Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով, ինչը կապահովի նաև աջակցող միջոցների տրամադրման, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման և  այլ ծառայությունների շարունակական մատուցումը։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը բարելավելու և կատարելագործելու նպատակով կառավարությունը պարբերաբար ընդլայնում է աջակցող միջոցների ցանկը և տեսականին։ Թերևս, աջակցող միջոցների կարիքն ունեցող անձանց հասցեական ծառայություններ տրամադրելու հարցում կարևոր է նաև համապատասխան մասնագիտական ցուցումներ տալ այդ ծառայությունները երաշխավորող մասնագետներին։ Ներկայումս աջակցող միջոցների վերաբերյալ երաշխավորությունը տրամադրվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից։ Սակայն միասնական մասնագիտական մոտեցում ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ են գիտական հիմք ունեցող մեթոդական ցուցումներ համապատասխան մասնագետների համար, քանի որ բազմազան են և հաշմանդամության պատճառով առաջացած խնդիրները, և աջակցող միջոցների տեսակները, արժեքները։

Մյուս կողմից, գործող կարգավորումների համաձայն հաշմանդամության սահմանման համակարգի հիմքում պետք է դրված լինի անձի ֆունկցիոնալության գնահատումը։ Այս անցումը որպես արմատական բարեփոխում հաջողելու համար պետք է նոր համակարգին անցում կատարել որոշակի կազմակերպչական, տեխնիկական գործընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ իրականացնելուց հետո։

  • Քննարկվել է

    01.11.2021 - 16.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3430

Տպել