Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

          ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________________ 2021 թվականի N ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1 . Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման՝

  • N 1 հավելվածի 39-րդ կետը «բանկին» բառից հետո լրացնել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով)» բառերով.
  • N 1 հավելվածի 40-րդ կետը «բանկային հաշվին» բառերից հետո լրացնել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով)» բառերով.
  • N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պայմանագրի գինը

 Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար:»

  • N 4 հավելվածի՝

ա․3-րդ կետի 1-ին ենթակետում «կենսաթոշակառուին իր» բառերը փոխարինել «կատարողը կենսաթոշակառուի» բառերով, իսկ «եղանակով վճարելու» բառերը փոխարինել «եղանակով կենսաթոշակառուին վճարելու» բառերով․

բ․ 12-րդ կետի 6-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

          «2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում կենսաթոշակառուի, բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններում (տուն-ինտերնատում (ծերանոցում)) ապրող կենսաթոշակառուների, բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունները մատուցել կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով (վճարում է կենսաթոշակառուն)։ Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուներին նրանց Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարվում են անվճար․»․

բ․14-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «, իսկ գյուղական բնակավայրերում՝ կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար» բառերով.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝
  • N 3 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար:».

  • N 4 հավելվածի 11-րդ կետը «անվճար» բառից հետո լրացնել «, իսկ գյուղական բնակավայրերում՝ ծնողին տրամադրված նպաստի գումարի 1,56 տոկոսի չափով միջնորդավճար» բառերով.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Քննարկվել է

    25.11.2021 - 10.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3456

Տպել