Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) Հաշմանդամություն՝ անձի առողջական խնդիրների և անհատական և միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երևույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը»։ Անհրաժեշտ է փոխարինել «միջավայրային արգելքներ» բառերը «միջավայրային գործոններ» բառերով, քանի որ հաշմանդամության առաջացմանը կարող են նպաստել գործոնները, որոնք կանխակալ կերպով չեն համարվում խոչընդոտող։ Օրինակ՝ բնակարանում միայնակ ապրելն ինքնին չի համարվում խոչընդոտող, սակայն գործոն է, որը կարող է խոչընդոտել կամ աջակցել անձի կենսագործունեությանը։ Կամ փողոցի անցումները, որոնք տակտիլ չեն, կարող են համարվել աջակցող սայլակ օգտագործող մարդու համար, բայց խոչընդոտող՝ կույր մարդու համար։ Այսինքն՝ առաջին փուլում դիտարկվում են միջավայրային և անհատական գործոնները, որոնք կարող են հետագայում համարվել խոչընդոտող կամ աջակցող։ Երկու դեպքում էլ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ մյուս գործոնների հետ փոխազդեցության ժամանակ։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
2 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ, ով առողջական խնդիրների, անհատական և միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքում ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.»։ Հիմնավորումը տե՛ս 1-ին առաջարկում։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 3-ի 1-ին մասի 9-րդ կետում «ոչ հասանելի» բառերը փոխարինել «անմատչելի» բառով, իսկ «ներգրավմանը» բառը՝ «ներառմանը» բառով։ «Հասանելին» այսինքն՝ Available-ը, օրինակ` կարող է նշանակել ծառայությունների առկայություն, տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց համար հասանելի և այլն։ Սակայն ծառայությունը կարող է հասանելի լինել, բայց ոչ մատչելի։ «Հասանելին» չի ենթադրում մատչելիություն՝ accessibility։ Մատչելիությունը առկա ծառայության հարմար և հեշտ կիրառելի լինելն է, օգտվելու հնարավորություն ընձեռելը։ Այսինքն՝ մատչելիությունն իր մեջ ներառում է հասանելիությանը բնորոշ հատկանիշները։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
4 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 3-ի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11) կենսագործունեության սահմանափակումներ՝ դժվարություններ, որոնք անձն ունենում է կենսագործունեության ընթացքում»։ Տե՛ս Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգումը։ Չի ընդունվել, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգմամբ (ԱՀԿ ՖՄԴ) սահմանումն այդպես է տրված, բայց նախագծում տրված է բացվածքով՝ ըստ ԱՀԿ ՖՄԴ-ի կենսագործունեության տեսակները նախագծի այդ կետով թվարկվածներն են: Իմաստային առումով նույնն են:
5 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 3-ի 1-ին մասի 13-րդ կետում «անձի առողջական վիճակով» բառերերից հետո լրացնել «անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված» բառերով։ Աշխատունակությունը պայմանավորված է ոչ միայն անձի առողջական վիճակով, այլ նաև անհատական և միջավայրային գործոններով, որոնք կարող են խոչընդոտել կամ աջակցել անձին աշխատանքային գործունեության ընթացքում։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
6 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Ամբողջ նախագծում կիրառվող «օժանդակ տեխնիկական միջոցներ», «օժանդակ հարմարանքներ», «օժանդակ պարագաներ», «օժանդակ սարքեր և աջակցող տեխնոլոգիաներ» հասկացությունների փոխարեն կիրառել մեկ ընդհանուր «աջակցող տեխնոլոգիաներ» եզրը։ Հոդված 3-ի 1-ին մասի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «17) աջակցող տեխնոլոգիա՝ ցանկացած տեխնոլոգիա (հատուկ արտադրված կամ հիմնականում հասանելի), որը մեծացնում է անձի մասնակցությունը և անկախությունը և որը կիրառվում է հաշմանդամություն ունեցող անձի կողմից կամ նրա համար։ Այն ներառում է սարքեր, սարքավորումներ, գործիքներ, ծրագրային ապահովում»։ Սահմանումը կիրառվում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO 9999:2016) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման մեջ։ Տե՛ս նաև ԱՀԿ «Global Cooperation on Assistive Technology» փորձը։ Ընդունվել է մասնակի, քանի որ թվարկած եզրույթները նախագծում բովանդակային առումով նույնը չեն: 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «այնպիսի նոր» բառերը փոխարինվել են «աջակցող տեխնոլոգիաներ» բառերով:
7 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 3-ի 1-ին մասի 20-րդ կետից հանել «օրենքով սահմանված» բառերը։ Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նաև այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներ: Չի ընդունվել, քանի որ նախկին տարբերակում գրված էր «օրենսդրությամբ սահմանված», արադարադատության նախարարության առաջարկով փոխարինվել է «օրենքով» բառով:
8 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 3-ի 1-ին մասի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «22) խելամիտ հարմարեցումներ` անհրաժեշտ փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք համաչափ ու նպատակահարմար են և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի մարդու հիմնական իրավունքներից և ազատություններից օգտվելուն.»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն 2-ը։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
9 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 3-ի 1-ին մասի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «24) անհատական գործոններ՝ անձի սեռը, ռասան, տարիքը, ապրելակերպը, սովորությունները, դաստիարակությունը, մարզավիճակը, հարմարվողականության մեխանիզմները, սոցիալական ծագումը, կրթությունը, մասնագիտությունը, կենսափորձը, վարքագիծը, բնավորությունը, անհատական հոգեբանական որակները և առողջական վիճակի մաս չհամարվող այլ հատկանիշներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին կամ համակցմամբ կարող են ազդել հաշմանդամության սահմանման վրա` անհատական և միջավայրային գործոնների հետ փոխազդեցության արդյունքում.»։ Ընդունվել է մասնակի, քանի որ փոփոխությունը վերաբերվում է վերջին նախադասությանը, որը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «առողջական խնդիրների և միջավայրային գործոնների հետ փոխազդեցության արդյունքում»։
10 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 5-ի 3-րդ մասից հանել «առավելագույնս բացահայտել, նվազեցնել և վերացնել հաշմանդամության առաջացմանը նպաստող գործոնները» և «հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ կամ մասնակի վերականգնումը» բառերը։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 5։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
11 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 7-ի 4-րդ մասից հանել 1-ին կետն ամբողջությամբ։ Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայություններից օգտվելու իրավունքը պակաս կամ առավել կարևոր չէ մարդու մյուս իրավունքներից։ Ուստի շեշտադրումն արդարացված չէ և հիմնված է հաշմանդամության բժշկական մոդելի վրա։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
12 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 8-ի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9) hաշմանդամություն ունեցող անձանց տարբեր լինելու նկատմամբ հարգանքը և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը,»։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքներում խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց իրարից տարբեր, այլ ոչ թե յուրահատուկ լինելու մասին է։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
13 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 8-ի 1-ին մասը լրացնել 12-րդ կետով. «12) մատչելիությունը։»։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականությունն ինքնին պետք է ապահովի մատչելիությունը բոլոր գործընթացներում, ուստի անհրաժեշտ է այն ամրագրել սկզբունքներում։ Չի ընդունվել, քանի որ «մատչելիությունը» որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման հիմնական ուղղություն ամրագրված է նախագծի 9-րդ հոդվածում, իսկ 24-րդ և 25-րդ հոդվածներում սահմանված են մատչելիության ապահովման ձևերը, միջոցները և այլն: Մասնավորապես, մատչելիությունն իր մեջ ներառում է երկու ուղղություն՝ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը և տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը: Իր հերթին, ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ներառում է ինչպես շենքերի և շինությունների, այնպես էլ տրանսպորտի մատչելիությունը: 25-րդ հոդվածում սահմանված են դրանց մատչելիության ապահովմանն ուղղված գործընթացները:
14 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 9-ի 1-ին մասի 1-ին կետից հանել «(հասանելի)» բառը։ Հիմնավորումը տե՛ս առաջարկ 3-ում։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
15 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 9 1-ին մասի 1-ին կետի «պատճառից» բառը փոխարինել «պատճառներից» բառերով, իսկ «ծանրության աստիճանից» բառերը փոխարինել «խանգարման աստիճանից» բառերով։ Հաշմանդամությունը չի կարող առաջանալ մեկ պատճառից։ Երկրորդ առաջարկի հիմնավորումը տե՛ս ԱՀԿ Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգումում։ Չի ընդունվել, քանի որ եզակի թվով բառի կիրառելը սխալ չէ, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի համաձայն եզակի իմաստով կիրառվող բառը կարող է ունենալ նաև հոգնակիի իմաստ: Մյուսը՝ «ծանրության աստիճանից» բառերը եթե փոխենք, ստացվում է <<հաշմանդամության ... խանգարման աստիճանից>> արտահայտությունը, ինչը ճիշտ չէ: «խանգարման աստիճան» արտահայտությունը, ըստ ԱՀԿ ՖՄԴ-ի, վերաբերում է օրգանիզմի ֆունկցիային:
16 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 9-ի 1-ին մասը լրացնել 14-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «14) հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ երեխաների) ապաինստիտուցիոնալացումը»։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 10։ Ընդունվել է մասնակի, քանի որ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ավելացվել է «հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ երեխաների) խնամքն ընտանիքում կազմակերպելու առաջնայնությունը» արտահայտությունը: Նման ձևակերպումն, ըստ էության իր մեջ ներառում է ինչպես խնամքի հաստատություններից հաշմանդամություն ունեցող անձանց դուրս բերելը, այնպես էլ կանխարգելումը անհարկի մուտքը հաստատություններ:
17 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 9-ի 1-ին մասը լրացնել 15-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «15) հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամությանն առնչվող խարանի, հաշմանդամության հիմքով ատելության խոսքի և հանցագործությունների վերացումը»։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 8 և 11։ Չի ընդունվել, քանի որ առաջարկը օրենքի կարգավորման առարկա չէ, ճիշտ կլինի այս դրույթները ներառել ՀՀ վարչապետի 2008թ. փետրվարի 25-ի 98-Ն որոշման մեջ:
18 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 11-ի 1-ին մասից հանել 7-րդ կետն ամբողջությամբ։ Հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսությունը հակասում է հաշմանդամության սոցիալական և մարդու իրավունքների մոդելին։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 5։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
19 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 12-ի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «ա.» ենթակետն ամբողջությամբ։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 5։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
20 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 13-ի 1-ին մասից 2-րդ կետը հանել ամբողջությամբ։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 5։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
21 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 14-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ․ «Ազգային հանձնաժողովի նիստերը բաց են և հեռարձակվում են լիազորած մարմնի կայքում։ Նիստերը սղագրվում են, իսկ սղագրությունները, հրապարակվում են լիազորած մարմնի կայքի համապատասխան բաժնում։»։ Առաջարկ 22. Հոդված 14-ի 4-րդ մասի 3-րդ կետը հանել ամբողջությամբ։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 5, 7-րդ կետ։ Ընդունվել է ի գիտություն, քանի որ առաջարկը օրենքի կարգավորման առարկա չէ, ճիշտ կլինի այս դրույթները ներառել ՀՀ վարչապետի 2008թ. փետրվարի 25-ի 98-Ն որոշման մեջ:
22 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 14-ի 4-րդ մասի 3-րդ կետը հանել ամբողջությամբ։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 5, 2-րդ և 3-րդ կետեր։ Ընդունվել և նախագծում կատարվել է համապատասխան փոփոխությունը:
23 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 14-ի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով․ «12) Ազգային հանձնաժողովն իրականացնում է պետական մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի փորձաքննություն և հրապարակում է իր դիրքորոշումը սույն օրենքին դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Ազգային հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ կամ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի դիմումի համաձայն։»: Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6, 7-րդ կետ։ Չի ընդունվել, քանի որ Ազգային հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, հետևաբար նրա վրա դնել իրավական ակտերի փորձաքննության լիազորություն չենք կարող, այդ իրավասությունը վերապահված է ՀՀ արդարադատության նախարարությանը:
24 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 23-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով․ «10․ Պետությունը երաշխավորում է, որ միջազգային բոլոր համագործակցությունները հաշմանդամության և գենդերային առումով զգայուն են և ներառական։»։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 57։ Չի ընդունվել:
25 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.08.2017 01:43:36 Հոդված 23-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների շահերն ու իրավունքները համակարգված ձևով պետք է ընդգրկվեն կանանց, մանկության և հաշմանդամության վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրերում (ներառյալ՝ ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերում), ռազմավարություններում և քաղաքականություններում, այդ թվում՝ ճյուղային ծրագրերում (գենդերային հավասարության, առողջապահության (այդ թվում՝ սեռական և վերարտադրողական առողջության պահպանման), բռնության, կրթության, քաղաքական մասնակցության, զբաղվածության, արդարադատության մատչելիության, սոցիալական պաշտպանության և այլ ոլորտներին առնչվող)»։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 9։ Չի ընդունվել, քանի որ այս դրույթը նույն ձևակերպմամբ «Դիսըբիլիթի ինֆո» հկ-ն առաջարկել է, միասին քննարկել ենք, քննարկվել է նաև ՄԻՊ-ի իրավաբանների հետ, որի արդյունքում տրվեց նախագծում առկա ձևակերպումը: