Հիշել նախագիծը

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 15-րդ մասի կարգավորումներով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) միջոցառումների ծրագրի 2-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է, որ 2021 թվականին կձևավորվի անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե (այսուհետ նաև՝ Կոմիտե), որը ապահովված կլինի բյուջետային ինքնուրույն ֆինանսավորմամբ, իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ «Կոռուպցիայի դեմ պայքարը» 5.5-րդ կետում նշվել է, որ ակնկալվում է առավել սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Կոմիտեն, որը հագեցված կլինի անհրաժեշտ նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսներով:

Ուստի, սույն Նախագծով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի ձևավորումը ամրագրված է ռազմավարական նշված փաստաթղթերով, կապահովվի Կոմիտեի ծառայողների ընտրության համար անհրաժեշտ ընթացակարգերը:

Ընթացիկ իրավիճակը.

Համաձայն 2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածի 15-րդ մասում առկա կարգավորումների՝ « (…) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձևավորվող Մրցութային հանձնաժողովում ներգրավվում է նաև քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ, որի ներառումն իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգին համապատասխան՝ սույն մասով նախատեսված ժամկետում:»: Նշված իրավակարգավորումից բխում է, որ Կոմիտեի առաջին կազմի ընտրության նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովում ներգրավվում է նաև քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Ընդ որում, վերջինիս ներգրավման կարգը սահմանվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ է մտել սույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը:

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի ակնկալվում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։

 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում կապահովվի քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցչի ներգրավումը:

  • Քննարկվել է

    01.11.2021 - 16.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3519

Տպել

Առաջարկներ`

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

04.11.2021

Առաջարկվում է կարգի 11-րդ կետում հակակոռուպցիոն ոլորտում 5 հակակոռուպցիոն ոլորտի տարվա ստաժը սահմանել ոչ թե ներկայացուցչի, այլ հասարակական կազմակերպության համար: Այդպիսին են եղել թե հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովում և թե հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քաղհասարակության ներկայացուցչի ներգրավման մրցույթների պահանջները: Իսկ ահա ներկայացուցչի մասով անհրաժեշտ է, որ այն ունենա իրավապահ որևէ մարմնում ընդունվելու համար հարցազրույց անցկացնելու կամ այդ հարցազրույցի հանձնաժողովի կազմում լինելու որևէ փորձ: Հայաստանյան առնվազն 5 հասարակական կազմակերպություններ ունեն նման փորձով առնվազն 9 աշխատակից: Ընդորում, այդ 5 կազմակերպություններից 4-ը ունեն առնվազն 5 տարվա հակակոռուպցիոն ստաժ:

Տեսնել ավելին