ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
-
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
- Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգով կարգավորվում են երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:
- Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը նախադպրոցական մակարդակում
- Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել են և հաստատվել է, որ ունեն մանկավարժահոգեբանական աջակցության կարիք:
- Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ՆՈՒՀ) մանկավարժների և ՄՀ ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` ՄՀ աջակցության խումբ): Եթե հաստատությունում չկան անհրաժեշտ մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից (այսուհետ` ՏՄԱԿ): Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` Կանխարգելիչ միջամտությունների պլանով:
- Նախադպրոցական ուսումնական հաստատությունում նախադպրոցականի Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների ամփոփումից հետո.
- Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքում թեթև աստիճանի դժվարությունների արձանագրման դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից տրամադրվում է լրացուցիչ աջակցություն` առկա խնդիրների հաղթահարման նպատակով: Այն դեպքում, եթե մանկավարժը գտնում է, որ երեխան ունի ՄՀ ծառայությունների կարիք, ապա նախադպրոցական ուսումնական հաստատությունը համապատասխան հայտով դիմում է ՏՄԱԿ-ին: ՏՄԱԿ-ի մասնագետները` երեխային հետազոտելուց հետո, կարիքի դեպքում կազմակերպում են ծառայության տրամադրումը:
- առավելագույնը 15-օրյա ժամկետում, ՄՀ աջակցության խումբը և մանկավարժները ծնողի մասնակցությամբ, մշակում են երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանը (Ձև1): Կանխարգելիչ միջամտությունների պլանում ներառվում է ՄՀ աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները: ՄՀ աջակցության յուրաքանչյուր ծառայության ծավալը կազմում է շաբաթական 45 րոպե:
- երեխային տրամադրվող ՄՀ աջակցող ծառայությունների ժամանակացույցը հաստատում է հաստատության տնօրենը և պատճենը տրամադրում երեխայի ծնողին:
- Կանխարգելիչ միջամտությունների պլանը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար։ Անհրաժեշտության դեպքում Կանխարգելիչ միջամտությունների պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցում է նաև տվյալ հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խումբը։
- Նախադպրոցական մակարդակում ՄՀ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երերխային տրամադրվող ՄՀ աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տևողությունը, ծավալը, ծառայության տեսակը և տրամադրման գրաֆիկը մշակվում է նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` նախադպրոցական ուսումնական հաստատության/ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի կողմից և հաստատվում է հաստատության տնօրենի կողմից:
- Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս նախադպրոցական ուսումնական հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի:
- Նախադպրոցական ուսումնական հաստատությունը ՏՄԱԿ-ին է փոխանցում տեղեկատվություն Նախադպրոցական մակարդակում Կանխարգելիչ միջամտությունների պլանով աջակցության ծառայություններ ստացող երեխաների մասին (քանի երեխա է ստանում աջակցություն և քանի երեխա այլևս չունի աջակցության կարիք, քանի երեխա է փոխանցվել Տարածքային մակարդակ):
- ՏՄԱԿ-ը յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է այցեր նախադպրոցական ուսումնական հաստատություն` Նախադպրոցական մակարդակում իրականացվող աշխատանքները մշտադիտարկելու նպատակով՝ փաստաթղթային փաթեթ (Նախադպրոցական մակարդակի գնահատման արձանագրություն, Կանխարգելիչ միջամտությունների պլան) և մանկավարժների ու ՄՀ աջակցող խմբի կողմից իրականացվող աշխատանքներ:
Իրականացվող մշտադիտարկումների ժամանակ ՏՄԱԿ-ի աշխատակիցները նաև ուշադրության կենտրոնում են պահում ուսումնական հաստատության բոլոր երերխաներին՝ Նախադպրոցական մակարդակում երեխաների խնդիրների և դժվարությունների վաղ հայտաբերման նպատակով։
- ՄՀ աջակցության խմբի կազմում ընդգրկվում են նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատող(ները), հատուկ մանկավարժը (ները), հոգեբանը, սոցիալական մանկավարժը և բուժքույրը (առկայության դեպքում):
- Նախադպրոցական մակարդակում մանկավարժները և ՄՀ աջակցության խումբը սերտ համագործակցելով երեխայի ծնողների հետ՝ իրականացնում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները և փորձում երեխային աջակցել, որպեսզի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնի հասակակիցների հետ զուգընթաց:
- ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրվում են պարապմունքներից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավելի:
- ՄՀ աջակցության խումբը պարապմունքների ընթացքում անցկացնում է դիտարկումներ, խորհրդատվություն է տալիս մանկավարժական աշխատակիցներին պարապմունքների պլանավորման վերաբերյալ (նախադպրոցական ուսուցման ռազմավարություններ, մեթոդներ, երեխայի մասնակցությունը բարձրացնող առաջարկություններ), իրականացնում է երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման այլ աշխատանքներ:
- Յուրաքանչյուր ամիս ՄՀ աջակցության խումբը և մանկավարժական աշխատողները Կանխարգելիչ միջամտությունների պլանում արձանագրում են իրականացված աշխատանքները` երեխայի հաջողություններն ու դժվարությունները, իսկ կիսամյակի ավարտին Կանխարգելիչ միջամտությունների պլանի նվաճումներ բաժնում գնահատում են ստացված արդյունքները:
- Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է տվյալ երեխայի մանկավարժական աշխատողների և ՄՀ աջակցության խմբի անդամների հանդիպում՝ ամփոփելու տվյալ ամսվա ընթացքում երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված աշխատանքների, այդ թվում` ՄՀ աջակցող ծառայությունների արդյունքները: Անհրաժեշտության դեպքում հանդիպմանը կարող են հրավիրվել երեխայի ծնողն ու ՏՄԱԿ-ի մասնագետները:
- Երեխայի Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված արդյունքների ամփոփումն իրականացվում է կիսամյակի ավարտին՝ նկարագրական տեսքով, որը տրամադրվում է ծնողին:
- Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, հաջորդ կիսամյակի Կանխարգելիչ միջամտությունների պլան մշակելիս, վերանայվում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:
III. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում
- Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են որպես Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող: Տարածքային մակարդակի գնահատման արդյունքում և Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներին համապատասխան առաջարկվում են երեխայի համար անհրաժեշտ ՄՀ աջակցության ծառայությունների տեսակը, ծավալը (Ձև 2):
- Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ՏՄԱԿ-ի կողմից կամ հաստատության կողմից, եթե հաստատությունում առկա է ՄՀ աջակցության խումբ: Հնարավոր է նաև ՄՀ աջակցության տրամադրման զուգակցված տարբերակը, որի դեպքում երեխայի համար առաջարկված ծառայությունների այն տեսակները, որոնք առկա են հաստատությունում, տրամադրվում են հաստատության մասնագետների կողմից, իսկ մնացած ծառայությունները` ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից:
- Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: Դիմումը ստանալու օրվանից հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում, ՄՀ աջակցության խումբը և մանկավարժական աշխատողը` ծնողի մասնակցությամբ, մշակում են երեխայի Անհատական զարգացման և ուսուցման պլանը (այսուհետ՝ ԱՈՒԶՊ), որը մուտքագրվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգ ( Ձև 3): Երեխայի ԱՈՒԶՊ-ի հաստատումից հետո, 5-օրյա ժամկետում, ՏՄԱԿ-ի և ուսումնական հաստատության տնօրենները համատեղ ստորագրում և վավերացնում են երեխային տրամադրվող ՄՀ ծառայությունների տեսակները, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները և ՏՄԱԿ-ի մասնագետների` նախադպրոդական ուսումնական հաստատություն հաճախելու ժամանակացույցը:
- Եթե երեխային տրամադրվող ՄՀ աջակցության ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա ՏՄԱԿ-ը կարող է, ծնողի համաձայնությամբ, ԱՈՒԶՊ-ով նախատեսված ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրել կենտրոնում:
- ՏՄԱԿ-ում ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրումը երեխային իրականացվում է անվճար, ՏՄԱԿ-ի միջոցներով, պարապմունքներից հետո, ըստ նախատեսված տևողության և ծավալի և երեխայի ԱՈՒԶՊ-ում նշված ժամանակացույցի:
- Այն դեպքերում, երբ ծնողը հրաժարվում է իր երեխային տրամադրվող ՄՀ աջակցության ծառայությունից/ներից, սակայն երեխայի նախադպրոդական կրթությունը անհնար է պատշաճ կերպով իրականացնել առանց այդ ծառայությունների, ինչպես նաև ծնողի հրաժարվելը անհիմն է, ուսումնական հաստատությունը կարող է դիմել ԽՀՄ` երեխայի շահերը պատշպանելու նպատակով:
- ՄՀ աջակցող ծառայությունների տրամադրման ժամանակացույցը որոշվում է երեխայի ֆիզիկական և մտավոր կարողություններից և աշխատունակության մակարդակից: Այն դեպքերում, երբ երեխայի բոլոր պարապմունքներին մասնակցությունը, ելնելով նրա աշխատունակությունից և Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի ծանրության աստիճանից, անհնար, անարդյունավետ կամ նպատակահարմար չէ, ուսումնական հաստատությունը կարող է մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո որոշում կայայցնել ՄՀ աջակցության ծառայությունները տրամադրել նաև պարապմունքների ընթացքում, դա ամրագրելով նաև երեխայի ԱՈՒԶՊ-ում։
- Երեխայի ԱՈՒԶՊ-ում նշված ժամանակացույցին համապատասխան ՏՄԱԿ-ի մասնագետների այցերը արձանագրվում են ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական գծով տնօրենի տեղակալի կողմից այդ նպատակով մշակված այցելությունների գրանցամատյանում (Ձև 4):
- Ուսումնական հաստատության և ՏՄԱԿ-ի տնօրենի տեղակալները, առնվազն երկու ամիսը մեկ անգամ, հրավիրում են տվյալ երեխայի մանկավարժներին և ծառայություն տրամադրող ՄՀ աջակցության մասնագետների խմբին՝ ամփոփելու տվյալ ժամանակահատվածում ԱՈՒԶՊ-ով նախատեսված աշխատանքների արդյունքները: Ցանկալի է, որ հանդիպմանը հրավիրվի նաև երեխայի ծնողը: Այս հանդիպումներն առավել նպատակահարմար է իրականացնել ուսումնական հաստատությունում:
- Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին երեխայի ՄՀ աջակցող թիմը և մանկավարժները` ծնողի մասնակցությամբ ամփոփում են երեխայի ԱՈՒԶՊ-ով նախատեսված գործողությունների արդյունքները, արձանագրում են ԱՈՒԶՊ-ի համապատասխան բաժնում և տրամադրում ծնողին:
- Անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, վերանայվում են ԱՈՒԶՊ-ով սահմանված խնդիրները և գործողությունները, ինչպես նաև աշխատանքների ծավալները:
- ՏՄԱԿ-ը երեխայի կրթության կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն է տրամադրում երեխայի ծնողին, հաստատության ՄՀ աջակցության խմբի անդամներին և մանկավարժական աշխատողներին` ապահովելով ծնողի, մասնագետների և մանկավարժական աշխատողների միջև մշտական կապ՝ փոխադարձ այցելությունների, հեռահաղորդակցության, առցանց խորհրդատվության տեսքով: Մանկավարժական աշխատողներին տրամադրվող խորհրդատվությունը առավելապես պետք է ուղղված լինի երերխայի` ուսումնադաստիարակչական գործընթացում մասնակցության բարձրացմանը, ուսումնադաստիարակչական ուսուցման ռազմավարությունների և վարքի կարգավորման մոտեցումների ընտրությանը:
- Հաստատությունը երեխայի ԿԶԱՊԿ-ի աստիճանին համապատասխան ֆինանսավորման բարձրացված չափաքանակից գոյացած ֆինանսական միջոցները ուղղորդում է տվյալ երեխայի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովման վրա:
- ՏՄԱԿ-ը յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է այցեր հաստատություն` Տարածքային մակարդակում իրականացվող աջակցության ծառայությունները մշտադիտարկելու նպատակով (փաստաթղթային փաթեթ և իրականացվող աշխատանքներ): Մշտադիտարկումներն իրականացվում են ինչպես ուսումնական գործընթացում երեխայի մասնակցությունը գնահատելու, այնպես էլ հաստատության ՄՀ աջակցության խմբի մասնագետների կողմից իրականցվող աշխատանքները գնահատելու նպատակով: Իրականացված մշտադիտարկման արդյունքները ամփոփվում են համապատասխան ձևաթղթում (Ձև 5) և վերլուծության արդյունքում մշակվում են հաստատության հետագա խորհրդատվական աշխատանքների ուղղությունները:
- Երեխաների մասին հավաքագրված տեղեկատվությունը, թե՛ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, թե՛ ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրման վերաբերյալ, ՏՄԱԿ-ի համապատասխան աշխատակիցը 10-օրյա ժամկետում մուտքագրում է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների Տեղեկատվական համակարգ:
- Այն դեպքերում, երբ Տարածքային գնահատման արդյունքում որոշվել է երեխայի ԿԶԱՊԿ-ը, սակայն ծնողը առանց հիմնավոր պատճառի հրաժարվում է Մանկավարժահոգեբանական ծառայություններից, ապա նախադպրոցական ուսումնական հսստատությունը կարող է դիմել քաղաքապետարանի Ընտանիքի, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության բաժին կամ համայնքում գործող Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխայի շահերը պատշպանելու նպատակով։
- Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը հանրապետական մակարդակում
- Հանրապետական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից (այսուհետ` ՀՄԿ) ՏՄԱԿ-ներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին, այլ գերատեսչությունների համապատասխան բաժիններին, ԿԶԱՊԿ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին: ՀՄԿ-ն կարող է աջակցություն տրամադրել նաև երեխաների կրթության և պաշտպանության ոլորտում գործող շահագրգիռ կազմակերպություններին՝ իրենց նախաձեռնությամբ։
- ՀՄԿ-ն իրականացնում է վերոնշյալ կառույցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր` վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական խորհրդատվություններ, աջակցող այցեր:
- ՀՄԿ-ն ապահովում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու ՄՀ աջակցության միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով ՏՄԱԿ-ների աշխատանքը։
- ՀՄԿ-ն մշտադիտարկում է ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող աշխատանքները` գնահատում, աջակցություն, խորհրդատվություն:
- ՀՄԿ-ն ստեղծում է ԿԶԱՊԿ ունեցող երեխաների կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը միտված մեթոդական գրականություն, դիդակտիկ նյութեր և ուսումնական նյութերի հարմարեցումներ: ՀՄԿ-ն փորձաքննության է ենթարկում ՏՄԱԿ-ների կողմից մշակված նյութերը: ՀՄԿ-ն փորձաքննության է ենթարկում շահագրգիռ կազմակերպությունների կողմից երեխաների կրթության կազմակերպմանը վերաբերող ծրագրերն ու մշակումները` իրենց նախաձեռնությամբ:
- ՀՄԿ-ն համակարգում և վերլուծում է ՏՄԱԿ-ների կողմից ԿԶԱՊԿ ունեցող երեխաների Տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվությունը:
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում
- Երեխայի ԿԶԱՊԿ-ի գնահատումն (այսուհետ՝ Գնահատում) իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան և նպատակ ունի սահմանելու՝
- երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ՝ ապահովելով ծրագրային, մեթոդական և այլ միջավայրային անհրաժեշտ հարմարեցումներ,
- ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում ֆինանսավորման բարձրացված չափաքանակ տրամադրելու հիմքերը,
- ՄՀ աջակցության ծառայությունների մակարդակը, ծավալները և տևողությունը:
- Երեխայի Գնահատման գործընթացը նախադպրոցական աստիճանում իրականացվում է ցանկացած տարիքում, երբ երեխայի մոտ դիտվում են նախադպրոցական ուսումնական գործընթացում մասնակցության և զարգացման կայուն դժվարություններ։ Հաջորդ Գնահատումն իրականացվում է դպրոցին նախապատրաստման տարեսկզբում (ավագ խումբ), ինչպես նաև, երբ ուսումնառության ընթացքում կարիք է առաջանում ԿԶԱՊԿ-ի աստիճանի փոփոխության:
- Գնահատումն իրականացվում է երեք մակարդակներում`
- Նախադպրոցական մակարդակի Գնահատում, հաստատության մանկավարժների և ՄՀ աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում կամ ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից):
- Տարածքային մակարդակի Գնահատում` ՏՄԱԿ-ի մասնագետների կողմից:
- Հանրապետական մակարդակի Գնահատում` բողոքարկված դեպքերի կրկնական գնահատում, որն իրականցվում է ՀՄԿ-ի մասնագետների կողմից:
- Նույն ուսումնական հաստատությունում Ավագ խմբում երեխայի հերթական Գնահատման գործընթացն իրականացվում է Տարածքային մակարդակից սկսած` բաց թողնելով գնահատումը նախադպրոցական մակարդակում։
- Այն դեպքում, երբ ուսումնական տարվա ավարտին ԱՈՒԶՊ-ով իրականցված աշխատանքների ամփոփման ժամանակ երեխայի մանկավարժական աշխատակիցների և ՄՀ աջակցող խմբի կողմից կայացվում է որոշում երեխայի ԿԶԱՊԿ-ի աստիճանի փոփոխության անհրաժեշտության մասին, որն արձանագրվում է համապատասխան ձևաթղթում (Ձև 6), հաստատության տնօրենը, ծնողի դիմումի համաձայն դիմում է ՏՄԱԿ` երեխայի ԿԶԱՊԿ-ի վերագնահատման նպատակով:
- Նախադպրոցական մակարդակի գնահատման ընթացքում հաստատության մանկավարժական աշխատողների և ՄՀ աջակցության խմբի կողմից (առկայության դեպքում, բացակայության դեպքում ՏՄԱԿ-ի մասնագենտերի կողմից) բացահայտվում են երեխայի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև միջավայրային խթանիչ կամ խոչընդոտող գործոնները, որոնք ազդեցություն են ունենում նրա՝ ուսումնադաստիարակչական գործընթացին արդյունավետ մասնակցության վրա:
- Եթե նախադպրոցական կրթության ցանկացած փուլում երեխայի մոտ նկատվում են կայուն դժվարություններ, որոնք խանգարում են երեխային արդյունավետ մասնակցություն ունենալ ուսումնադաստիարակչական ուսումնառության գործընթացում, ապա մանկավարժական աշխատողը գրավոր դիմում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին՝ իրականացնելու երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատում (Ձև 7):
- Տնօրենի հրամանով հանձնարարվում է երեխայի մանկավարժական աշխատողներին և ՄՀ աջակցության խմբին իրականացնել երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատում: Նախադպրոցական մակարդակում մանկավարժական աշխատողները և ՄՀ աջակցության խումբը, սերտ համագործակցելով երեխայի հետ, իրականացնում են նախադպրոցական մակարդակում ԿԶԱԿՊ-ի Գնահատում: Եթե հաստատությունում չկան ՄՀ աջակցող մասնագետներ, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող ՏՄԱԿ-ից:
- Գնահատման փուլը, որը ներառում է երեխայի ծնողի, մանկավարժական աշխատողների և այլ մանկավարժահոգեբանական աշխատողների դիտարկման և համապատասխան գործիքների կիրառման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն, տևում է 10-15 օր՝ տնօրենի կողմից տրված հրամանի օրվանից սկսած:
- Եթե երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է երեխայի ակտիվության և մասնակցության որևէ ոլորտի թեթև աստիճանի խանգարման մասին, ապա մանկավարժական աշխատողները և աջակցության խումբը, սերտ համագործակցելով երեխայի ծնողների հետ, մշակում է Կանխարգելիչ միջամտությունների պլան (Ձև 1)՝ ծառայությունների տրամադրման և միջավայրային հարմարեցումների վերաբերյալ (ուսուցման և դաստիարակության մեթոդներ, տեղի և խմբասենյակի վերադասավորումներ, ժամանակի կազմակերպում և այլն):
- Եթե երեխայի նախադպրոցական մակարդակի Գնահատման արդյունքների վերլուծությունը վկայում է երեխայի ակտիվության և մասնակցության որևէ ոլորտի միջին, ծանր կամ խորը աստիճանի խանգարման մասին, ապա հաստատությունը, ծնողի համաձայնությամբ,դիմում է ՏՄԱԿ-ին՝ իրականացնելու Տարածքային մակարդակի Գնահատում (Ձև 8):
- Երեխային տարածքային մակարդակի Գնահատման ներկայացնելու համար հաստատության տնօրինությունը կազմում է հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝
- ծնողի գրավոր համաձայնությունը,
- ծնողի և երեխայի անձնագրի, ծննդյան վկայականի պատճեները,
- երեխայի հանրային ծառայության համարանիշը,
- ծնողի հանրային ծառայության համարանիշը,
- երեխայի անձնական գործի առաջին էջի պատճեն` լուսանկարով,
- նախադպրոցական մակարդակի գնահատման եզրակացությունը (Ձև 9),
- երեխայի առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- Կանխարգելիչ միջամտությունների պլանը՝ առկայության դեպքում,
- Անհատական ուսուցման և զարգացման պլանը՝ առկայության դեպքում,
- այլ փաստաթղթեր, եթե հաստատությունը կարծում է, որ օգտակար տեղեկատվություն է տալիս երեխայի մասին:
- Երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացվում է ՏՄԱԿ-ի կողմից՝ որոշելու երեխայի ԿԶԱՊԿ-ի աստիճանը և տեսակը:
- Հաստատության տնօրինության կողմից դիմումը (Ձև 10) և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո, ՏՄԱԿ-ը նշանակում է երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումը սկսելու օրը՝ առավելագույնը 10-օրյա ժամկետում, որի մասին տեղեկացնում է հաստատության տնօրինությանը:
- Տարածքային մակարդակի գնահատում կարող է իրականացվել նաև անմիջականորեն ծնողի դիմումի հիման վրա, եթե երեխան որևէ ուսումնական հաստատությունում ընդգրկված չէ:
- ՏՄԱԿ-ի տնօրենի հրամանով ձևավորվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունում տվյալ երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնող ՄՀ աշխատողների խումբ, որը ներառում է ՏՄԱԿ-ի առնվազն 3 մասնագետ՝ հատուկ մանկավարժ, հոգեբան և սոցիալական մանկավարժ: Գնահատող խմբի կազմը ձևավորվում է հիմնվելով նախադպրոցական մակարդակի գնահատման եզրակացության վրա: Անհրաժեշտության դեպքում երեխային Գնահատողների խմբում ներառվում են նաև երեխայի կարիքին համապատասխան մասնագետներ՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանակվարժ, էրգոթերապիստ։
- Տարածքային մակարդակի գնահատմանը մասնակցում են նաև երեխայի ուսումնական հաստատության ՄՀ աջակցության խումբը, երեխայի մանկավարժական աշխատողները, երեխան և իր ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):
- ՏՄԱԿ-ի կողմից երեխայի Տարածքային մակարդակի գնահատման գործընթացը համակարգում է ՏՄԱԿ-ի տնօրենի տեղակալը:
59.ՏՄԱԿ-ի կողմից երեխայի Տարածքային մակարդակի Գնահատումը տևում է նվազագույնը մեկ շաբաթ և առավելագույնը մեկ ամիս:
- Տարածքային մակարդակի Գնահատումն իրականացնելուց հետո՝ առնվազն 5-օրյա ժամկետում, Գնահատում իրականացրած ՏՄԱԿ-ի մասնագետները կազմում են երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրությունը (Ձև 11) և Գնահատման եզրակացությունն (Ձև 12) ու ներկայացնում ՏՄԱԿ-ի տնօրենի հաստատմանը:
- ՏՄԱԿ-ի տնօրենի կողմից հաստատված երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրության և Գնահատման եզրակացության մեկ օրինակը պահվում է ՏՄԱԿ-ում, իսկ մեկը՝ տրվում է երեխայի ծնողին:
- Գնահատման արդյունքների հետ համաձայնության դեպքում ծնողը, Գնահատման արձանագրությունը և Գնահատման եզրակացությունը ներկայացնում է իր երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության տնօրենին:
- Երեխայի տարածքային մակարդակի Գնահատման եզրակացությունը ծնողի կողմից ստանալուց հետո, առավելագույնը 5-օրյա ժամկետում, ուսումնական հաստատության տնօրենը դիմում է տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի ԿԶԱՊԿ-ն: Եթե երեխան ընդգրկված չէ որևէ նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ապա երեխայի ծնողն ինքն է դիմում տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի ԿԶԱՊԿ-ն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների Տեղեկատվական համակարգի ամբողջական գործարկման դեպքում երեխայի Տարածքային մակարդակի գնահատման եզրակացությունը ինքնաշխատ եղանակավող փոխանցվում է Տարածքային կառավարման պետական մարմին՝ վկայագրելու երեխայի ԿԶԱՊԿ-ն, այնուհետև նույն կերպ վկայագիրը փոխանցվում է ՏՄԱԿ-ին, որն էլ փոխանցում է ուսումնական հաստատությանն ու ծնողին:
- Ծնողի կամ նախադպրոցական հաստատության կողմից Գնահատման արդյունքների անհամաձայնության դեպքում` ծնողի դիմումի համաձայն Տարածքային մակարդակի Գնահատման արդյունքները կարող են բողոքարկվել Հանրապետական մակարդակում (Ձև 13): Բողոքարկման դիմումը ծնողի կողմից ՀՄԿ պետք է ներկայացվի Տարածքային մակարդակի Գնահատման եզրակացությունը ստանալուց ոչ ուշ քան 10-օրյա ժամկետում: Հանրապետական մակարդակում իրականցվող գնահատման ժամկետները նույնն են, ինչ Տարածքային մակարդակի գնահատման ժամկետները:
- Անհատական զարգացման և ուսուցման պլան
- Անհատական ուսուցման և զարգացման պլանը (այսուհետ՝ ԱՈւԶՊ) երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում՝ նաև ՄՀ աջակցող ծառայությունները) և ժամկետները՝ երեխայի համար հասանելի դարձնելու համար նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները։
- ԱՈՒԶՊ-ն մշակվում է ուսումնական հաստատության և ՏՄԱԿ-ի կողմից` տարածքային մակարդակի գնահատման արդյունքում ԿԶԱՊԿ ունեցող յուրաքանչյուր երեխայի համար: ԱՈւԶՊ-ն մշակվում է մեկ ուսումնական տարվա համար:
- ԱՈՒԶՊ-ում կրթական ծրագրերի հարմարեցում իրականացվում է ԿԶԱՊԿ ունեցող այն երեխաների համար, որոնք չեն կարողանում բավարարել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները: Իսկ ԿԶԱՊԿ ունեցող այն երեխաների համար, ովքեր կարողանում են յուրացնել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներով սահմանված կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները, ԱՈՒԶՊ-ում սահամանվում են ԿԶԱՊԿ-ին համապատասխան առանձնահատուկ պայմանների, միջավայրային հարմարեցումների և ՄՀ աջակցության ծառայությունների պլանավորումը: ԱՈւԶՊ-ում արձանագրվում է երեխային տրամադրվող համապատասխան ՄՀ աջակցությունների ծավալները, տևողությունն ու ժամանակահատվածը:
- ԱՈՒԶՊ-ի մշակումը համագործակցային գործընթաց է, որն իրականացնում են երեխային դասավանդող մանկավարժական աշխատողները և որին մասնակցում են երեխայի ծնողներն ու ՄՀ աջակցություն տրամադրող մասնագետները: ԱՈՒԶՊ-ն մշակելուց հետո ծնողն իր ստորագրությամբ հաստատում է, որ ծանոթացել է այդ փաստաթղթին:
- Երեխայի ԱՈՒԶՊ-ի կազմման համար առաջնային պատասխանատվությունը կրում է ուսումնական հաստատության տնօրենը, ով ապահովում է ծնողի մասնակցությունը ԱՈՒԶՊ-ի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու գործընթացին և աշակերտի ԱՈՒԶՊ-ի իրականացման համար անհրաժեշտ ՄՀ աջակցության, հարմարեցված նյութերի և պարագաների տրամադրումը:
- Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնադաստիարակչական գծով տնօրենի տեղակալը համակարգում է ԱՈՒԶՊ-ի մշակման, իրականացման և ԱՈՒԶՊ-ում ներգրավված բոլոր կողմերի միջև արդյունավետ և համագործակցային աշխատանքները:
- Երեխայի ԱՈՒԶՊ-ով պլանավորված կրթական ծրագրի բաժինների հարմարեցման, իրականացման և արդյունքների գնահատման համար առաջնային պատասխանատվություն է կրում մանկավարժական աշխատողը:
- ՄՀ աջակցության խումբը (հատուկ մանկավարժ, հոգեբան, սոցիալական մանկավարժ) իր կողմից իրականացվող աշխատանքները պլանավորում է ԱՈՒԶՊ-ի համապատասխան բաժնում: ՄՀ աջակցության կողմից սահմանված նպատակները պետք է համահունչ լինեն մանկավարժական աշխատողների կողմից սահմանված նպատակներին:
- Մանկավարժի օգնականը ԱՈՒԶՊ-ի տարեկան նպատակներին և խնդիրներին ուղղված գործողությունների իրականացման ընթացքում մանկավարժի անմիջական աջակիցն է:
- Ծնողը ԱՈՒԶՊ-ի համագործակցային թիմի անդամ է: Նրա ներգրավվածությունը պետք է սկսվի իր երեխայի համար իրատեսական և նպատակահարմար անհատական ծրագրի վերաբերյալ որոշումների կայացման փուլից և շարունակվի ԱՈՒԶՊ-ի մշակման և դրա իրականացման փուլերում:
- Երեխայի մասնակցությունը ԱՈՒԶՊ-ի մշակման գործընթացներին ցանկալի է:
- Երեխայի տարեկան վերջնարդյունքները և կարճաժամկետ նախադպրոցական ուսումնառության նպատակադրումները նախադպրոցական ուսումնական տարվա ընթացքում ցանկացած ժամանակ կարող են անհրաժեշտ փոփոխությունների ենթարկվել:
- Ելնելով ԱՈՒԶՊ-ում սահմանված` երեխայի տարեկան վերջնարդյունքներից և կարճաժամկետ նախադպրոցական ուսումնառության նպատակադրումներից` երեխայի ցուցաբերած առաջադիմությունը պարբերաբար կգնահատվի ողջ տարվա ընթացքում ամփոփիչ աշխատանքների միջոցով նույն հաճախականությամբ, ինչ նախատեսվում է առանց ԱՈՒԶՊ-ի երեխաների համար:
- ԱՈՒԶՊ-ում արձանագրվում է նաև երեխայի նախադպրոցական կրթական առաջընթացի գնահատման համար անհրաժեշտ հարմարեցումները:
- Երեխայի կրթական առաջընթացը գնահատվում է երեխայի կարողությունների և հնարավորությունների հիման վրա և ԱՈՒԶՊ-ում սահմանված նպատակներին համապատասխան:
- Ուսումնական տարվա վերջին ԱՈՒԶՊ-ի թիմն իրականացնում է ԱՈՒԶՊ-ի վերանայում, գրանցում է սովորողի կրթական առաջընթացը տվյալ տարվա ավարտի դրությամբ և մշակում է սովորողի անցումային պլանը` գրի առնելով հաջորդ տարվա (օրինակ` կրտսեր խմբից միջին խումբ) համար առաջարկություններ:
VII. Երեխայի անհատական թղթապանակը
- ՄՀ աջակցության ծառայություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար, նախքան ՄՀ աջակցության ծառայություն տրամադրելը, կազմվում է անհատական գործի թղթապանակ (այսուհետ՝ Անհատական թղթապանակ), որը ներառում է երեխայի Նախադպրոցական և կամ Տարածքային մակարդակների Գնահատման արդյունքների արձանագրությունը, ԱՈՒԶՊ-ն, երեխային տրամադրվող ՄՀ աջակցող ծառայությունների ժամանակացույցը, երեխայի զարգացման վերաբերյալ հավաքագրած և արձանագրած ցանկացած տեղեկատվություն և դրա հետ կապված այլ նյութեր (լուսանկար, տեսանյութեր, երեխայի աշխատանքներ և այլն):
- Երեխայի Անհատական թղթապանակի պատասխանատուները համապատասխանաբար հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով և ՏՄԱԿ-ի տնօրենի տեղակալներն են:
- Երեխայի Անհատական թղթապանակի և նրա անձնական կյանքի տվյալները գաղտնի են և չեն փոխանցվում երրորդ անձանց՝ առանց ծնողի գրավոր համաձայնության: Տվյալների փոխանցումը երրորդ անձանց՝ առանց ծնողի համաձայնության, հնարավոր է միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքե
-
Քննարկվել է
03.12.2021 - 18.12.2021
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 13050
Տպել