Հիշել նախագիծը

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«աղբավայրի հսկողություն՝ արտոնագրված աղբավայրի շահագործման արդյունքում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը ժամանակին հայտնաբերելուն և հետևանքները վերացնելուն ուղղված գործողություններ, որոնք իրականացվում են ուսումնասիրությունների, ակնադիտարկումների, զննումների միջոցով.

թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ՝ թափոնների հեռացման (այդ թվում՝ ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) վայրերում  և դրանց հարակից տարածքներում շրջակա միջավայրի տարրերի (հող, մթնոլորտային օդ, մակերևութային և ստորերկրյա ջրեր, կենդանական և բուսական աշխարհ) որակական ցուցանիշների  վերաբերյալ տվյալների պարբերական հավաքագրում և մշակում՝ գործիքային չափումների, նմուշառումների և լաբորատոր փորձարկումների միջոցով.»։

Հոդված 2.  Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել  «ը.1» մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ը.1) աղբավայրերի շահագործման ընթացքում հսկողության և մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.»։

Հոդված 3.  Օրենքը  լրացնել «17.1» հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 17.1 Աղբավայրերի հսկողությունը և մոնիթորինգը

  1. Աղբավայրերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված աղբահանություն (աղբի հավաքում, փոխադրում և աղբավայրում տեղադրում) իրականացնող օպերատորի, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբավայրի և դրա հարակից տարածքներում Կառավարության սահմանած կարգով իրականացվում է հսկողություն։
  2. Աղբավայրը շահագործող օպերատորը Կառավարության սահմանած կարգով աղբավայրում և  դրա հարակից տարածքներում կազմակերպում և իրականացնում է մոնիթորինգ և Կառավարության սահմանած կարգին համապատասխան շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
  3. Աղբավայրերի շահագործման ընթացքում հսկողության և մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը։»:

Հոդված 4. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

  • Քննարկվել է

    22.09.2021 - 11.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4257

Տպել