Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«__» __________ 2021 թվականի N 00-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման Հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր 7.1-րդ, 7.2-րդ կետերով.

«7.1 Տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի  միջոցով ստուգում է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության հանգամանքը: Էլեկտրոնային եղանակով նշված տեղեկատվությունը ստուգելու անհնարինության դեպքում տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը պետք է ներկայացնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված՝ հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայությունը հավաստող փաստաթուղթ:

7.2. Տեխնիկական զննություն իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն չի իրականացվում, եթե տրանսպորտային միջոցի տիրապետողի կամ սեփականատիրոջ կողմից`

1) չեն ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը, կամ

2) սույն կարգի 7.1 կետով սահմանված դեպքում չի ներկայացվել տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայությունը հավաստող փաստաթուղթը, կամ

3) տեխնիկական զննություն իրականացնողի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության ստուգման կամ հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա հաստատվել է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման առկայությունը:»:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    08.11.2021 - 23.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4440

Տպել