարակից համայնքների) տնտեսական կառուցվածքի, բյուջեի, տնտեսական ենթակառուցվածքների վրա և, եթե կիրառելի է՝ բացասական ազդեցությունը չեզոքացնելու կամ մեղմելու (այսուհետ՝ այդ թվում փոխհատուցելու) միջոցառումների իրագործելիության աստիճանը, այդ թվում՝ մասնավոր ֆինանսական միջոցների հասանելիությունը.

զ. բիզնես պլանի ժամանակավոր և երկարաժամկետ չափելի ազդեցությունը համայնքի (կամ հարակից համայնքների) շրջակա միջավայրի վրա՝ կանաչ տնտեսության տեսանկյունից և, եթե կիրառելի է՝ բացասական ազդեցությունը չեզոքացնելու կամ մեղմելու միջոցառումների իրագործելիության աստիճանը (այդ թվում՝ մասնավոր ֆինանսական միջոցների հասանելիությունը) .

է. տնտեսական տեսանկյունից շահագրգիռ կողմերի և ազդեցության ենթակա անձանց ու խմբերի փաստագրված բովանդակալից ներգրավվածությունը Ծրագրի առաջարկի նախագծային աշխատանքներում.

ը. տնտեսական տեսանկյունից շահագրգիռ կողմերի և ազդեցության ենթակա անձանց ու խմբերի բավարար բովանդակալից ներգրավվածության աստիճանը Ծրագրի իրականացման հեռանկարում և շարունակական մոնիթորինգի ընթացքում.

թ. իրականացման կողմնակի տնտեսական ռիսկերի գնահատվածությունը և դրանց կառավարելիության աստիճանը։

  1. 11. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից ստացված և սույն հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն կատարած ուսումնասիրության եզրակացությունների արդյունքներն ամփոփելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ Ծրագիրը սոցիալական որակելու կամ իրավաբանական անձի դիմումը մերժելու մասին։
  2. Դիմումը մերժելու դեպքում՝ իրավաբանական անձը կարող է լրամշակել Ծրագրի առաջարկը, որը ներկայացվում և ուսումնասիրվում է համաձայն սույն հավելվածի 4 – 12-րդ կետերի։
  3. Ծրագիրը սոցիալական որակելու դեպքում՝ իրավաբանական անձին հողամասը տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (պետական հողամասերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ (համայնքային հողամասերի դեպքում)՝ համայնքի կողմից՝ նվիրաբերության պայմանագրով, որը պատադիր ներառում է.

1) նվիրաբերված հողամասն առնվազն 25 տարի չօտարելու և Ծրագիրը 25 տարի անընդհատ իրականացնելու պահանջ.

2) նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները, որոնք բխում են տվյալ Ծրագրից.

3) Ծրագիրը սահմանված ժամկետում չիրականացնելու կամ պատշաճ չկատարելու կամ Ծրագրի պայմանները նշանակալիորեն խախտելու դեպքերում հողամասը և դրա վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով նվիրաբերողին անցնելու և հողամասի կադաստրային արժեքի չափով տուգանք սահմանելու պահանջ.

4) իրավաբանական անձի կողմից Ծրագրով նախատեսված պարտավորությունների նկարագիրը, այդ թվում՝ գրավոր և բանավոր բողոքների հավաքագրման, հրապարկման և լուծման մեխանիզմի ներդրման, իրականացման պահանջները (այդ թվում բողոքը հավաքագրող պատասխանատուների կոնտակտային տվյալների հրապարակման, տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակի հայտարարությունների տախտակին հասանելիության մասին), Ծրագրի ժամանակացույցը, դրանով նախատեսված գործողությունների և արդյունքների պարբերական մոնիթորինգի ցուցիչները և պահանջները, արդյունքների հանրայնացման մոտեցումները, ինչպես նաև բացասական ազդեցությունները չեզոքացնելու կամ մեղմելու միջոցառումները, այդ թվում դրանց ֆինանսավորման պարտավորությունները և հողօգտագործման արդյունքում համայնքի կամ պետության կրած յուրաքանչյուր կորուստի փոխհատուցման պարտավորությունները, ինչպես նաև այդ պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու դեպքում պայմանագրի լուծման հիմքերը.

5) այն ֆորսմաժորային իրավիճակների նկարագիրը, որոնց առկայության դեպքում իրավաբանական անձի կողմից իր պարտականությունների ամբողջական կատարումը դառնում է անհնար և պայմանագիրը կարող է չլուծվել։

  1. Ծրագրի իրականացման ընթացքում իրավաբանական անձը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարին է ներկայացնում աշխատանքների իրականացման մասին կիսամյակային հաշվետվություն և հավաստող փաստաթղթեր՝ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Այն պետք է ներառի ըստ պայմանանգրով հաստատված ժամանակացույցի Ծրագրի գործողությունների առաջընթացը, արդյունքները, գրավոր և բանավոր բողոքների արձանագրությունը, լուծման կարգավիճակը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ բացասական ազդեցությունները չեզոքացնելու կամ մեղմելու կատարված միջոցառումները, դրանց ֆինանսավորման աղբյուրները, ծավալները, հանրության հետ տարված աշխատանքերը, Ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերն ու առկա խնդիրները։ Հաշվետվության տպագիր տարբերակը քաղաքացիների համար պետք է հասանելի լինի համայնքապետարանում: Հաշվետվությունը մշակողի կողմից պետք է հրապարակվի համացանցային կայքում, եթե առկա չէ՝ այլ հասանելի միջոցներով (սոցիալական ցանցեր և այլն), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ համցանցային կայքում։Տեղական ինքնակառավարման մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են հաշվետվությունը և հավաստող փաստաթղթերը մարզպետարաններին և լիազոր մարմիններին (Երևան համայնքի դեպքում՝ միայն լիազոր մարմիններին) իրազեկման նպատակով:
  2. Իրավաբանական անձը հողամասը անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերություն ստանալուց հետո պարտավորվում է ոչ ուշ քան 6 ամսվա ընթացքում սկսել հաստատված Ծրագիրը՝ առանց բովանդակային շեղումների։
  3. Իրավաբանական անձը հողամասը անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերություն ստանալուց հետո Ծրագրի ոչ նշանակալի (մինչև Ծրագրի արժեքի 10%-ի չափով) փոփոխության անհրաժեշտության դեպքում պարտավորվում է դիմել համայնքի ղեկավարին՝ ստանալով այդ մասին գրավոր համաձայնություն։ Համայնքի ղեկավարը Ծրագրի՝ ներկայացված ոչ նշանակալի փոփոխությանը համաձայնություն տրամադրելուց առաջ անհրաժեշտության դեպքում կարող է հարցը ներկայացնել համայնքին՝ լսումների միջոցով, մարզպետարանին կամ լիազոր մարմնին։
  4. Իրավաբանական անձը հողամասը անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերություն ստանալուց հետո Ծրագրի նշանակալի (սկսած Ծրագրի արժեքի 10%-ից) փոփոխության առաջարկը պարտավոր է ներկայացնել Ծրագրի առաջարկի սույն հավելվածով սահմանված կարգով։
  5. Եթե միևնույն հողամասի համար առկա է սույն որոշմամբ սահմանված ընթացակարգով քննվող դիմում, ապա լիազոր մարմինը հողամասի օգտագործման նպատակ ունեցող երկրորդ իրավաբանական անձի դիմումի ուսումնասիրությունը հետաձգում է մինչև առաջին Ծրագիրը սոցիալական որակելու գործընթացի ավարտը, կամ մերժում է, եթե առաջին ներկայացված Ծրագիրը որակվել է որպես սոցիալական։ 
  • ԾՐԱԳԻՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
  1. Ծրագիրը սոցիալական որակելու չափանիշներն են.
  • Ծրագրի նպատակի և խնդիրների հստակ սահմանվածությունը և դրանց համապատասխանությունը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ազգային և տեղական մակարդակներում ռազմավարական մակարդակի փաստաթղթերին և ծրագրերին.
  • Ծրագրի նպատակի և խնդիրների համապատասխանությունը համայնքի փաստագրված և չափելի արդիական և երկարաժամկետ կարիքներին.
  • Ծրագրի երկարաժամկետ դրական չափելի ազդեցությունը համայնքի (կամ հարակից համայնքների) կյանքի որակի վրա, մասնավորապես.

ա. համայնքի սոցիալական ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, տեխնիկակական արդիականացման վրա.

բ. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանքիների, հատուկ կամ խոցելի խմբերի՝ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների և երեխաների, կերակրողին կորցրած երեխաների, բռնության ենթարկված անձանց, համայնքում նորաբնակ ընտանիքների և երեխաների (բոլորը միասին այսուհետ՝ շահառուներ) համար համայնքում նոր խնամքի, սոցիալ-վերականգնողական՝ սոցիալ-հոգեբանական, սոցիալ-կրթական, սոցիալ-մշակութային, սոցիալ-մարզական՝ (այսուհետ՝ սոցիալական ծառայություններ) ներդրման կամ առկա սոցիալական ծառայությունների ընդլայնման, դրանց մատչելիության կամ որակի վրա.

գ. շահառուների հրատապ կարիքի արագ արձագանքման, աղքատության փուլային հաղթահարման, ֆիզիկական միջավայրի կամ բնակարանների բարեկարգման, ձմեռապահովման, սոցիալական միջավայրի բարելավման` համայնքային պատկանելիության զգացումի խթանման, ապահով միջավայրերի ձևավորման կամ մեկուսացվածությունը հաղթահարելուն միտված սոցիալական ծրագրերի ներդրման կամ զարգացման վրա.

  • Ծրագրի ժամանակավոր և երկարաժամկետ չափելի բացասական ազդեցությունը համայնքի (կամ հարակից համայնքների) կյանքի որակի վրա և, եթե կիրառելի է՝ բացասական ազդեցությունը չեզոքացնելու կամ մեղմելու միջոցառումների իրագործելիության աստիճանը (այդ թվում մասնավոր ֆինանսական միջոցների հասանելիությունը), մասնավորապես.

ա. համայնքի սոցիալական ենթակառուցվածքների առկա կարգավիճակի, կառուցման, վերակառուցման, տեխնիկակական արդիականացման հեռանկարի վրա.

բ. համայնքի բնակչության, շահառուների համար համայնքում առ

  • Քննարկվել է

    16.12.2021 - 03.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2952

Տպել