Հիշել նախագիծը

«Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

---------- 2017 թվականի N ------Ն

 

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹ­ՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱ­ՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈ­ՇԻՉՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏ­ՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 20.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Սահմանել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրութ­յան նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրա­մադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորո­շիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստ­ման կարգը՝ համաձայն Հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
------------- N ------Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹ­ՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱ­ՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈ­ՇԻՉՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏ­ՄԱՆ

 

 

  1. Սույնկարգով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրութ­յան նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրա­մադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորո­շիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստ­ման ընթացակարգը:
  2. Մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մրցույթի  մասին ծանուցումը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցով, ինչպես նաև նախարարության minenergy.am  պաշտոնական կայքում ու www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթն սկսվելուց առնվազն 45 օր առաջ:
  3. Մրցույթի մասնակից է համարվում այն անձը, որը մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում` սահմանված կարգով նախարարություն է ներկայացրել հայտ:
  4. Հայտը մասնակցի կողմից ներկայացվում է էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:
  5. Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:
  6. Հայտին կից մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը (թղթային կամ էլեկտրոնային կրիչով) ներկայացնում են փակ ծրարով` մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետում՝ առձեռն կամ պատվիրված նամակով.

 

          1)ծրարում ներառված փաստաթղթերը պետք է նշագրված լինեն և կազմված՝ բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից: Փաստաթղթերի վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը,

          2)ծրարի վրա կարող են կատարվել հետևյալ գրառումները.

ա. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

բ. «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:

  1. Լիազոր մարմինը հայտը ընդունելուց հետո անմիջապես մրցույթի մասնակցին առձեռն տալիս է կամ վերջինիս փոստային կամ էլետրոնային հասցեին ուղարկվում է տեղեկանք` մրցույթի հայտն ընդունելու մասին:
  2. Սույն կարգի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերին կից ծրարը առանց բացվելու մերժվում է և վերադարձվում է ներկայացնողին:
  3. Մրցույթի մասնակիցը մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
  4. Հայտերի բացման նիստի օրը նշանակվում է հայտերի ընդունման վերջին օրը` եթե այլ ժամկետ չի սահմանված մրցույթ անցկացնելու հայտարարությամբ:
  5. Հայտերը քննարկվում են` ըստ դրանց գրանցման հերթականության: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայտերի բացման, ինչպես նաև հայտերի ամփոփման նիստերին:
  6. Մրցույթին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետությանկառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 439-Ն որոշման համաձայն հատուկ թույլտվություն ստացած իրավաբանական անձինք:
  7. Մինչ մրցույթի կայացման մասին հայտարարություն տալը նախարարությունը պատրաստում է մրցութային փաթեթը, որն իր մեջ ներառում է.

1)հայտարաության տեքստը, որտեղ նշվում է.

ա. մրցույթի առարկան.

բ. մրցույթի անցկացման վայրը, օրն ու ժամը.

գ. մրցույթի կազմակերպիչի ավնավումը.

դ. փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը.

ե. մրցույթի մասնակցության համար հայտատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

զ. մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

է. հայտերի բացման նիստի օրը,

2) ընդերքի տեղամասի երկրաբանական և աշխարհագրական նկարագրությունը,

3) ընդերքի տեղամասի կոորդինատները,

4) տեղեկություն նախկինում կատարված աշխատանքների մասին,

5) տեղեկություն ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողատարածքների սեփականատերերի և կնքված հողօգտագործման նախնական պայմանագրերի վերաբերյալ,

  1. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետի «ե.» պարբերությամբ պահանջվող փաստաթղթերն են.

1)  պետական գրանցման վկայականի պատճենը,

2) ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը,

3) տեղեկություն նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման, միջազգային փորձի, նախատեսվող ներդրումների ծավալի, իրականացվելիք աշխատանքների ժամկետների, ստեղծվելիք աշխատատեղերի քանակի վերաբերյալ,

4) տեղեկություն  աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ.

5) տեղեկություն ֆինանսական և տեխնիկական կարողությունների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 367-Ն որոշման պահանջներին համապատասխան:

  1. Մրցութային հանձնաժողովը հայտերի ուսումնասիրության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում մերժման մասին գրավոր տեղեկացնում է հայտը հանձնած կազմակերպությանը` նշելով մերժման հիմքերը:
  2. Մրցութային հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կարող է հայտատուից պահանջել հայտին կից ներկայացված փաստաթղթերից ցանկացածի բնօրինակը:
  3. Հայտին կից ներկայացված փաստաթղթերում վրիպակների կամ բացթողումների հայտնաբերման դեպքում, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, մինչև տվյալ մրցույթի անցկացման օրը հայտատուին տրամադրվում է ժամանակ` նշված վրիպակները կամ թերությունները մինչև մրցույթի անցկացման օրը վերացնելու համար:
  • Քննարկվել է

    14.08.2017 - 04.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7625

Տպել