Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

       Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով`

                               Հայաստանի Հանրապետության կառավարությունը 

                                                  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) N 1 հավելվածի`

ա. 6-րդ կետի 8-րդ ենթակետում <<ուսուցանվող առարկայական ծրագրերի ցանկը>> բառերից հետո լրացնել <<,օրվա ռեժիմը>> բառերը,

բ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում <<մեթոդկաբինետի>>  բառից հետո լրացնել <<,բակային տարածք>> բառերը,

գ. N 3 ձևի աղյուսակը «Մարմնամարզական պարապմունքների դահլիճ» տողից հետո լրացնել նոր` «Բակային տարածք» տողով, իսկ 1-ին ենթակետը «մեթոդկաբինետի» բառից հետո՝ «,բակային տարածքի» բառերով:

2) N 3 հավելվածի`

ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետը  լրացնել նոր «գ» պարբերությամբ

<<գ. աշակերտների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, մատյանների, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, սովորողների շարժունության հիմքերն ապահովող  այլ փաստաթղթերի համապատասխանությունը ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին>>,

բ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել  նոր «ա» պարբերությամբ.

<<ա. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ սովորողի հաշվարկով՝ առնվազն           1-ական օրինակ դասագիրք.>>:

3) N 5 հավելվածի`

ա. 8-րդ կետի 4-րդ ենթակետը  լրացնել նոր` «գ» պարբերությամբ.

<<գ. աշակերտների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, մատյանների, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, սովորողների շարժունության հիմքերն ապահովող  այլ փաստաթղթերի համապատասխանությունը ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին.>>,

բ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.

4) N 7 հավելվածի`

5) N 11 հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:>>:

բ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.

<<ա. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:

գ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը  լրացնել  նոր` «գ» և «դ» պարբերություններով.

<<գ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող  այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,

<<դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>,

դ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» և «բ» պարբերություններով.

<<ա. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ սովորողի հաշվարկով՝ առնվազն 0.5-ական օրինակ դասագիրք,>>,

<<բ. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:

5) N 13 հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:>>:

  բ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.

<<ա. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:

գ. 8-րդ կետի 4-րդ ենթակետը  լրացնել նոր` «գ» և «դ» պարբերություններով.

<<գ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող  այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,

<<դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>,

դ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» և «բ» պարբերություններով.

<<ա. գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ սովորողի հաշվարկով՝ առնվազն 0.5-ական օրինակ դասագիրք,>>,

<<բ. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:

7) N 17 հավելվածի`

 ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:>>.

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետում <<առարկայական կաբինետային,>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների,>> բառը,

գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 70 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում և (կամ) բնագավառին հատուկ պետական կոչումներ և (կամ) պարգևներ և (կամ) գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն,>>,

դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» պարբերությամբ.

<<դ. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:

 ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետում <<առարկայական կաբինետի>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների,>> բառը,

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» և «ե» պարբերություններով.

<<դ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող  այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,

<<ե. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>:

է. 10-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.

<<ա. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:

ը. N 3 ձևի աղյուսակը «Համակարգչային լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Ամբիոններ» տողով, իսկ 1-ին ենթակետը «կլինիկական ամբիոնի (բազա)» բառերից հետո՝ «,ամբիոնների» բառով:

8) N 19 հավելվածի`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:>>.

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետում <<առարկայական կաբինետային,>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների,>> բառը,

գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 70 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում և (կամ) բնագավառին հատուկ պետական կոչումներ և (կամ) պարգևներ և (կամ) գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն>>,

դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» պարբերությամբ.

<<դ. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.>>:

ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետում <<առարկայական կաբինետ>> բառերից հետո լրացնել <<ամբիոնների>> բառը,

զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր` «դ» և «ե» պարբերություններով.

<<դ. ուսանողների անձնական գործերի, քննական ամփոփաթերթերի և արձանագրությունների, պրակտիկա անցնելու օրագրերի, շարժ-մատյանների, հրամանագրքերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի գրանցամատյանների, ուսանողների շարժունության հիմքերն ապահովող  այլ փաստաթղթերի ուսումնական գործընթացը կարգավորող կարգերի պահանջներին,>>,

<<ե. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.>>:

է. 10-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր` «ա» պարբերությամբ.

<<ա. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատությունը պետք է հագեցած լինի օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ.>>:

ը. N 3 ձևի աղյուսակը «Համակարգչային լաբորատորիա» տողից հետո լրացնել նոր` «Ամբիոններ» տողով, իսկ 1-ին ենթակետը «կլինիկական ամբիոնի (բազա)» բառերից հետո՝ «,ամբիոնների» բառով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

  • Քննարկվել է

    16.08.2017 - 07.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 267

Տպել