Հիշել նախագիծը

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ և ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

----  ---------------------- 2021 թվականի N ---------Ն

 

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրպետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն օրենքի  2-րդ հոդվածը, 9-րդ հոդվածը,  11-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 20-րդ հոդվածի  5-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1․ Հաստատել՝

  • օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, պետական մարմինների հասանելիությունը հարթակին՝ համաձայն N 1 հավելվածի,
  • օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, աշխատանքի թույլտվության, աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, մերժման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,
  • Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, տրամադրման կարգը և ժամկետները, աշխատանքի թույլտվության, աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակի քարտերի ձևը, տրամադրման կարգը և ժամկետները  հաստատելու մասին ՝ համաձայն N 3 հավելվածի:

2.Աշխատանքի թույլտվության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը վերականգնելու համար «Պետական  տուրքի մասին»  օրենքով  նախատեսված  պետական տուրքերը գանձող մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

           

 

 

 


 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  2021թվականի

----------------ի N -------- որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ

 

  1. Օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ Հարթակ) օտարերկրացի աշխատողների աշխատանքի թույլտվության, աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու գործընթացը կարգավորող  և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման համակարգ է, որի միջոցով իրականացվում է պետական մարմինների, գործատուների և օտարերկրացիների միջև հաղորդակցությունը:
  2. Հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը (այսուհետ՝ Միգրացիոն ծառայություն), որը.

1) ապահովում  և արգելափակում է  սույն հավելվածով սահմանված պետական  մարմինների հասանելիությունը Հարթակին՝ դրանց գործառույթներին  համապատասխան,

2) Հարթակի  միջոցով հավաքում և մշակում  է օտարերկրացու անձնական տվյալները,

3)օտարերկրացու կողմից թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար հայտի   շրջանառության ընթացքում հայտնաբերված սխալների և վրիպակների, ինչպես նաև   լրացուցիչ տեղեկություններ, փատաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին, Հարթակի միջոցով ծանուցում է  դիմումատուին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք վերացնելու նպատակով:  Սահմանված ժամկետում սխալներն ու  վրիպակները չվերացնելու դեպքում կասեցնում է վարույթը,  

4) Կասեցնում է վարույթը, եթե Գործատուի կողմից  մուտքագրված օտարերկրացու  տվյալների համադրման արդյունքում, հայտնաբերվել է, որ նույն օտարերկրացու վերաբերյալ  առկա է ընթացիկ վարույթ: Եթե գոյություն ունի միևնույն օտարերկրացու, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած  վարչական  ակտ, ապա վարույթը կարճվում է,

5) «Օտարերկրացիների մասին»  օրենքով և սույն որոշմամբ նախատեսված կարգով  որոշում է կայացնում օտարերկրացուն աշխատանքի թույլտվության կամ աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, մերժելու կամ ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ Հարթակի միջոցով դիմումը ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա  ընթացքում,

6) «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ի մասի «ե», «զ», «ը», «թ», «ժ», «ժբ», «ժե», «ժթ» կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում տրամադրում է ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ՝ աշխատանքի հիմքով՝ համաձայն սույն որոշման N 3 հավելվածի,

7) «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ի մասի «ժէ» կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում տրամադրում է բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝համաձայն սույն որոշման N 3 հավելվածի,

8) հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ՝ ՀԾՀ)  կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու  վերաբերյալ  օտարերկրացու դիմումը Հարթակի միջոցով վերահասցեագրում  է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն,

9) աշխատանքի թույլտվության, աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների տվյալների Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի շտեմարանի հետ համադրման արդյունքում  հայտնաբերված անհամապատասխանության դեպքերի վերաբերյալ Հարթակի միջոցով այդ մասին տեղեկացնում է  Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով,

10) խորհրդատվություն է տրամադրում գործատուներին և օտարերկրացիներին Հարթակի կիրառման և օգտագործման վերաբերյալ,

11)hավաքագրում, մշակում, ամփոփում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնող օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական  տվյալները և տրամադրում է  Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին։

3.Հարթակին մշտական հասանելիություն ունեցող պետական մարմիններն են.

   1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝  ԱԱԾ), որը.

ա.սույն որոշման N 2  հավելվածով սահմանված կարգով և ժամկետում  վերբեռնում է գրավոր եզրակացություն և Հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում օտարերկրացուն աշխատանքի թույլտվության և աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ,

բ. Հարթակի միջոցով ծանուցում է  Միգրացիոն ծառայությանը եզրակացություն տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

 2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ Ոստիկանություն), որը.

ա. սույն որոշման N 2  հավելվածով սահմանված կարգով և ժամկետում վերբեռնում է  գրավոր եզրակացություն և Հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում օտարերկրացուն աշխատանքի թույլտվության և աշխատանքի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ,

բ.  Միգրացիոն ծառայության կողմից Հարթակի միջոցով վերահասցեագրված օտարերկրացու դիմումի հիման վրա տրամադրում է ՀԾՀ,

գ. Հարթակի միջոցով ծանուցում է  Միգրացիոն ծառայությանը եզրակացություն տրամադրելու համար լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

 

  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ ԱՍՀՆ), որը.   

ա. կատարում  է  նշում Հարթակի համապատասխան դաշտում    թափուր աշխատատեղը համալրելու նպատակով  Հայաստանի Հանրապետության քաղաքացու  առաջադրման, կամ առաջադրման բացակայության մասին՝ համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի  22-րդ հոդվածի 3-րդ մասի,

բ․ վերբեռնում է գրավոր եզրակացություն և Հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում  «Օտարերկրացիների մասին» օրենքի  25-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված հիմքի առկայության մասին,

գ. վերբեռնում է գրավոր եզրակացություն և Հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում  «Օտարերկրացիների մասին» օրենքի  23-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետին  համապատասխանելու վերաբերյալ։

 

  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝  ԷՆ), որը.

 

 վերբեռնում է գրավոր եզրակացություն և Հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» օրենքի  23-րդ հոդվածի  1-ին մասի «ե», «զ» կետերին համապատասխանելու վերաբերյալ:

 

  • Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԿԳՄՍՆ), որը.

 

վերբեռնում է գրավոր եզրակացություն և Հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» օրենքի  23-րդ հոդվածի  1-ին մասի «թ», «ժբ»  , «ժե», «ժթ» կետերին համապատասխանելու վերաբերյալ:

  • Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (այսուհետ՝ ԱԱՏՄ), որը.

ա․սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետի հիմքով Հարթակի միջոցով համապատասխան դիմում ստանալու դեպքում իր լիազորությունների շրջանակում  իրականացնում է պետական վերահսկողություն,

բ․ Հարթակի միջոցով Միգրացիոն ծառայությանը տրամադրում է տեղեկատվություն սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ հիմքով  ստացված դիմումի ընթացքի և ստուգումների արդյունքների վերաբերյալ,

գ․ Հարթակի միջոցով տեղեկացնում  է  Միգրացիոն ծառայությանը օտարերկրացի աշխատողների  աշխատանքային իրավունքների բացահայտված խախտումների վերաբերյալ:

7) Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը (այսուհետ՝ Հանձնակատարի գրասենյակ), որը

 վերբեռնում է գրավոր եզրակացություն և Հարթակի համապատասխան դաշտում կատարում է նշում «Օտարերկրացիների մասին» օրենքի  23-րդ հոդվածի  1-ին մասի «ի»  կետին համապատասխանելու վերաբերյալ:

 

 


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության  2021թվականի

----------------ի  N -------- որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ  ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ

                                                                                                          

  1. 1. Օտարերկրացի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ Հարթակ) միջոցով.

1) օտարերկրացուն տրամադրվում է ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտ.

ա.աշխատանքի թույլտվության հիմքով,

բ. աշխատանքի՝ «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածով սահմանված աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկում ներառված լինելու հիմքով

2) «Օտարերկրացիների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետի համաձայն՝ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնող Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետության քաղաքացի հանդիսացող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների գրանցում, որի հիման վրա տրամադրվում է բնակության օրինականությունը հավաստող  տեղեկանք ։

  1. Հարթակի միջոցով աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով դիմումի (այսուհետ՝ Դիմում) ներկայացնելու քայլերի հերթականությունը և լրացվող դաշտերի կառուցվածքը

1) գործատուի  գրանցումը Հարթակում․

ա. գրանցվելու համար գործատուն անցնում է խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի, շարժական քարտի՝ իսկ գործատուի  ներկայացուցչի (տնօրեն, նախագահ և այլն) օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում, սույն ենթակետի «բ» պարբերությամբ նշված տվյալները Միգրացիոն ծառայություն անձամբ ներկայացնելու միջոցով,

բ. գործատու օգտատիրոջ գրանցման համար անհրաժեշտ է լրացնել իրավաբանական անձի hարկ վճարողի հարկային համարի (այսուհետ՝ ՀՎՀՀ), գործատուի էլեկտրոնային փոստի հասցեի (իրավաբանական անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե), գրանցումն իրականացնող անձի անձնական էլեկտրոնային փոստի հասցեի, փաստացի գործունեության հասցեի, հեռախոսահամարի, գաղտնաբառի դաշտերը։ Գործատու օգտատերը, կատարելով նշում համապատասխան դաշտում, համաձայնություն է տալիս անհրաժեշտ տեղեկատվությունը Հարթակից  իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ, և այն համարվում է փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում,

գ. սույն կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ նշված գործողությունները Հարթակի կողմից հաստատվելուց (խիստ նույնականացումը անցնելուց) հետո, օգտատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ-ն) և մուտքագրված ՀՎՀՀ-ն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր (այսուհետ՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր)՝ համադրման նպատակով: Հարթակում գործատու իրավաբանական անձին կարող է գրանցել միայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար նշված անձը,

դ. գրանցումից հետո գործատուին Հարթակից ինքնաշխատ եղանակով ուղարկվում է գրանցումը հաստատող էլեկտրոնային նամակ, որում առկա հղումով անցնելուց հետո գործընթացը համարվում է ավարտված,

ե. գրանցման գործընթացն ավարտելուց հետո գործատուն կարող է հանդես գալ Հարթակում լիազորված ֆիզիկական անձի (անձանց) միջոցով,

զ. լիազորված ֆիզիկական անձ ավելացնելու համար գործատուն անցնում է համապատասխան դաշտ և ավելացնում այդ անձի  էլեկտրոնային փոստի հասցեն: Հարթակն ինքնաշխատ եղանակով գեներացնում է հրավերի նամակը, որը պարունակում է համապատասխան հղում,

է. լիազորված ֆիզիկական  անձն  անցնում է ինքնաշխատ եղանակով ստացված էլեկտրոնային  նամակում նշված հղումով, որից հետո վերջինիս առաջարկվում է գրանցվել կամ մուտք գործել առկա օգտահաշվով: Լիազորված ֆիզիկական անձը գրանցվելու դեպքում անցում է սույն կետի «բ» պարբերությամբ սահմանված գործընթացը՝ առանց  իրավաբանական անձի վերաբերյալ տվյալների լրացման,   

ը. Հարթակը ինքնաշխատ եղանակով պարբերաբար իրականացնում է Հարթակում գրանցված իրավաբանական անձանց տվյալների համադրում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված տվյալների շտեմարանի հետ։  Համադրման արդյունքում գործատու իրավաբանական անձի կողմից Հարթակում ստեղծված օգտահաշիվը  ապաակտիվացվում է, եթե Հարթակի կողմից հայտնաբերվում է գործատու իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի փոփոխման, գործունեության կասեցման վերաբերյալ փաստ, 

թ. գործատու իրավաբանական անձի լուծարման,  իսկ գործատու ֆիզիկական անձի մահվան դեպքում Հարթակի տվյալների շտեմարանից ապաակտիվացվում է համապատասխան օգտահաշիվը,

ժ. գործատու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության դեպքում Հարթակը ինքնաշխատ եղանակով Իրավաբանական անձանց ռեգիստրում առկա տվյալների հիման վրա ձևավորում է նոր օգտահաշիվ՝ գործադիր մարմնի նոր ղեկավարի տվյալներով։ Կատարված փոփոխության վերաբերյալ  գործատուի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է համապատասխան ծանուցում, որը պարունակում է ստեղծված օգտահաշվին մուտք գործելու համար անհրաժեշտ մուտքանուն և գաղտնաբառ:

2) Հարթակում գրանցվելուց և մուտք գործելուց հետո գործատուն ստեղծում է թափուր աշխատատեղի նոր նկարագիր (այսուհետ՝ Նկարագիր)։ Նկարագրի ստեղծման ընթացքում Հարթակը առաջարկում է ընտրել երկու  տարբերակներից մեկը`

ա. «Աշխատանքի թույլտվություն»,

բ. «Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններ» ․

3) եթե ընտրվել է սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ  նշված տարբերակը, ապա համապատասխան դաշտում լրացվում է առաջարկվող աշխատատեղի և (կամ) պաշտոնի Նկարագիրը,

4) «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո Նկարագիրը պահպանվում է Հարթակում: Հարթակում Նկարագրի պահպանումը համարվում է գործատուի կողմից ներկայացված դիմում՝ առկա թափուր աշխատատեղը օտարերկյա քաղաքացու կողմից զբաղեցնելու և համապատասխան օտարերկրացուն աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար,

5)Նկարագիրը Հարթակում պահպանելու պահին Հարթակն  այն,  ինքնաշխատ եղանակով, ուղարկում է ԱՍՀՆ օպերատորին, որը  15 աշխատանքային օրվա ընթացքում  Հարթակում  Նկարագրի վերաբերյալ կատարում է հետևյալ նշումները՝

ա. «Թափուր աշխատատեղը լրացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիով»,

բ. «Թափուր աշխատատեղը կարող է լրացվել օտարերկրյա քաղաքացիով»,

գ. աշխատաշուկայի վիճակի վերլուծության հիման վրա թույլ չի տրվում  նշված աշխատանքը,

6) սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նշված գործողությունը կատարելու դեպքում գործատուն ստանում է հաղորդագրություն՝ օտարերկրացու տվյալները մուտքագրելու վերաբերյալ,

7) եթե սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված  կարգով և ժամկետում ԱՍՀՆ որևէ գործողություն չի կատարում՝ Հարթակը ինքաշխատ եղանակով գործատուին ուղարկում է սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված հաղորդագրությունը,

8) սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված հաղորդագրությունը ստանալու պահից գործատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում Հարթակում մուտքագրում է օտարերկրացու տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, քաղաքացիությունը, մշտական բնակության երկիրը, սեռը, անձնագրի սերիան, տրման ամսաթիվը և վավերականության ժամկետը, Էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, կրթության մակարդակի վերաբերյալ նշումը), ինչպես նաև վերբեռնում է անձնագրի  լուսապատճենը և դրա նոտարական թարգմանությունը, աշխատանքային պայմանագրի լուսապատճենը կամ դրա բացակայության դեպքում՝ գործատուի կողմից համապատասխան օտարերկրացուն աշխատանքի ընդունելու պարտավորությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը, կրթությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, ՀԾՀ  կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարանիշը (եթե առկա է), գունավոր լուսանկարը՝ 35*45մմ չափի,

9)բնակության նպատակով օտարերկրացու հետ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող ընտանիքի անդամների դեպքում մուտքագրվում են սույն կետի 8-րդ ենթակետում նշված տեղեկությունները օտարերկրացու ընտանիքի անդամների համար (բացառությամբ` կրթության մակարդակի վերաբերյալ տեղեկատվությունը, աշխատանքային պայմանագրի լուսապատճեն կամ պայմանագրի բացակայության դեպքում՝ գործատուի կողմից համապատասխան օտարերկրացուն աշխատանքի ընդունելու պարտավորությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը), ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալը ապացուցող փաստաթղթերի լուսապատճենները,   

10) եթե գործատուն  սույն կետի 8-րդ ենթակետով նախատեսված ժամկետում չի մուտքագրում օտարերկրացու տվյալները, ապա վարույթը կասեցվում է,

11) վարույթը վերսկսվում է, եթե կասեցման որոշումը ընդունելու պահից 60 օրվա  ընթացքում գործատուն Հարթակում մուտքագրում է օտարերկրացու տվյալները,

12) եթե ընտրվել է սույն կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության տարբերակը, բացի Նկարագրից՝ գործատուն ընտրում է համապատասխան բացառությունը և կցում օտարերկրացու ընտրված  բացառությանը  համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ,

13) գործատուի կողմից օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո ԱԱԾ-ի և  Ոստիկանության համապատասխան օպերատորները ստանում են ծանուցում՝ Հարթակ մուտքագրված օտարերկացու տվյալների վերաբերյալ,

 14) գործատու օգտատիրոջ կողմից օտարերկրացու տվյալները Հարթակ մուտքագրելուց հետո ԱԱԾ-ն և Ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնում են  գրավոր եզրակացություն՝ օտարերկրացուն հայցվող կարգավիճակի տրամադրման վերաբերյալ,

15) եթե սույն կետի 14-րդ ենթակետով նախատեսված ժամկետում ԱԱԾ-ն և Ոստիկանությունը եզրակացություն չեն տալիս, ապա եզրակացությունը համարվում է դրական,

16)ստացված եզրակացությունների հիման վրա Միգրացիոն ծառայությունը կայացնում է որոշում,

17) սույն կետով նախատեսված կարգով գործատուի կողմից օտարերկրացու տվյալները մուտքագրելու պահից, եթե առկա չէ սույն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակով նախատեսված վարույթը կասեցնելու հիմքը, Հարթակը, ինքնաշխատ եղանակով, գեներացնում է օտարեկրացու օգտահաշիվ մուտք գործելու համար նախատեսված մուտքանունը և գաղտնաբառը, որոնք ուղարկվում են գործատուի կողմից նշված օտարերկրացու էլեկտրոնային փոստի հասցեին: Այն դեպքում, երբ  Հարթակում արդեն առկա է նշված  օտարերկրացու ակտիվ օգտահաշիվ, ապա նոր վարույթ սկսելու մասին ծանուցումը ուղարկվում է այդ օգտահաշվին:

18) օտարերկրացու օգտահաշիվը հնարավորություն է տալիս ՀԾՀ ստանալու և ժամակավոր կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ժամանակավոր կացության քարտը կորցնելու դեպքում այն նորով փոխարինելու դիմումներ ներկայացնելու,  ինչպես նաև  «Օտարերկրացիների մասին» օրենքով և սույն Որոշմամբ նախատեսված այլ գործողություններ իրականացնելու համար,

19) ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի երկարաձգման հայտը այլ գործատուի հետ՝ աշխատանքային պայմանագիր կնքելու համար,  լրացնում է համապատասխան գործատուն՝  սույն կետի համաձայն,

20) եթե ժամականավոր կացության կարգավիճակի ժամկետի երկարաձգումը անհրաժեշտ է նույն գործատուի մոտ աշխատանքը շարունակելու համար, ապա երկարաձգման դիմումը Հարթակում լրացնում է տվյալ օտարերկրացին,

21) երկարաձգման դիմում գործատուի կամ  օտարերկրացու կողմից կարող է ներկայացվել ոչ շուտ քան գործող ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտից 60 օր առաջ և ոչ ուշ քան 30 օր առաջ։

3.Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ընթացակարգով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը․

 1) եթե գործատուն ընտրել է «Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունների ցանկ» տարբերակը,  ապա Հարթակը ինքնաշխատ եղանակով հայտը ուղարկում է համապատասխան լիազոր մարմին, որը 5  աշխատանքային օրվա ընթացքում Հարթակի միջոցով տրամադրում գրավոր եզրակացություն՝ օտարերկրացու նշված բացառությանը համապատասխանության վերաբերյալ,

 2) Միգրացիոն ծառայությունը Հարթակի միջոցով ստանում է համապատասխան լիազոր մարմնի դրական եզրակացությունը, որից հետո Հարթակը ինքնաշխատ եղանակով հայտը ուղարկում է ԱԱԾ և Ոստիկանության օպերատորներին,

3) ԱԱԾ-ն և Ոստիկանությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնում են գրավոր եզրակացություն՝ աշխատանքի հիմք

  • Քննարկվել է

    24.09.2021 - 10.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5283

Տպել