Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  և «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի հունիսի 7-ի N02/12.21/18221-2021 հանձնարարականի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջով:

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետի, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման 1-ին Հավելվածի «VI. Բնակելի, հասարակական, արտադրական օբյեկտների և դրանց համալիրների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը» բաժնի, մասնավորապես 119-րդ, 124-րդ և 125-րդ կետերի համաձայն, ՀՀ օրենսդրությամբ շինարարական (այդ թվում քանդման կամ ապամոնտաժման) աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա:

Սակայն, սահմանված կարգով ձեռքբերված շենքի/շինության քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու համար ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցները նախատեսվել են «կառուցապատման» և «շինարարական-մոնտաժային» աշխատանքների նկատմամբ՝ ընդհանրական ձևակերպումներով:  Օրինակ՝  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի  1541 հոդվածի ձևակերպման մեջ բացակայում է «քանդում կամ ապամոնտաժում» եզրույթը, ինչը ենթադրվում է, որպես կառուցապատման աշխատանքների մի մաս: Նույն դիտարկումը վերաբերում է նաև «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածին, որտեղ  առկա է «քաղաքաշինական գործունեություն» ձևակերպումը, և հստակ չէ կարգավորումների շրջանակը  քանդման և/կամ ապամոնտաժման աշխատանքների մասով:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համապատասխան իրավակարգավորումների նախատեսման նպատակով առաջարկվում է՝

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  և «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով կատարել անհրաժեշտ՝  գոյություն ունեցող ձևակերպումներում բովանդակային լրացումներ, այդ թվում «քՔաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

2. ՀՀ կառավարության 2021 թվականի  ապրիլի 8-ի  «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

 ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և  «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերը տեղադրված են   ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:

2. Հասարակության մասնակցությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և  «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.09.2021 - 13.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3646

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

11.10.2021

Եթե առաջնորդվենք Նախագծի և հատկապես նրա «հիմնավորում» բաժնում ներկայացված տրամաբանությամբ, ապա քաղաքաշինության ոլորտին վերաբերող օրենսդրությունում պետք է ամբողջապես կատարվեն փոփոխություններ, հակառակ դեպքում խնդիրը ավելի կխորացնենք: Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում կամ պետք է «շինարարություն» բառից հետո ավելացնել «քանդման կամ ապամոնտաժման» բառերը, կամ դրանք դիտարկել որպես լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակ, կամ այդ աշխատանքները համարել չլիցենզավորվող գործունեության տեսակ: Որպես օրինակ՝ կարելի է նշել նաև, որ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999թ ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի 2-րդ և 4-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները սահմանված կարգով ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական կազուս, քանի որ նշված օրենքի 3-րդ գլխում՝ <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը>>, հստակ նշված են իրավախախտման տեսակները, որոնցում «քանդման կամ ապամոնտաժման» աշխատանքները առձանձնացված չեն: Նման օրինակները մեկ-երկուսը չեն, և հակառակը՝ պետք է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում մեկից ավել անգամ «վերակառուցում» բառից հետո նշվում է «(ներառյալ` քանդման)» բառերը:

Տեսնել ավելին