Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1.  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «2021 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, չափորոշիչների և գործիքների հաստատման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից» բառերով:

          Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ներառման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման ցուցումների» բառերը:

          Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով.

«3.1 Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, չափորոշիչների և գործիքների հաստատման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը.

  • բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը՝ Միասնական սոցիալական ծառայությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. անձին ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձ, սահմանում է հաշմանդամության խումբը (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում է հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը.

բ․ մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ).

գ. բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգիր է տրամադրում լրացուցիչ հետազոտություններ իրականացնելու համար.

 դ. որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում, թույլատրում են երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.

ե. աշխատանքային խեղումների և մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում է անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ.

զ․ որոշում է տուժած անձանց մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ.

է. մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց հաշվառման տեղեկատվական համակարգի վարմանը.

ը. իրականացնում է այլ լիազորություններ:

2) բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:

3) Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝

ա.  մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը.

բ․ ընդհանուր հիվանդությունը.

գ․ աշխատանքային վնասվածքը.

դ․ մասնագիտական հիվանդությունը.

ե․ բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

զ․ զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

է․ զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ը․Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

թ․Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ժ․ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

ի․ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

լ․ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ ճառագայթային աղետների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.

խ․ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:

  • Միասնական սոցիալական ծառայության իրավասու ստորաբաժանումն անձին հաշմանդամ է ճանաչում սույն հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգին և բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:

      Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

  • Քննարկվել է

    01.11.2021 - 16.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3437

Տպել