Հիշել նախագիծը

«Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹ­ՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱ­ՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈ­ՇԻՉՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏ­ՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն - Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի1-ին հոդվածի 2-րդ մասի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
  2. Առաջարկվող կարգավորման բնույթը - Նախագծով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորո­շիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման ընթացակարգերը:
  3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք - Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:
  4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը:

  • Քննարկվել է

    14.08.2017 - 04.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7623

Տպել