Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Քաղաքացիական ավիացիայի գործունեությունը անմիջապես առնչվում է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության հիմնահարցերին: Ներկա զարգացումների պարագայում այդ հիմնահարցերը առավել արտահայտված են հատկապես ավիացիայի ոլորտում, ինչը պահանջում է առանձահատուկ մոտեցում/կարգավորում անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության հարցերի հետ կապված:
  2. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու կամ տրամադրած իրավունքը դադարեցնելու հնարավորությունը/լիազորությունը:
  3. ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

 

  • Տևողություն

    14.10.2021 30.10.2021
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 261

Տպել

Առաջարկներ`

Գուրգեն Թադեւոսյան

14.10.2021

«ունի տնտեսվարողի վատ հեղինակություն»-ը պետք է փոխարինել ավելի կոնկրետ, փաստական սահմանումով: Օրինակ՝ նախկին դատվածություն: Այլապես օրենքը կարող է օգտագործվել որպես քմահաճույքային և մոնոպոլիզացման հնարավորություն ստեղծող գործիք:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: