Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:

  • Քննարկվել է

    28.09.2021 - 13.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5790

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

11.10.2021

Եթե առաջնորդվենք Նախագծի և հատկապես նրա «հիմնավորում» բաժնում ներկայացված տրամաբանությամբ, ապա քաղաքաշինության ոլորտին վերաբերող օրենսդրությունում պետք է ամբողջապես կատարվեն փոփոխություններ, հակառակ դեպքում խնդիրը ավելի կխորացնենք: Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում կամ պետք է «շինարարություն» բառից հետո ավելացնել «քանդման կամ ապամոնտաժման» բառերը, կամ դրանք դիտարկել որպես լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակ, կամ այդ աշխատանքները համարել չլիցենզավորվող գործունեության տեսակ: Որպես օրինակ՝ կարելի է նշել նաև, որ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999թ ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի 2-րդ և 4-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները սահմանված կարգով ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական կազուս, քանի որ նշված օրենքի 3-րդ գլխում՝ <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը>>, հստակ նշված են իրավախախտման տեսակները, որոնցում «քանդման կամ ապամոնտաժման» աշխատանքները առձանձնացված չեն: Նման օրինակները մեկ-երկուսը չեն, և հակառակը՝ պետք է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում մեկից ավել անգամ «վերակառուցում» բառից հետո նշվում է «(ներառյալ` քանդման)» բառերը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: