Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագիծը նպատակ ունի հստակեցնել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման NN 3,4 հավելվածներով և Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն  որոշման NN 3,4 հավելվածներով սահմանված՝   կենսաթոշակներն ու խնամքի նպաստն անկանխիկ (Ազգային օպերատորի միջոցով)  և կանխիկ եղանակներով վճարման ծառայություններ մատուցման գինը:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով քննարկվող վճարատեսակների վճարման համար մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ծառայությունների մատուցման գինը նախատեսված է վճարատեսակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար, իսկ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո՝ քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցվելու են անվճար։ հարկ է նկատի ունենալ, որ 2022 թվականի հունվարի 1-ից հետո գյուղական բնակավայրերում Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով քննարկվող վճարատեսակների վճարման համար սակագին սահմանված չէ։

Բացի այդ, գործող պայմանագրերի համաձայն՝ քննարկվող վճարատեսակները կանխիկ եղանակով թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերում վճարվում են 1 տոկոս ծառայությունների մատուցման համար սահմանված միջնորդավճարով։

Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի համատեղ գրությամբ հարցում է ուղարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում կանխիկ և գյուղական բնակավայրերում անկանխիկ եղանակով կենսաթոշակները, խնամքի նպաստը վճարելու ծառայությունների մատուցման ինքնարժեքը սահմանելու հարցով։ Ստացված պատասխանի արդյունքներով անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև կանխիկ եղանակով նշված վճարատեսակները վճարելու ծառայությունների մատուցման սակագները։

Անհրաժեշտություն է առաջացել կարգավորել նաև կենսաթոշակը Ազգային օպերատորի միջոցով վճարելու դեպքում կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը վերադարձնելուն առնչվող հարաբերությունները։

ՀՀ կառավարության 2011թ․ մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ (Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ  1875-Ն որոշում) փոփոխություն է կատարվել տուն-ինտերնատում ապրող կեենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման կարգում։

Ըստ այդմ, հարկ է կարգավորել նաև անկանխիկ եղանակով տուն-ինտերնատում ապրող կեենսաթոշակառուներին կենսաթոշակների վճարման կարգը։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն  որոշումների մեջ:

2․ Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության քննարկվող որոշումներում՝ սահմանելով, որ կենսաթոշակն, ինչպես նաև խնամքի նպաստն 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունները մատուցվելու են անվճար, իսկ գյուղական բնակավայրերում՝ տրամադրված վճարատեսակի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար։

2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քննարկվող վճարատեսակները կանխիկ եղանակով վճարվելու են 1,56 տոկոսի չափով միջնորդավճար։

Բացի այդ, նախագծով կարգավորվել են նաև կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով վճարված լինելու դեպքում այդ գումարը հետ պահանջելուն կապված դրույթները (համապատասխանեցվել են բանկերի համար սահմանված իրավակարգարգավորումներին)։

Նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուներին նրանց Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարել անվճար, հաշվի առնելով նրանց սոցիալական կարգավիճակը։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվեն կենսաթոշակն, ինչպես նաև խնամքի նպաստն կանխիկ, ինչպես նաև Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման նոր սակագներ:

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներով կառավարությանը տրված լիազորությունների իրականացմամբ։

5․ Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, իսկ ծախսերի մասով հնարավոր է առաջանա լրացուցիչ միջոցների պահանջ։

  • Քննարկվել է

    25.11.2021 - 10.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3392

Տպել