Հիշել նախագիծը

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԹԱԿԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՈՒԺՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԱՅՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ և ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՅԱԼ

Կարգավորման  նպատակն  է 2021 թվականի  մայիսի 27-ին «Օտարերկրացիների մասին»   օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-267-Ն  օրենքի, ինչպես նաև  2021 թվականի սեպտեմբերի 14-ի  «Օտարերկրացիների մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»    օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ վարչապետի  N 988-Ա որոշմամբ նախատեսված միջոցառումները իրականցնելու նպատակով,  ներդնել  էլեկտրոնային կառավարման  համակարգ՝  օտարերկրացիների աշխատանքի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ աշխատանքի թույլտվության  և աշխատանքի թույլտվությունից ազատված լինելու հիմքերով  օտարերկրացի աշխատողներին  կտրամադրվի ժամանակավոր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակը հաստատող քարտեր: Միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիներին կտրամադրվի օրինական բնակությունը հաստատող տեղեկանք: Այս համակարգը թույլ կտա   մուտքագրել  աշխատանքային գործունեություն իրականացնող  օտարեկրացիների տվյալները,   հավաքագրել  հստակ վիճակագրություն,  ավելի արդյունավետ համակարգել և  վերահսկել գործատուների կողմից օրերկրացիներին աշխատանքի ընդունելու  գործընթացը: Պարզեցնել  օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետ կապված գործընթացում ներգրավված պետական մարմինների աշխատանքը, ընթացակարգը դարձնել հասանելի և դյուրին թե գործատուների, թե օտարերացիների համար, բարձրացնել  մատուցվող ծառայությունների որակը, բարելավել  ընդհանուր համակարգը:

  • Քննարկվել է

    24.09.2021 - 10.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 490

Տպել